Բնակարան ջուր չի լցվել.համատիրության նախագահը հակադարձում է Բագրատունյաց օղակի բնակչուհուն

Armtimes.com-ը օգոստոսի 16-ին, Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակի բնակիչներից բողոքներ էր ստացել այն մասին, որ քաղաքապետարանի իրականացրած վերանորոգման աշխատանքների հետեւանքով`կտուրից հանվել են որոշ թիթեղներ, որի պատճառով բնակարաններ անձրեւաջուր է լցվում:

Այսօր`օգոստոսի 18-ին, Գյումրու «Կենտրոն» համատիրությունից նշյալ խնդրի վերաբերյալ armtimes.com-ին պարզաբանում է տվել համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանը: Վերջինս մեր զրույցում տեղեկացրեց, որ հուլիսի 27-ից սկսած իրականացնում են Կումայրի պատմական արգելոցի տարածքում գտնվող բնակելի շենքերի արտաքին տեսքի վերականգման աշխատանքներ: Մասնավորապես, իրականցվում է պատերի ներկման, ջրատարի փոփոխման աշխատանքներ: Ջուհարյանն անդրադառնալով` Բագրատունյաց օղակ 1 շենքի 4-րդ բնակարանի բնակչների այն բողոքին, որ բնակարան անձրեւաջրեր են լցվում, ասաց.

«Այդ շենքի կտուրների վիճակն այդքան էլ բարվոք չէ, բայց կտորների քանդում չի եղել: Հանել ենք միայն այն թիթեղները, որոնք անմիջապես կապված են եղել ջրատարների խողովակների հետ: Մնացած թիթեղների համար այնքան մեծ գումար է անհրաժեշտ, որ համատիրությունը չի կարող վճարել:

Բնակարան ջուր չի լցվել, ես երեկ անձամբ գնացել եմ, տեսել եմ: Մի փոքր բան է ընդամենը լցվել, 10 սանտիմետր հազիվ լինի, որը նախկինում էլ է եղել: Սոսկալի անձրեւի ժամանակ ամբողջ քաղաքում այդ խնդիրը ունենք»,- ասաց համատիրության նախագահը:

Գյումրիում նմանատիպ կոսմետիկ վերանորոգման կարիք ունի նաեւ 30 այլ բնակելի շենք: Այժմ դրանց աշխատանքների սկսման մասին դեռ խոսք չի գնում, պարզ չէ, թե նաեւ երբ է ավարտվելու Բագրատունյաց օղակի շենքերի հարդարման աշխատանքները: Բնակիչներն ասում են, որ արդեն 3-4 անգամ պատերի ներկի գույնը փոխել են:

«Աշխատանքները կատարվում են դեռ, կավարտվեն այն ժամանակ, երբ կավարտվեն: Այնպես չէ, որ ժամանակ կա դրված, բայց աշխատում ենք շուտ վերջացնել: Երեք շենքի 90 տոկոս աշխատանքն արդեն կատարված է»,- ասում է Մովսես Ջուհարյանը:

Եթե նշյալ հասցեի բնակելի շենքի պատերը, որոնք գտնվում են մարդկանց տեսանելի վայրում, ներկվել են մի քանի անգամ, ապա ընդհանրապես ներկվելու հույս չունեն շենքի ետնապատերը:

«Հետեւի կողմից շատ սոսկալի խնդիրներ առաջ չի գա: Դա կոսմետիկ վերանորոգում է, անում ենք այն պատերը, որոնք երեւում է»,- նշում են «Կենտրոն» համատիրությունից:

Այս բարեկարգման աշխատանքները, թեեւ դրական կարելի է գնահատել, բայց սրան զուգահեռ մի հետաքրքիր առեղծված կա: Գյումրու համայնքապետարանի բյուջեից վերանորոգման աշխատանքների համար գումար է հատկացվել, բայց ավագանին դեռ չի հաստատել: Այս մասին ասում է Մովսես Ջուհարյանն: Ավելին`պատասխանատու օղակն էլ չի կողմնորոշվում, թե այս պահին ինչքան գումար են ծախսել, միայն հույս է հայտնում, որ ֆինանսական խնդիրները կհարթվեն քաղաքակիրթ ճանապարհով: Թեեւ նշենք, որ 2017 թվականի բյուջեն քննարկելու ժամանակ որոշ բնակելի շենքերի պահպանման համար կետեր ներառվել էին:

«Աշխատանքի ընթացքում միշտ ծախսեր է լինում: Այդ նպատակով`քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ աշխատանքները կանենք, ծախսերը մեր մոտ կնշենք եւ վերջում կստացվի մի գումար, որը կներկայացնենք ավագանու նիստին: Ֆինանսական խնդիրները կլուծենք քաղաքակիրթ ճանապարհով: Շատ մեծ գումարների մասին չէ խոսքը, բայց շատ լավ գիտենք, թե շինանյութը ինչ թանկ է»,- ասում է համատիրության նախագահը:

Տպել
7147 դիտում

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)