Մի լուսանկարի պատմություն. ազատ տնտեսական գոտիների հմայքն ու բույրը

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ծաղկաձորում «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման հետ կապված հարցին:

«Այդ հարցում մենք բազմաթիվ փորձեր ենք արել՝ եղել են ե՛ւ հաջողակ բանակցություններ, ե՛ւ անհաջող բանակցություններ, սակայն միանշանակ այդ հարթակը ստեղծելու ենք: Մոտ ժամանակներս Իրան կայանալիք այցի ժամանակ խոսելու ենք այդ մասին: Նաեւ վերջերս Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը հանդիպել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդականի հետ եւ այս հարցերը քննարկվել էին»,- ասել է ՀՀ վարչապետը:

Եղել են անհաջող բանակցություննե՞ր: Առաջին անգամ է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ հայտարարի, թե Իրանի հետ ազատ տնտեսական գոտու շուրջ եղել են «անհաջող բանակցություններ»: Քրքրեք արխիվները եւ կհամոզվեք, որ այդ հարցի շուրջ միշտ «եղել են հաջող բանակցություններ»: Մեր պաշտոնյաների հայտարարությունների համաձայն, իհարկե: Ընդհանրապես ՀՀ տնտեսության զարգացման տեսանկյունից ազատ տնտեսական գոտիները դիտվում են որպես բալասաններ: Իբր ստեղծում ենք ազատ տնտեսական գոտի ու վերջ՝ տնտեսությունը սկսում է զարգանալ ցատկերով: Իրականում ազատ տնտեսական գոտիները կարող են ընդամենը մի փոքր խթան հանդիսանալ, մի փոքր արագացնել զարգացումը, մի փոքր ավելի գրավիչ դարձնել երկիրը ներդրողների համար: Բայց ընդամենը՝ մի փոքր: Ոչ ավելին: Այսինքն, երբ մեզ հրամցվում են արագ զարգացած երկրներում ազատ տնտեսական գոտիների օրինակները, ապա մոռանում են ասել, որ այդ գոտիների աշխուժությանը զուգահեռ աշխույժ է եղել տնտեսությունը նաեւ տվյալ երկրի «ոչ ազատ գոտիներում»:

Այլ կերպ ասած, չափազանց քիչ է հավանականությունը, որ Հայաստանում տնտեսությունը չզարգանա, բայց Հայաստանի տարածքում գործող առանձին վերցրած ազատ գոտում տնտեսական հրաշքներ տեղի ունենան:

Հայաստանում տարիներ շարունակ գործում են ազատ տնտեսական գոտիներ: Նայեք վերը բերված լուսանկարին ու կռահեք, թե որտեղ է արվել տվյալ լուսանկարը: Չկռահեցի՞ք: Հին ավանդական հայկական արտաքնոցից չի էլ զգացվում, որ այն տեղադրված է եւ բավականին ինտենսիվ օգտագործվում է «ՌԱՕ Մարս» անունը կրող ազատ տնտեսական գոտում: Այդ մասին վկայում են միայն հարակից պատի վրա առկա նշանները, որոնք հենց «ՌԱՕ Մարսի» լոգոտիպերն են:

Այնպես չէ, որ գործող ազատ տնտեսական գոտիները լրիվ պարապուրդի են մատնված: Այստեղ կան ընկերություններ, որոնք հաջողությամբ կամ դժվարություններով գործում են: Բայց այնպես չէ, որ եթե չլինեին ազատ տնտեսական գոտիները, ապա այդ ընկերությունները կամ դրանց մեծագույն մասը կդադարեցնեին իրենց գործունեությունը: Դրանք գուցե մի քիչ ավելի վատ, շատ քիչ վատ պայմաններով կշարունակեին աշխատել նաեւ ազատ գոտիներից դուրս:

Եթե ընդհանուր առմամբ երկիրը գրավիչ չէ օտարերկրյա ներդրողների համար, ապա տվյալ երկրի տարածքում գործող ազատ տնտեսական գոտիների գրավչությունը չի կարող էապես տարբերվել: Ահա հենց դա էլ պատահել է մեր ազատ գոտիների հետ: Կարո՞ղ է արդյոք այս ավանդույթը խախտել Իրանի հետ սահմանակից ազատ տնտեսական գոտին, որը իրավաբանորեն արդեն իսկ կա:

Կանխատեսումներ անելու համար հարկավոր են որոշակի տվյալներ: Իրանի հետ սահմանակից ազատ տնտեսական գոտու բուռն գործունեության հույսերը կապվում են Իրանի հետ: Այսինքն հիմնականում իրանական ընկերությունները պետք է գան այդ գոտի, արտադրություններ հիմնեն, որ կարողանան որոշակի արտոնյալ պայմաններով իրենց արտադրանքը տանել ԵՏՄ շուկաներ: ՀՀ անկախացումից ի վեր, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, Իրանից Հայաստանի տնտեսության մեջ իրականացվել է 3.3 միլիարդ դրամի ներդրում: Դա նշված ժամանակահատվածում ՀՀ տնտեսության մեջ  օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 0.05 տոկոսն է: 0.05 տոկոս: Այստեղ վրիպակ չկա: Համեմատության համար նշենք, որ անկախացումից ի վեր օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը մոտ 6.3 տրիլիոն դրամ է կազմել: Ռուսաստանից եղել է 2.3 տրիլիոն դրամի ներդրում, Գերմանիայից՝ 647 միլիարդ դրամի, Ֆրանսիայից՝ 505 միլիարդ, Կանադայից՝ 290 միլիարդ եւ այլն: Իսկ Իրանից՝ ինչպես նշեցինք 3.3 միլիարդ դրամի ներդրում: Հիմա ինչպե՞ս, ի՞նչ հիմքով կարելի է սպասել, որ ազատ տնտեսական գոտին պետք է գրավիչ դառնա Իրանի ներդրողների համար: Որո՞նք են այդ հիմքերը: Եթե իրանցի գործարարները ցանկանում էին մուտք գործել ԵՏՄ շուկա, ապա նրանք կարող էին արտադրություններ կազմակերպել Հայաստանում եւ իրենց արտադրանքը ազատորեն արտահանել ԵՏՄ՝ որպես Հայաստանում արտադրված ապրանք: Բայց մինչ օրս չեն արել դա ու կարծես մտադրություն էլ չունեն:

Մի խոսքով, չափազանց մեծ է հավանականությունը, որ տարիներ անց մի լրագրող այցելի Իրանին սահմանակից ազատ գոտի եւ նմանատիպ մի լուսանկար անի, որի կողքին կերեւա արդեն այդ ազատ գոտու լոգոտիպը:

Տպել
6287 դիտում

Մի քանի ժամով կլհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին