Աշխատանքից ազատվել է Ադրբեջանի զենքի մատակարարումները բացահայտած բուլղարացի լրագրողը

28/08/2017 schedule08:31

Ադրբեջանի պետական ավիաընկերության կողմից դիվանագիտական չվերթներով աշխարհում հակամարտությունների ամենատարբեր գոտիներ զենք մատակարարելու մասին հրապարակման հեղինակ բուլղարական «Տրուդ» թերթի լրագրող Դիլյանա Գայտանջիևան հեռացվել է աշխատանքից: Այս մասին նա գրառում է թողել ֆեյբուքի իր էջում: 

«Սիրիայում ահաբեկիչներին զենք մատակարարելու վերաբերյալ ապացույցներով գաղտնի փաստաթղթերի թեմայով Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հարցաքննությունից հետո այսօր ինձ ազատել են աշխատանքից: Մի քանի օրից ես պետք է վերադառնայի Սիրիա՝ աշխատանքս շարունակելու», գրել է լրագրողը: 

Նա չի բացառել, որ աղմկահարույց հրապարակումը կարող է հեռացվել կայքից: Հուլիսի սկզբին «Տրուդ» թերթը գրել էր, որ Ադրբեջանի պետական ավիաընկերությունը՝ Silk Way Airlines-ը, 350 թռիչք է իրականացրել՝ զենք տեղափոխելով: Ամեն անգամ դիվանագիտական քողարկումով տասնյակ տոննաներով զենք է մատակարարվել ահաբեկիչներին՝ ներառյալ Սիրիայում կռվող ծայրահեղականներին: 

Հրապարակված փաստաթղթերում տեղեկություններ կային նաև դիվանագիտական փոստով սպիտակ ֆոսֆորի առաքումների մասին: 

 
 
 
Տպել
2788 դիտում

Երևանում 50-ամյա որդին ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել 76-ամյա հորը

Երևանում ծառից էլեկտրալարով կախվել է 62-ամյա տղամարդ. մահից առաջ երկտող է թողել

ԿԳ նախարարի եւ ԵԹԿՊԻ ուսանողների հանդիպումն ավարտվել է. նրանք էլի կհանդիպեն

Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ եւ Ծաղկավան համայնքների համար ձեռք կբերվի կոմբայն. Սիփան Փաշինյան

Կառավարությունը 2 համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կկայացնի

Ներդրողի միջոցներով վերգետնյա անցում կառուցելու առաջարկը ինչո՞ւ է մերժվել․ պարզաբանում

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան

Պատվաստման տարեք ձեր երեխաներին. վարչապետը հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին

Պատրաստվում են անցնել հակագրոհի ամբողջ ճակատով. «Ժողովրդի դեմ խաղ չկան»-ն պետք է ամեն օր ապացուցել

Տիմատիի ու Նազիմայի նոր տեսահոլովակում Հայաստանի բնությունն է՝ իր ողջ շքեղությամբ (տեսանյութ)

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 5 վիրավոր ՀՀ քաղաքացի կա. ԱԳՆ

Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

Հրդեհվել է Սպիտակ քաղաքի զինկոմիսարիատի տանիքը

Հավատարիմ եմ եղել իմ կանանց ու դավաճանել եմ սիրուհիներիս. հայտնի մտքեր Ազնավուրից

Չենք բողոքարկի որոշումը, քանի դեռ դատարանը չի հանդիսանում խախտված իրավունքը վերականգնող մարմին. Սանասարյան

Մայիսի 27-ին դատավորների արտահերթ ժողով է հրավիրվել

Բյուջեի 62 մլրդ դրամ ավելցուկի մի մասով զինվորների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. ինչպես ծախսել մնացածը

Շիրակի մարզից ԱՆ ուղղաթիռով հիվանդ է տեղափոխվել Երեւան

Չենք փորձել մեղավորներ փնտրել այլ ակումբներում. «Արարատ-Արմենիան» պատասխանում է

Ազարը, Ժիրուն հայ են. «Արսենալի» երկրպագուները ծաղրում են Ադրբեջանի պատճառով ստեղծված իրավիճակը