Աճեր երազում եւ արթմնի. ինչպե՞ս է լինում, որ այսպես է լինում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը այս տարվա առաջին կիսամյակում արձանագրել է տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) 6.1 տոկոս աճ: Սա, մեղմ ասած, տպավորիչ աճ է:

ՏԱՑ-ը իհարկե տնտեսական աճը չէ (ՀՆԱ-ի աճը), սակայն փորձը ցույց է տալիս, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նույնությամբ վերածվում է հենց տնտեսական աճի: Այլ կերպ ասած, երբ ամփոփվի կիսամյակում ՀՆԱ-ի աճը, ապա այն կկազմի մոտ 6 տոկոս: Ու եթե նույն տեմպերով շարունակվի, ապա տարեկան կտրվածքով մեր պաշտոնական վիճակագիրները կարձանագրեն տնտեսական այնպիսի աճ, որը երկու անգամ գերազանցում է պաշտոնական կանխատեսումներին: ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքով կանխատեսվող տնտեսական աճը 3.2 տոկոս է:

Ու ստացվում է, որ կառավարությունը երկու անգամ կգերազանցի իր իսկ կանխատեսումը: Սակայն ցուցանիշը մի բան է, իրականությունը՝ այլ: Ավելին՝ միեւնույն գերատեսչության ներկայացրած ցուցանիշները տրամաբանական հակասության մեջ են միմյանց հետ: Օրինակները բազմաթիվ են: Ավելի քան 6 տոկոս աճի պայմաններում Հայաստանում էականորեն նվազել է զբաղվածների թիվը եւ աճել է գործազրկությունը:

Այսպես. եթե անցած տարի կար մեկ միլիոն զբաղված, ապա այս տարի՝ ավելի քան 6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի պայմաններում դարձել է 974 հազար 500 մարդ: Այսինքն, այդքան մարդ է աշխատում այսօր Հայաստանում (1-ին գծապատկեր): Թե ինչպես է կրճատված 25 հազար աշխատատեղերի պայմաններում մեր տնտեսությունը աճել, այնքան էլ հասկանալի չէ: Տեսականորեն այդպիսի բան կարող է լինել, եթե Հայաստանում սկսվեր արտադրության ու ծառայությունների ավտոմատացման մի հզոր գործընթաց: Այսինքն, պատկերավոր ասած, ռոբոտներն են սկսել աշխատել մարդկանց փոխարեն: Եթե կա նման իրավիճակ, ապա դա ուրիշ բան՝ ցուցանիշների այս հակասությունը վերանում է: Ուղղակի կուզենայինք տեսնել այդ ռոբոտներին:

Տնտեսական աշխուժության աճը, այն էլ 6 տոկոսով, անպայման պետք է ազդեցություն թողներ անշարժ գույքի գների վրա: Եվ իրոք թողել է: Բայց՝ հակառակ նշանով: Տնտեսական ակտիվության աճը պետք է բերեր բնակարանների թանկացմանը, սակայն տեղի է ունեցել հակառակը (2-րդ գծապատկեր): Երեւանում, օրինակ, բնակարանների միջին գինը, համաձայն պաշտոնական վիճակագրության, նվազել է 4.1 տոկոսով: Երեւանի բոլոր համայնքներում գները նվազել են եւ միայն կենտրոնում՝ աճել: Դա ավելի վատ երեւույթի վկայություն կարող է լինել: Ամենայն հավանականությամբ հարուստները գնալով ավելի են հարստանում, աղքատները գնալով ավելի են աղքատանում: Բայց ընդհանուր առմամբ բնակարանների էժանացումը ամենեւին չի վկայում տնտեսական ակտիվության իրական աճի մասին:

Հայաստանում ծնունդների թիվը որոշակիորեն կախված է սոցիալական իրավիճակից: Իհարկե, սոցիալական իրավիճակի բարելավումը ավելի ուշ է հանգեցնում ծնունդների թվի աճին: Բայց ամուսնությունների թիվը ավելի սերտ է կապված սոցիալական վիճակի հետ: Այդուհանդերձ արձանագրենք, որ անցած տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել էր 18 հազար 393 ծնունդ, այս տարի՝ 17 հազար 769: Նվազումը՝ 3.4 տոկոս: Անցած տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 7 հազար 739 ամուսնություն, այս տարի՝ 7 հազար 234: Նվազումը՝ 6.5 տոկոս (3-րդ գծապատկեր):

Այս եւ բազմաթիվ այլ ցուցանիշներ մի տեսակ այնքան էլ չեն համապատասխանում ավելի քան 6 տոկոսով աճող տնտեսության ընդհանուր պատկերին: Թե ինչպես է լինում, որ այսպես է ստացվում, թերեւս պետք է քննարկել:

Տպել
5172 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ