Սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր հայ մարզիկի կյանքը վտանգված է Բելոռուսում

28/08/2017 schedule11:44

2017 թ. մայիսի 18-ից  22-ը  Բելառուսի  մայրաքաղաք  Մինսկում անցկացված  Սամբոյի Եվրոպայի առաջնության ընթացքում մեր մարզիկներից՝ Կոլյա Կարապետյանը, ով մարտական սամբոյի 62 կգ քաշային  կարգում  նվաճել  էր բրոնզե  մեդալ, երեկոյան՝ հյուրանոցում կտրուկ վատանալով` շտապ օգնությամբ տեղափոխվել էր հիվանդանոց եւ ենթարկվել վիրահատության: Ըստ բժիշկների, մարզիկի մոտ  արձանագրվել էր գլխի շրջանում արյան զեղում: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Կոլյայի կյանքը փրկելու համար հաջորդ օրը կատարվեց նաեւ երկրորդ վիրահատությունը, ավելի ուշ՝ երրորդը, չորրորդը: Ճիշտ է, «Մինսկի քաղաքային շտապ օգնության» հիվանդանոցի հոգատար ու արհեստավարժ բուժանձնակազմի ջանքերով Կոլյա Կարապետյանի կյանքը հաջողվեց փրկել, բայց նա գտնվում է անգիտակից վիճակում, երկարատեւ բուժման կարիք ունի եւ դեռեւս հնարավոր չէ տեղափոխել Երեւան:

Ցավոք, նույն հիվանդանոցի վարչակազմը Կոլյայի բուժման համար պահանջում է անհապաղ վճարումներ կատարել, այլապես չեն կարող երկարաձգել Կոլյա Կարապետյանի՝ Բելոռուսում մնալու կարգավիճակի միջնորդությունը /նամակը կցվում է/: Մինչդեռ մեր երկրների միջեւ գործում է  դեռեւս 1997թ. մարտի 27-ին ստորագրված՝ «ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներին բուժօգնության ցուցաբերելու մասին Համաձայնագիրը», որի երկրորդ հոդվածում հստակ նշված է, որ նման իրավիճակներում բուժօգնությունը տրամադրվում է անվճար՝ մինչեւ այն պահը, երբ հնարավոր է դառնում հիվանդին տեղափոխել երկրից: /Համաձայնագիրը կցվում է/:

Հիվանդանոցից Կոլյայի հորը, ով խնամում է որդուն, տեղեկացրել են նաեւ, որ վճարումներ չլինելու դեպքում, հիվանդին չեն կարող պահել եւ շարունակել բուժումը: Նման սպառնալիքներ նախկինում էլի են եղել:

Խնդրին տեղյակ են թե՛ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, թե՛ Ոստիկանությունում /նա կրտսեր օպերլիազոր է/, թե՛ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, թե՛ Առողջապահության նախարարությունում, թե՛ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, թե՛ Արտաքին գործերի նախարարությունում:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, բնական է, ֆինանսական միջոցներ չունի եւ չի կարող հոգալ հիվանդանոցի ծախսը, պարզապես ժամանակ շահելու համար է նախկինում երաշխավորական գրություն ուղարկել՝ համոզված, որ մեր կառավարությունը լուծում տալու է խնդրին, եւ հայ մարզիկին, ով ներկայացրել է մեր պետությունը պաշտոնական մրցումների ժամանակ, ում մրցելույթների պատվին Եվրոպայի առաջնությունում բարձրացվել է հայոց եռագույնը, իսկ հիմա մեր բոլորի, առաջին հերթին՝ պետության աջակցության կարիքն ունի, չի թողնելու բախտի քմահաճույքին:

Տպել
2825 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ