ՀՀ իշխանությունից զատ, որեւէ մեկը շատ շահագրգռված չէ, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան. Շարմազանով

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան որոշումներ կայացնելու խնդրին եւ առաջարկել ընդունել ԱՄՆ-ի կողմից տրվող այն գործիքներին, որոնք էլ ավելի կնպաստեն ՀՀ-ի ինքնիշխանությանը: Միլսը դրական է գնահատել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը: Դեսպանի հայտնած տեսակետների շուրջ armtimes.com-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

- Պարոն Շարմազանով, օրեր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Ազատություն» ՌԿ-ին տված հարցազրույցում այսպիսի միտք արտահայտեց. «Մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»: Ըստ ձեզ, ի՞նչ է ակնարկում դեսպանը:

- Չեմ կարող ասել, թե դեսպանը ինչ էր ակնարկում, ինչ չէր ակնարկում, Դուք կարող եք իրեն հարցնել, բայց եթե Ձեր հարցում կա ենթատեքստ, որ մեր հանրապետությունը որոշումներ կայացնում է պարտադրված, ապա ասեմ, որ իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանութունները, եւ հատկապես այս շրջանի իշխանությունը՝ Հանրապետական կուսակցությունը, արտաքին քաղաքականության, արտաքին տնտեսության հարցերում պարտադրված ընտրություն չի կատարել: Կատարել ենք ընտրություն, որը բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից: Եթե Ձեր հարցադրման տողատակերում նկատի ունեք Եվրասիական տնտեսական միության ընտրությունը, ապա կարծում եմ, որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում Եվրասիական տնտեսական միության անդամակցումը, եւ առավել եւս Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խորացումը: Սա եղել է բացառապես Հայաստանի շահերից ելնելով, իսկ մնացյալը կարող եք դեսպանին հարցնել: Միայն կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանություններից, ինչպես նաեւ նախկին իշխանություններից զատ, որեւէ մեկը շատ շահագրգռված չէ, որ Հայաստանը լինի ուժեղ, ինքնիշխան երկիր եւ որեւէ մեկն ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանը կայացնի որոշումներ, որոնք բացառապես բխում են մեր նյութական շահերից: Մյուս կողմից՝ մենք շատ դրական ենք գնահատում հարաբերությունների զարգացումը, թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ-ի հետ:

Ես համամիտ եմ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ, որ յուրաքանչյուր երկիր կատարելով պարտադիր քաղաքականության ընտրություն՝ առաջինը հաշվի է առնում իր պետական շահերը, բայց միաժամանակ նաեւ հաշվի է նստում դաշնակիցների շահերի հետ: Ինչպես ԱՄՆ-ն շատ դեպքերում հաշվի է նստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների շահերի հետ:

- ԱՄՆ-ն ցանկանում է գործիքներ տալ Հայաստանին ինքնիշխան որոշումներ կայացնելու համար: Որո՞նք են այդ գործքները, եւ Հայաստանը դրանց կարիքն ունի՞:

- Ես չեմ կարող ասել, թե որոնք են այդ գործիքները, Դուք կարող եք հարցնել պարոն դեսպանին: Ես ասացի, որ Հայաստանն արտաքին տնտեսական եւ քաղաքական հարաբերություններում պարտադրված ընտրություն չի կատարել: Հայաստանի ընտրությունը հօգուտ ՀԱՊԿ-ի եւ Եվրասիական տնտեսական միության է: Չի եղել ընդդեմ երրորդ կողմի, եղել է հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի: Մեր կարծիքով՝ այն բխում է մեր պետական շահերից:

Պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունները բնական, ռազմավարական գործընկերների հարաբերություններ են: Մեր տնտեսական, քաղաքական եւ այլ հարաբերություններ համընկնում են: Մեր անդամակցումը ԵՏՄ-ին չի եղել որեւէ երրորդ կողմի դեմ, այդ ընտրությունը եղել  է գիտակցված, ոչ պարտադրված եւ բխում է մեր երկրի շահերից:

Դեսպանն իր հարցազրույցում գովասանքի խոսքեր ասաց միայն վարչապետ Կարեն Կարապետյանի հասցեին: Սա նշանակում է արդյոք, որ ԱՄՆ-ն վարչապետին դիտարկում է, որպես հայաստանյան միջավայրում բարեփոխումների հեղինակ, եւ ինքնիշխան որոշումներ կայացնելու ունակ ղեկավար:

- Ուրեմն, Հայաստանի Հանրապետությունում պառլամենտական համակարգ է եւ ես խնդրում եմ որեւէ իշխանության ներկայացուցչի չառանձնացնել իշխանությունից: Վարչապետը Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, նախագահի առաջին տեղակալն է, կուսակցության առանցքային դեմքերից մեկն է: Վարչապետը մեր քաղաքական թիմի անդամ է, եւ իրականացնում է կուսակցության քաղաքականությունը մեզ հետ միասին: Կառավարության պատասխանատվությունը ոչ միայն Կարեն Կարապետյանին է, այլեւ ողջ հանրապետական կուսակցության:

- Խոսելով Հոգլանդի հայտարարության մասին, դեսպանը նույն հարցազրույցում ասում է, որ այն ամբողջական էր: Մինչդեռ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը ավելի վաղ  News.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հոգլանդը թույլ է տվել որոշ բացթողումներ եւ անճշտություններ: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ամերիկյան կողմը որոշակի ճնշումներ է գործադրում Հայաստանի նկատմամբ ղարաբաղյան բանակցություններին վերադառնալու հետ կապված:

- Ես հակված եմ ընդունելու արտգործնախարարի կարծիքը, եւ ինչ վերաբերվում է ամերիկյան կողմի ճնշումներին, չեմ կարող ասել, որ այդտեղ որեւէ ճնշում կա: Ընդհակառակը, նույն Հոգլանդը մի քանի օր առաջ հարցազրույց էր տվել, որտեղ շատ կարեւորել էր եւ անհրաժեշտ էր համարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը: Մեկ անգամ չէ, որ համանախագահ երկրները նշել են, որ անհրաժեշտ է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը: Մենք եւս ասում ենք, որ առանց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման, որից փաստացի հրաժարվում է Ադրբեջանը, դժվար է ակնկալել որեւէ առաջընթաց:

Տպել
6710 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը