Երևան
12 °C
Եվրասիական ինտեգրումն օգնել է Հայաստանին ավելացնել արտահանումն ու փոխգործակցությունն արտաքին շուկաների հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և հավելել, թե չնայած դեռ շատ անելիքներ կան, բայց ընդհանուր միտումները դրական են:
Պարզ թվերի արտահայտությամբ՝ Գաբրիելյանի դիտարկումը ճիշտ է, որովհետև եթե համեմատենք Հայաստանից արտահանման ծավալները 2014 թվականին՝ երբ Հայաստանը դեռ նոր-նոր էր փորձում անդամակցել Մաքսային միությանը՝ ներկայիս ԵԱՏՄ-ին, և անցյալ տարվա՝ 2016 թվականի ցուցանիշները, ապա ամեն ինչ կստացվի հենց Գաբրիելյանի ասածի պես: Որովհետև 2014 թվականին Հայաստանից արտահանումը կազմել է 1 միլիարդ 519 մլն դոլար, իսկ 2016-ին՝ 1 միլիարդ 783 միլիոն: Բայց ուշադրությունը կենտրոնացնեն երկու նուրբ ակնարկների վրա. առաջինն այն է, որ Վաչե Գաբրիելյանը խոսում է առհասարակ՝ դեպի արտաքին շուկաներ արտահանման ու փոխգործակցության հետ: Ու այս առումով, թե ԵԱՏՄ-ին անդամակցությունն ինչքանով է նպաստել, օրինակ դեպի Արաբական Միացյալ Էմիրությունն արտահանման ծավալների՝ նախորդ տարվա համեմատությամբ մոտ երեք անգամ, կամ դեպի Գաբոն՝ ավելի քան 56 անգամ աճին, այնքան էլ պարզ չէ: Մյուսը՝ չի կարելի չգնահատել Վաչե Գաբրիելյանի չափազանց զգուշավորությունը. Նա չի ասում ԵԱՏՄ-ին անդամակցությունը միանշանակ դրական է, կամ հակառակը՝ այլ ասում է խիստ նուրբ ու չեզոք՝ «միտումներ կան». ընդամենը միտումներ:
Հիմա այս հարցին նայենք ոչ թե բացարձակ թվերի տեսանկյունից, այլ դրա որակական կողմից: Մասնավորապես՝ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող մաքսային վիճակագրության մեջ արտահանման կառուցվածքին անգամ հպանցիկ նայելով պարզ կդառնա, որ օրինակ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանից իրոք, արտահանումը ավելացել է, բայց թե այդ աճից որքան մասն է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ պայմանավորված, մեղմ ասած՝ չի կարելի վստահ ասել:
Օրինակ՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվող ապրանքների ամենահզոր աճն ապահովել է հանքարդյունաբերությունը: Գունավոր մետաղների հանքաքարերի արտահանումն աճել է 95 միլիոն դոլարով, հասնելով 260 միլիոն դոլարի: Բայց հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման հիմնական ուղղությունները Եվրոպան ու Չինաստանն են, առնվազն տարակուսանք է առաջանում, թե ԵԱՏՄ-ն այստեղ ի՞նչ կապ ունի: Այնուհետև՝ 24 միլիոն դոլարով աճել է սպիրտային խմիչքների, ավելի կոնկրետ՝ կոնյակի արտահանումը: Այստեղ ԵԱՏՄ նոր ռեժիմներն ու կարգերը ոչ մի փոփոխություն չեն բերել՝ կոնյակը ինչ կարգերով որ նախկինում էր ուղևորվում օրինակ Ռուսաստան, այնպես էլ հիմա: Իսկ այդ աճի համար գործ ունենք ընդամենը կորցրած դիրքերը վերականգնելու եւ նոր շուկաներ գտնելու հետ:
Ինչ խոսք՝ ավելացել է Հայաստանից դեպի ռուսական շուկաներ լոլիկի, թեթև արդյունաբերության արտադրանքների արտահանումը: Լոլիկի և թեթև արդյունաբերության արտադրանքի՝ հագուստի պատմությունը բոլորս էլ լավ ենք հիշում, այդ թվում նաև ռուսները: Ու բոլորը հիշում են հատկապես, թե ինչպես էին թուրքական լոլիկները, հագուստն ու կոշկեղենը գալիս Հայաստան ու այստեղ երկար չսպասելով, շտապում ուղևորվել դեպի Ռուսաստան, որտեղ իրենց ավելի շատ ու անհամբեր էին սպասում: Իսկ որ որոշ հայ «շուստրի» գործարարներ կարողացան այդ ամբողջ «լոլիկ» օպերացիան հաջողությամբ իրականացնել ու մի երկու կոպեկ փող աշխատել՝ ձեռքի հետ արտահանման վիճակագրությունը «թարմացնելով», դրա համար էլ, իհարկե, «շնորհակալ» պետք է լինենք թուրք զինվորականներին, ովքեր խոցեցին ռուսական ռազմական ինքնաթիռը: Թե չէ դժվար թե մեր՝ ԵԱՏՄ-ին միանալը ռուս-թուրքական հարաբերություններում լուրջ դերակատարություն ունեցած լինի:
Իսկ թեև դա շատ դժվար է, ու հաշվարկելու առումով՝ շատ բարդ, բայց միգուցե արժեր նաև հասկանա՞լ, թե նույն ԵԱՏՄ-ին անդամակցությունից որքա՞ն և ինչպե՞ս է տուժել նույն արտահանման ոլորտը, եթե չասենք ամբողջ տնտեսությունը, կամ թեկուզ ակնարկել բացասական միտումների մասի՞ն: Թե՞ ԵԱՏՄ-ի մասին խոսելիս, ինչպես հանգուցյալի դեպքում՝ կամ լավը, կամ ոչինչ...
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին
13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2024 Հայկական ժամանակ