ՀՀԿ-ն քեշով է առել իշխանությունը. այս են վկայում ՀՀ կենտրոնական բանկը եւ ԱՎԾ-ն

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ արդեն կարելի է ապացուցված համարել, որ այս տարվա ապրիլին եւ մայիսին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Հայաստանում աստղաբաշխական գումարներ են ծախսվել:

Ըստ ԿԲ-ի հրապարակած տեղեկանքի՝ այս տարվա առաջին վեց ամիսներին մասնավոր տրանսֆերտների ծավալը մոտ 30 միլիոնով կամ մոտ 11 տոկոսով գերազանցել են անցած տարվա նույն ցուցանիշը: Մոտ երեք տարի անընդմեջ անկումից հետո, երբ տարին տարվա համեմատ անկումը 25-30 տոկոս էր կազմում, 11 տոկոսանոց աճը, կարելի է ասել, դրական միտում է: Սակայն բերված այս գծապատկերից երեւում է, որ ամիսների կտրվածքով աճերը  անհավասարաչափ են բաշխված:

Օրինակ, հունվարին, անցած տարվա հունվարի համեմատ, տրանսֆերտների ծավալը կրկնապատկվել է՝ 20 միլիոնից հասնելով ավելի քան 41 միլիոնի: Փետրվարին չի եղել ոչ աճ, ոչ նվազում, մարտին կտրուկ աճ է եղել՝ անցած տարվա մարտի 38 միլիոն դոլարից հասնելով 53 միլիոնի: Սակայն ապրիլին կտրուկ նվազել է՝ 38.6 միլիոնից հասնելով 23 միլիոնի, նվազելով շուրջ 40 տոկոսով: Մայիսին՝ էլի կտրուկ աճ: 42 միլիոնից տրանսֆերտների ծավալը հասել է 68 միլիոն դոլարի: Հունիսին կրկին անկում է արձանագրվել: Անցած տարվա հունիսի 81 միլիոն դոլարի փոխարեն այս հունիսին արձանագրվել է 61.7 միլիոն դոլարի մասնավոր տրանսֆերտ: Անկումը՝  23 տոկոս:  

Նախկինում այսպիսի բնույթի տատանումներ երբեք չեն արձանագրվել: Եթե եղել են մասնավոր տրանսֆերտների աճի միտումներ, ապա դրանք պահպանվել են ամբողջ տարվա ընթացքում, նվազման միտումների դեպքում՝ նույնպես: Եվ ուրեմն, ինչով են պայմանավորված այսպիսի ցատկերը: Հունվար ամսին արձանագրված կրկնապատկումը մասնագետների դիտարկմամբ պայմանավորված են եղել ՀՀ բանկային համակարգում նորմատիվ պահանջների փոփոխությամբ: Բանկերի կապիտալի համալրման համար դրանց սեփականատերերը մեծ գումարներ են ներարկել բանկեր, որոնց մի զգալի մասը Հայաստան են բերվել մասնավոր տրանսֆերտների տեսքով:

Բայց մարտին եւ մայիսին արձանագրված աճերը ակնհայտորեն կապ չունեն բանկային համակարգի հետ: Դրանք արդեն գումարներ են, որոնք Հայաստան են եկել նախընտրական փուլում՝ մինչեւ ԱԺ եւ Երեւանի ավագանու ընտրություններ: Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից առաջ փողային ներհոսքերը եղել են մարտ ամսվա ընթացքում: Մայիսի 12-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների համար փողերը ստացվել են հենց մայիսին:

Ու սա է միակ պատճառը, որ մարտին ու մայիսին մասնավոր տրանսֆերտների ծավալը այսպիսի աճ է ունեցել անցած տարվա նույն ամիսների համեմատ: Իսկ օրինակ փետրվարին եւ հունիսին եղել է այնքան, որքան պետք է լիներ՝ անցած տարվա նույն ամիսների համեմատ զգալիորեն պակաս: Նվազելու պատճառն այն է որ տրանսֆերտների մեծագույն մասը գալիս է ՌԴ-ից, իսկ այնտեղ տնտեսական վիճակը դեռ էական բարելավման միտումներ ցույց չի տալիս:

Կա մեկ այլ շատ հետաքրքիր վիճակագրություն, որը ապացուցում է տրանսֆերտների աճի կապը ընտրությունների հետ: Խոսքը մանրածախ առեւտրի ոլորտում արձանագրված վիճակագրության մասին է: Փողի հիմնական մասը ծախսվել է ընտրակաշառքների վրա: Իսկ այդ ընտրակաշառքները ստացած ընտանիքները այդ գումարը ուղղում են դեպի խանութներ, կամ այլ կերպ ասած՝ մանրածախ առեւտուր: Եվ ահա թե ինչ է արձանագրել մանրածախ առեւտրին վերաբերող պաշտոնական վիճակագրությունը:

Ինչպես երեւում է երկրորդ գծապատկերում, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների, հունվար փետրվար ամիսներին, երբ դեռ ընտրակաշառքներ չկային, անցած տարվա նույն ամիսների համեմատ մանրածախ առեւտրի ծավալը աճել էր ընդամենը 3.6 եւ 3.9 տոկոսով՝ համապատասխանաբար: Մարտի վերջից սկսած ընտրակաշառքները սկսել են բաժանել եւ մարդիկ  այդ փողը վերցրել ու անմիջապես մտել են խանութ: Եվ մարտին արդեն արձանագրվել է 6.7 տոկոսի աճ: Ընտրակաշառքների հիմնական մասը բաժանել են հենց ընտրության օրը՝ ապրիլի 2-ին:  Ապրիլին մանրածախ առեւտրի ծավալը անցած տարվա համեմատ աճել է 9 տոկոս: Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն, զգալով մեծ վտանգ, մայիս ամսին ահռելի քանակությամբ ընտրակաշառքներ բաժանեց: Արդյունքը ակնհայտ է՝  մանրածախ առեւտրի ոլորտում մայիսին արձանագրվել է 9.5 տոկոս աճ: Հունիսին, երբ ընտրակաշառքներ չկային, մանրածախ առեւտրի աճի տեմպը շեշտակի նվազեց՝ հասնելով ընդամենը 3.5 տոկոսի:  

Որքան էլ Հայաստանի գործող իշխանությունները հայտարարեն, թե ընտրությունները անցել են ազատ ու արդար, զանգվածային ընտրակեղծիքներ չեն գրանցվել, ՀՀ կենտրոնական բանկն ու ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը աներկբայորեն ապացուցում են, որ ՀՀԿ-ն իշխանության է եկել ընտրակաշառքներով, ՀՀԿ-ի ստացած «վստահության քվեն» կեղծ է, եւ ՀՀԿ-ն պարզապես փողով գնել է իշխանությունը:

Տպել
4742 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ