Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը կվերանորոգվի՞, թե՞ նորը կկառուցվի.պատասխանները հակասական են

Ռիո 2016-ի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն հունահռոմեական ոճի գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը շարունակում է մարզվել անմխիթար պայմաններում գտնվող մարզադպրոցում: Կառույցը կապիտալ վերանորոգման կարիք ունի դեռեւս 2005 թվականից, սակայն պետական ու տեղական իշխանությունների մակարդակով` այս խնդիրն առայսօր անուշադրության է մատնված:

Արթուրի ցանկացած հաղթանակից հետո, ոչ միայն Գյումրին, այլեւ ամբողջ երկիրը ցնցվում է ուրախությունից: Ցնցվողների թվում են նաեւ այն անձինք, ովքեր տարիներ շարունակ հպարտացել են Արթուրի հաջողություններով, բայց խնդիրը թողել են չլուծված:

Արթուր Ալեքսանյանը մարզվում է իր անունը կրող մարզադպրոցում, որի պատերից յուրաքանչյուրի պահի քարաթափումներ են տեղի ունենում, հատակն ամբողջությամբ է խարխլված, սանհանգույցը, մարզագույքը եւ մյուս պարագաները չեն համապատասխանում չափանիշներին:

Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին իրականացվում է մարզադպրոցի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքներ, որի պատասխանները պարզ կլինի մոտ մեկ ամսից:

«Երեկ եմ հանդիպել նախագծողների հետ, աշխատանքները մոտենում են վերջին փուլին: Դրանից հետո պատվիրատուին կներկայացնեն, թե որքան գումար է անհրաժեշտ վերանորոգման համար: Եթե բյուջեով գումար հատկացվի, ապա տարվա սկզբին աշխատանքները կսկսեն եւ մինչեւ տարվա վերջ կավարտեն: Պատվիրատուն քաղաքաշինության նախարարություն է:  Մենք ունենք դպրոց՝ իր տարածքով, հողամասով: Որոշում է կայացվել, որ լինելու է կապիտալ վերանորոգում, նաեւ հարակից շենքեր են կառուցվելու: Դահլիճի հարակից կողմերից կկառուցվի վարչական մաս, մարմնամարզության դահլիճ եւ բաղնիքներ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի դպրոցը միջազգային ստանդարտներին համապատասխան վերանորոգելու մասին ամպագոռգոռ հայտարարություն արել էր նաեւ Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր 2016 թվականին Ռիոյի հայ մեդալակիր օլիմպիականների պարգեւատրման արարողության ժամանակ:

Այսօր armtimes.com-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեց, թե Ծառուկյանի խոստումը որ փուլում է գտնվում: Ռոստոմյանի խոսքով`մտադրություն չկա նշյալ մարզադպրոցը վերանորոգել:

«Նայել ենք, խնդիրը քննարկել ենք, բայց եկել ենք այն եզրահանգմանը, որ վերանորոգել հնարավոր չէ այդ շենքը: Ավելի ճիշտ կլինի, որ նորը կառուցենք, որովհետեւ ժամանակակից որեւէ նորմի չի համապատասխանում: Այդտեղ մենք չենք կարող տեղադրել ոչ վերականգնողական կենտրոն, ոչ շոգեբաղնիքներ: Վերանորոգումից հետո շարքային դպրոց կարող է դառնալ: Նոր դպրոցի կառուցման աշխատանքները քննարկման փուլում են»,- ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:

Գեւորգ Ալեքսանյանն էլ անդրադառնալով այն հարցին, թե որքանով է ճիշտ, որ օլիմպիական չեմպիոնը մարզվի նման պայմաններում, ասաց.

«Ճիշտ չէ, որ այդ պայմաններում մինչեւ հիմա մարզվում են, բայց հիմա ես ինչ ասեմ, այդ գործընթացն այնպիսի գործընթաց է, որ ավելի շուտ վերանորագման խոստումներ եղել էին անհատների կողմից: Հետո էլ նախարարությունն ասում էր՝ երբ գումար հատկացվեց Շիրակի մարզին, առաջին այս դպրոցն է կառուցվելու: Խոստումներ շատ են եղել, բայց երկրի վիճակից էլ է կախված այս ամենը... հիմա տեղաշարժ նկատվում է»,- եզրափակեց Ալեքսանյանը:

Մարզադպրոցի լուսանկարները`Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

Տպել
5583 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան