Ադրբեջանական Թուրան լրատվական գործակալությունը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է աշխատանքը

28/08/2017 schedule09:52

Ադրբեջանում գործող քիչ թե շատ անկախ վերջին լրատվամիջոցը համարվող Թուրան գործակալությունը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է գործունեությունն անորոշ ժամկետով: Գործակալության տնօրեն Մեհման Ալիեւի ձերբակալությունից հետո խմբագրությունը հայտարարություն է տարածել, գրում է contact.az-ը: 

Ֆինանսական մեղադրանքներով ձերբակալությունից հետո գործակալության բանկային բոլոր հաշիվները փակվել են, եւ այդ իրավիճակում խմբագրությունը չի կարող շարունակել բնականոն աշխատանքը: 

Առաջիկայում գործակալություն աշխատանքը փորձելու ենք իրականացնել մեր անձնական ռեսուրսների եւ էնտուզիազմի հաշվին: Թե ինչքան դա կբավականացնի, ցույց կտա ժամանակը: Առայժմ լուրերի թողարկումները սահմանափակ կլինեն, նշված է գործակալության հայտարարության մեջ: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվի Յասամալի շրջանային դատարանի որոշմամբ ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւի խափանման միջոց է սահմանվել 3 ամսով կալանավորումը: Առաջադրված մեղադրանքներով նրան սպառնում է մինչեւ 7 տարի ազատազրկում: 

Թուրանի տնօրենը ձերբակալվել է օգոստոսի 24-ին՝ հարկերի վճարումից խուսափելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, գերշահույթ ստանալու նպատակով անօրինական գործունեության մեղադրանքներով: Նա հերքում է մեղադրանքները: 

Ալիեւին պետական փաստաբան են առաջարկել, սակայն նա հրաժարվել է եւ հայտարարել, որ ինքն իր փաստաբանն ունի: Նրա փաստաբանը Ֆուադ Աղաեւն է: 

Մեկ շաբաթ առաջ Ալիեւը France Press գործակալությանը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունները սառեցրել են Turan-ի հաշվեհամարները եւ իրեն բանտարկություն է սպառնում: Սրանից առաջ Ադրբեջանի հարկային տեսչության աշխատակիցները գործակալությունում ստուգումներ են իրականացրել եւ առգրավել ֆինանսական փաստաթղթեր, որոնք վերաբերում էին 2014-ից հետո եղած գործարքներին: 

 

 

Տպել
2585 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ