Թվում է՝ Զոհրապի անվ.դպրոցն է միավորվում Իսահակյանի անվ. դպրոցին, իսկ իրականում հակառակն է

Ինչու է կառավարությունը պատրաստվում մեծ թվով աշակերտներ ունեցող դպրոցը միավորել սովորողների շատ ավելի փոքր թիվ ունեցող ուսումնական հաստատության հետ:

Գործադրի այսօրվա` օգոստոսի 24-ի նիստում ընդգրկված որոշման նախագծերից մեկով նախատեսվում է, որ Երեւանի Գ. Զոհրապի անվան N 43 ավագ դպրոցը պետք է միավորվի Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոցի հետ:

Սա այն դեպքում, երբ Զոհրապի անվան դպրոցն ունի 253 սովորող, իսկ Իսահակյանի անունը կրող հաստատությունը` 76: Բացի այդ, Զոհրապի անվան դպրոցի նախագծային հզորությունն ավելի մեծ է: Այն նախատեսված է 800 սովորողի համար, ընդունող դպրոցում կարող է սովորել առավելագույնը 575 երեխա:

Նույն նախագծի առավել խորը ուսումնասիրությունից, սակայն պարզ է դառնում, որ երկուսի միավորման արդյունքում ձեւավորված միասնական դպրոցը գործելու է ոչ թե Իսահակյանի անվան, այլ Զոհրապի անվան դպրոցի շենքում:

Ասել է թե` Զոհրապի անվան N 43 ավագ դպրոցը, որպես այդպիսին, դադարելու է գոյություն ունենալ եւ այդտեղ է տեղափոխվելու Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոցը: Ու ստացվում է, որ ըստ էության, ոչ թե N 43 դպրոցն է միավորվում N 16-ի հետ, այլ հակառակը: Միայն թե` միացյալ այդ դպրոցը կղեկավարի Իսահակյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանը:

Ինչ վերաբերում է Իսահակյան անվան N 16 ավագ դպրոցի ազատված տարածքին, շենքը տրամադրվելու է Գնահատման եւ թեստավորման կենտրոնին:

Կառավարության որոշման նախագծում այդ մասին նշվում է.

« ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը նախատեսում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննական համակարգում կատարել բարեփոխումներ, ինչը կհանգեցնի տարբեր ժամանակահատվածներում «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից իրականացնելու ընդունելության քննություններ: Նշված քննությունների իրականացման բարձր որակը ապահովվելու, ինչպես նաեւ առարկայական մասնագետների համար աշխատանքային պայմաններ ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կազմակերպությանը ամրացնել լրացուցիչ տարածքներ: «Երեւանի Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության վերակազմակերպման արդյունքում ազատվող Երեւան քաղաքի Բուռնազյան 37 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը գտնում է նպատակահարմար այն ամրացնելու կազմակերպությանը»:

Միավորվող երկու դպրոցն էլ գտնվում են Երեւանի Էրեբունի վարչական շրջանում:

Զոհրապի անվան N 43 ավագ դպրոցի տնօրեն Մանյակ Ազիզյանը հրաժարվեց ձեռնարկված միավորման մասին դիրքորոշում հայտնել:

Տպել
4604 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները