Վրաստանում նորից հրդեհ է. այս անգամ Աբասթումանի անտառում եւ իրավիճակն ավելի բարդ է

31/08/2017 schedule10:02

Սամցխե-Ջավախքի շրջանի Աբասթումանի հանգստավայրի մոտ գտնվող անտառում հրդեհն առաջացել է նախօրեին: Ներքին գործերի նախարարության տվյալներով, Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ավելի քան 1000 աշխատակիցներ, Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների բաժինը և Պահպանվող տարածքների գործակալությունը պայքարում են կրակի դեմ, գրում է jnews.ge-ն: 

Վրաստանը բանակցում է Իրանի և Ադրբեջանի հետ՝ հրդեհաշիջման աշխատանքների նպատակով օգնություն ստանալու համար, ասվում է Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Կրակի մարումը բարդացնում է ռելիեֆը՝ հրդեհը ծագել է անանցանելի անտառային տարածքում, և բռնկման վայրին մոտենալու համար անհրաժեշտ է կտրել ճանապարհը: Ամբողջ գիշեր վայրում աշխատել է ծանր տեխնիկան:

Հրդեհի մարմանը մասնակցում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ուղղաթիռը: Բացի այդ, այսօր Վրաստան է ժամանել հատուկ ինքնաթիռ, որը հատկացրել է Ուկրաինան: Ներքին գործերի նախարարության տվյալներով, Թուրքիայի Հանրապետությունը ևս մեկ ուղղաթիռ և մեկ փրկարարական ինքնաթիռ է տրամադրել Վրաստանին հրդեհի վերացման աշխատանքներին մասնակցելու: Տեխնիկան կժամանի այսօր կեսօրին:

Օգնություն ստանալու համար լրացուցիչ խորհրդատվություններ են անցկացվում Իրանի ու Ադրբեջանի հետ: Օգնելու ցանկություն է հայտնել Ֆրանսիան, որի հետ վրացական կողմը նույնպես խորհրդակցություններ է անցկացնում, նշում են ՆԳՆ-ում: Տեղում գործում է Արտակարգ իրավիճակների շտաբ, որը ղեկավարում է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբիշվիլին:

Լրագրողների հարցին, թե արդյոք վրացական կողմը դիմել է Ռուսաստանի օգնությանը, Մգեբրիշվիլին բացասական պատասխան է տվել: Հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցում են նաև տեղացիները, որոնք փրկարարների հետ միասին փորել են խրամատներ, որպեսզի կրակը չտարածվի Աբասթումանի հանգստավայր:

Կամավորները լրագրողներին հայտնել են, որ Աբասթումանի իրավիճակը ավելի բարդ է, քան Բորժոմի անտառում առաջացած վերջին հրդեհը: Ըստ նրանց, այստեղ ավելի խիտ փշատերև անտառ է:

Ըստ նրանց, հրդեհի էպիկենտրոնից մինչ Աբասթուման հեռավորությունը 7-8 կմ է: Հայտնի է, որ առավոտյան հրդեհի տարածքը աճել և անցել է Զեկարի անցակետը, որտեղից 17-18 կմ է մինչ Սաիրմե հանգստավայրը:

Օգոստոսին Վրաստանում մի շարք անտառային հրդեհներ են տեղի ունեցել: Երկու օր առաջ հրդեհ էր առաջացել երկու տեղ Սամցխե-Ջավախքի շրջանում` Ախալցխայի և Ախալքալաքի շրջաններում: Նախօրեին հրդեհ էր բռնկվել Կախեթիի Սագարեջոյի շրջանի մոտակայքում Մանավի գյուղի մոտ:

Միևնույն ժամանակ, ամառային սեզոնի ամենամեծ անտառային աղետը Բորժոմիի ազգային զբոսայգու անտառային հրդեհն էր, որը հանգցնում էին վեց օր դժվար ռելիեֆի և չոր, քամոտ եղանակի պատճառով: Նախնական տվյալների համաձայն, ազգային զբոսայգում, որը Եվրոպայի ամենախոշորներից մեկն է, այրվել է ավելի քան 100 հա տարածք: Վրաստանի հրդեհի հանգցմանը օգնում էին մասնագետներ Թուրքիայից, Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից: Վրաստանի ԱԳՆ-ն նաև նամակ է հղել Ռուսաստանին օգնություն տրամադրելու խնդրանքով, սակայն հետագայում հայտարարվեց, որ անհրաժեշտություն չկա:

Տպել
2183 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում