Վարկով, պարտքով ու ամուսնության մատանին գրավ դնելով`ծնողները երեխաներին դպրոց են ուղարկում

Մի քանի օրից հանրակրթական դպրոցներում մեկնարկելու է նոր ուսումնական տարին: Մինչ այդ` այս օրերը, դպրոցական հագուստների, գրենական պիտույքների գնման եռուն շրջանն է: Ինչպես միշտ ծնողները դժգոհում են, որ պահանջվող իրերը շատ են, շուկայում` թանկ, գումարն էլ մշտականի նման բացակայում է: Այս ամենին նաեւ ավելանում է երեխաների տարաբնույթ քմահաճույքները:

«Սոցիոլոգն ասում է, որ 50 հազար դրամ է պետք երեխային դպրոց ճանապարհելու համար, բայց գները տեսե՞լ են…Մի սումկեն 5-6 հազար դրամից է սկսում, գրիչը 20 դրամ է, բայց չի գրում, նորմալ գրիչը 150-200 դրամ է: Ես երեք երեխա եմ ուղարկելու դպրոց, յուրաքանչյուրի համար 70-80 հազար գումար եմ արդեն ծախսել, բայց դեռ անցած տարվա իրերից էլ ենք օգտագործելու»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց գյումրեցի Անահիտ Կարապետյանը:

Գյումրիում տետրերը, գրիչները սկսվում են 30 դրամից եւ եզրափակվում 500-600 դրամի սահմաններում: Դպրոցական պայուսակներից ամենաէժանը 3000 դրամ է, սակայն ծնողներն ասում են, որ էժանն անորակ է, իսկ որակյալի համար գումար չունեմ:

«Չորս էրեխա ունիմ դպրոց գնացող: Տունը ցուցակ եմ գրե` սաղ իրար հետ կազմել է 300 հազար դրամ: Բաներ կա, որ քիչ-քիչ ջնջե, հանել եմ, փողս հերիք չի տա: Կնայենք, որ սաղին էլ թազա բանմ առնիմ, բայց կեսը հներով պտի յոլա տանիմ: Վարկ էինք վերցրել էդ փողից եմ պահել առեւտրի հմար, քիչմ պարտքով եմ վերցրել ու նշանիս կալցոն եմ գրավ դրե, տոկոսով փող վերցրե, որ դպրոցի կոշիկ, շոր առնիմ»,- armtimes.com-ին տեղեկացրեց բազմազավակ մայր Լիլիթ Հակոբյանը:

Ծնողները նաեւ ասում էին, որ երեխաներին այլեւս համոզել չի լինում, որ ավագ քրոջ կամ եղբոր նախորդ տարվա հագուստ-կոշիկով դպրոց ճանապարհեն: Բոլորը նորն են պահանջում: Շատերն էլ սպասում են, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում պետությունը վճարի ընտանեկան նպաստը` ուսումնական տարվա գնումներ կատարելու համար:  

«Մեր ժամանակ ուրիշ էր, ինչ տային կհագնեինք: Հմի ուրիշ է, էրեխեն կտեսին, որ կողքինը լավը կհագնի, թազեն կհագնի, ինքն էլ կուզե, իրանց էլ մեղադրելու չէ: Ես հլը չեմ սկսել իմ թոռների դպրոցի առեւտուրը, կսպասեմ, որ նպաստները տան, քիչմ էլ թոշակից եմ փող պահել»,- եզրափակում է Վեներա Գալստյանը:

Տպել
6643 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան