Ընդդիմադիր Գյումրիում ստեղծում են տպավորություն, որ ՀՀԿ-ական վարչապետը խոսքին տեր է

Այսօր`օգոստոսի 24-ին, անդրադարձել էինք Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի Ռուսթավելի փողոցի շինարարական աշխատանքներին: Մասնավորապես, տեղեկացրել էինք, որ փողոցի վերանորոգման աշխատանքները նախկինի նման  մեծ թափով առաջ չեն գնում: Armtimes.com-ը Գյումրու քաղաքապետարանից պարզաբանում էր խնդրել տեղեկության վերաբերյալ:

Քիչ առաջ կառույցի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը տեղեկացրեց, որ աշխատանքները չեն դադարել, ընթանում են նույն հունով: Առաքելյանից armtimes.com-ը նաեւ հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ Ռուսթավելի փողոցի վերականգման աշխատանքները սկսեն իրականացնել երեք հերթափոխով:

«Աշխատանքները նորմալ ընթացքի մեջ են, նախանշված ժամկետներով առաջ ենք գնում: Եթե հանկարծ չհասցնելու խնդիր լինի, այսինքն՝ մինչեւ սեպտեմբերի վերջ փողոցը շահագործման հանձնելու ենթակա չլինի, ապա կսկսեն նաեւ երեք հերթափոխով աշխատել: Այդ հարցը միայն քննարկվել է»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Սոնա Առաքելյանը:

Այսինքն՝ ստացվում է, որ հնարավոր է նաեւ բանվորների համար պայմաններ ստեղծվեն`գիշերային ժամերին աշխատելու համար: Թեեւ քաղաքապետարանից փոխանցեցին, որ երեք հերթափոխով աշխատելը դեռ հաստատված չէ:

Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նպատակ ունի Գյումրին դարձնել տուրիզմի կենտրոն, այդ իսկ պատճառով`«Կումայրի» պատմական արգելոցի տարածքում ակտիվ շինարարություն է ընթանում, պատմական հատվածը ցանկանում են ներդրողների աչքին հրապուրիչ դարձնել: Թեեւ առայժմ միայն վարչապետի ընտանիքն է կատարել ներդրում: Որեւէ գործարար Գյումրի գալու մտադրություն հավանաբար չունի:

Ինչեւէ. անդրադառնալով «Կումայրիում» գտնվող Ռուսթավելի փողոցը ժամանակին շահագործման հանձնելու մեծագույն ցանկությանը, կարելի է գտնել նաեւ քաղաքական մղումներ: Վարչապետները տարբեր ժամանակներում Գյումրու հետ կապված բազմաթիվ խոստումներ են տվել, որոնք մնացել են անկատար: Մասնավորապես՝  Կարապետյանին նախորդած Հովիկ Աբրահամյանը խոստանում էր, որ Գյումրու արդեն նախկին մարզային հիվանդանոցի շենքում մասնավորը 2016 թվականին 500 աշխատատեղով կարի ֆաբրիկա է շահագործելու, որը, սակայն դեռ չի շահագործվում: Իսկ օրինակ՝ Տիգրան Սարգսյանը Գյումրին տեխնոքաղաք էր դարձնելու, հետագայում պարզ դարձավ, որ իշխանության պատկերացմամբ տեխնոքաղաքը կարող է լինել նաեւ մեկ տեխնոպարկը:

 

Տպել
6079 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ