Պատանդառուի մոտ մեծ գումար է եղել. վերջինս «կայարանցի Բիբոսի» որդին էր. լրացված

Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում այսօր պատանդ վերցված աղջիկը եղել է Գոռ Հակոբյանի ընկերուհին: Այս մասին armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում պատմել են ականատեսները: Մինչ ոստիկանների կողմից տղամարդու վնասազերծումը վերջինս բիլիարդ ակումբի գույքը նետել է փողոց: Ակումբի պատուհանները կոտրվել են նրա կողմից: Բիլիարդ ակումբը մի քանի ամիս առաջ էր բացվել:

Մեր թղթակցին հայտնի դարձավ, որ իրավապահները վնասազերծված տղամարդու մոտից մեծ չափի գումար են հայտնաբերել: Այժմ բիլիարդ ակումբի ներսում քրեագետներն են աշխատում, ակումբին հարող տարածքը հսկվում է ոստիկանների կողմից, ժապավենով փակվել է Ռոստովյան փողոցի մի մասը:

Մեզ հայտնի դարձավ, որ վնասազերծված Գոռ Հակոբյանի հայրը բնակվում է ԱՄՆ-ում, նա հայտնի է «Կայարանցի Բիբոս» մականվամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գոռ Հակոբյանը վերջերս էր արտաքսվել ԱՄՆ-ից:

Հիշեցնենք, որ աղջկան պատանդ պահած տղամարդը սպառնացել է սպանել նրան, որից հետո իրավապահները դիպուկահարի արձակված կրակոցով վնասազերծել են նրան: Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին տղամարդը մահացել է:

Տպել
36849 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան