Խոսրովի անտառում անձրեւ եկե՞լ է, թե՞ ոչ. Вот в чем вопрос

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը այսօր հայտարարեց, որ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մարելու խնդրանքով Հայաստանի կառավարությունը ՌԴ-ի օգնությանն է դիմել ժամանակին եւ ոչ ուշացած: Նա նաեւ հստակեցրեց, որ ՌԴ ԱԻՆ-ին դիմել են օգոստոսի 14-ի առավոտյան: Հիշեցնենք, որ ռուսական «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց նույնը օրը՝ 19.30-ին: 

Ահա թե ինչու Սերժ Սարգսյանը երեկվա խորհրդակցության ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնեց ՌԴ գործընկերներին Հայաստանի աջակցության խնդրանքին օպերատիվ արձագանքելու համար:  Արձագանքն իսկապես օպերատիվ է եղել:

Սա նշանակում է, որ եթե օգոստոսի 12-ին՝ հրդեհի բռնկման օրը, ՀՀ ԱԻՆ-ը դիմեր համապատասխան ինքնաթիռ տրամադրելու խնդրանքով, նուն օրը՝ երեկոյան, «ԻԼ-76»-ը կժամաներ Հայաստան, մեկ պտույտով կրակը կմարեր ու կգնար:

Տոնոյանը այսօր փորձեց բացատրել, թե ինչու են իրադարձություներն այլ հունով գնացել: «Առաջին երկու օրերին հրդեհի ծավալները եւ դրա տարածման առանձնահատկությունները դեռ չէին մատնանշում հրշեջ ավիացիայի ներգրավման անհրաժեշտություն, ցանկացած երկիր նման պայմաններում արձագանքում եւ պայքարում է սկզբում իր ուժերով, ապա՝ իրավիճակի որոշակի վատթարացման պարագայում, դիմում միջազգային օգնության»,- News.am-ի հետ զրույցում ասում է նա:

Նրա խոսքում, իհարկե, տրամաբանություն կա: Խոսրովի արգելոցի հրդեհի մասին առաջին տեղեկատվության մեջ նշվում է, որ ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Հայաստանի կառավարությունը, բնականաբար, չէր կարող ՌԴ ԱԻՆ-ից խնդրել ծախսատար այդ ինքնաթիռը 250 հա տարածքի կրակը մարելու համար:

Նման խնդրանք կարելի էր ձեւակերպել միայն մի դեպքում, եթե հիմնավոր եւ պրոֆեսիոնալ վերլուծություն-կանխատեսում արվեր հրդեհի հետագա տարածման, տարածման արագության եւ ուղղության մասին, ինչպես նաեւ՝  տրվեր սեփական ռեսուրսների ռեալ գնահատական: Եւ, եթե այդ տվյալները համոզիչ լինեին, ՌԴ ԱԻՆ-ն, անպայման, կարձագանքեր:

Սակայն, ինչպես Տոնոյանն է նշում, «առաջին երկու օրերին հրդեհի ծավալները եւ դրա տարածման առանձնահատկությունները դեռ չէին մատնանշում հրշեջ ավիացիայի ներգրավման անհրաժեշտություն»: 

Հայտնի չէ իհարկե, թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել հրդեհի տարածման առանձնահատկություններին տիրապետելու ուղղությամբ, արվե՞լ են առհասարակ նման ուսումնասիրություններ, թե՞ ոչ: Սակայն այն փաստը, որ «ԻԼ-76»-ի ժամանման կապակցությամբ տեղանքի հետազոտության արդյունքում ԱԻՆ-ը կանխատեսում էր, որ հրդեհաշիջող ինքնաթիռը երկու թռիչք կկատարի, իսկ հետո կերեւա՝  երրորդի անհրաժեշտությունը կա, թե՝ ոչ, բավական տխուր պատկեր է ուրվագծում: Ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ, «ԻԼ-76»-ն արդեն 8-րդ թռիչքն է իրականացնում: Տպավորություն է ստեղծվում, թե ԱԻՆ-ը հրդեհի բռնկման առաջին իսկ օրվանից պարզապես չի տիրապետում իրավիճակին: 

Փոխարենը լուրջ քննարկում է ծավալվել՝  արդյո՞ք արգելոցի հրդեհվող տարածքում անձրեւ եկել է, այն նպաստե՞լ է հրդեհի մեկուսացմանը: 

Բնապահպաներն այսօր առավոտյան հայտարարեցին, որ բնությունը օգնության է հասել Խոսրովի արգելոցի հրդեհը մարելու հարցում, այնտեղ հորդառատ անձրեւ է, եւ հաջողվել է դադարեցնել հրդեհի տարածումը: Կարճ ժամանակ անց, ԱԻՆ-ի խոսնակը հետեւյալ բովանդակությամբ ֆեյսբուքյան ստատուս գրեց. «Հատուկ բոլոր նրանց համար, ովքեր կշահարկեն, թե «Խոսրովի անտառի հրդեհը անձրևն է մարել», նշեմ, որ Խոսրովի արգելոցի տարածքում անձրևը սկսել է այսօր առավոտյան ժամը 8-ից հետո, իսկ մարումն իրականացվել է 7-ի կողմերը»:

Դրանից հետո Կովկասի բնության հիմնադրամի՝ CNF ազգային համակարգող Արման Վերմիշյանը փոխանցեց Վեդու «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ Հովակիմյանի պնդումը. «Նա աչքալուսանք տվեց, ասեց անձրևն եկել է, գալիս է....»:

Առանց այն էլ ԱԻՆ-ն ու ԲՆ-ն իրար են մեղադրում վերջին խոշոր հրդեհների համար: ԱԻՆ-ից ասում են ԲՆ-ն պետք է կարողանար կանխել, ԲՆ-ից ասում են՝ ԱԻՆ-ը պետք է կարողանար մարել: Հիմա էլ անձրեւը: Քանի որ լուրջ կասկածներ կան, որ անձրեւի թեման վերջնականապես սեպ կխրի փրկարարների եւ բնապահպաների՝ առանց այն էլ ոչ լավ հարաբերությունների մեջ, առաջարկում ենք շուտափույթ դադարեցնել վեճը եւ միջազգային անկախ փորձագետներից կազմված հանձնաժողով հրավիրել պարզելու համար՝ ի վերջո, Խոսրովի անտառում անձրեւ եկե՞լ է, ո՞ր ժամին է եկել, ի՞նչ ուժգնությամբ, եւ որքանո՞վ է նպաստել հրդեհի մարմանը:  

Տպել
4461 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի կազմը Հունաստանի դեմ խաղում

ԱՄԷ-ի ներդրողից 515 մլն դրամ է հափշտակվել. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

ՇՄ նախարարության աշխատակիցները առանց լրացուցիչ աջակցության իրականացրել են ամբողջ ՀՀ-ի թափոնավայրերի գույքագրում․ նախարար

Տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլև ամեն օրվա հետ թափ է հավաքում. Նիկոլ Փաշինյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը. ներքաղաքական ճգնաժամը կարող է անկանխատեսելի զարգացումներ ունենալ

2020 թվականին երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 457 ընտանիքի անհրաժեշտ գումարի չափով վաուչերներ կտրամադրվեն. Միրզոյան

Մոտ ապագայում ՔԿՀ-ներում պահվող անձինք մասնագիտություն կստանան եւ կապահովվեն աշխատանքով. արդարադատության փոխնախարար

Մխիթարյանն ասել է, որ «Արսենալ»-ում մարզչի տակտիկան խանգարել է իրեն գոլեր խփել

Երեւանի քաղաքապետարանի միջոցներով նորոգվում են ստորգետնյա անցումներ

Հայաստանի եւ Թաթարստանի գիտությունների ակադեմիաների միջեւ կնքվել է համագործակցության համաձայնագիր

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից, երկուսը՝ ստացել խիստ նկատողություն (տեսանյութ)

Հայտնի է՝ երբ Ֆինլանդիայում կկայանա այնտեղ ձերբակալված հայ ֆուտբոլասերի դատը

Մարվել է Նոր Գեղի համայնքի կրպակում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Մի հատ նայեք՝ վերջին 10-15 տարին մենք որտեղ ենք եղել, դուք՝ որտեղ․ Բաբկեն Թունյանը՝ ընդդիմախոսներին

Հայտնի է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները. օտարերկրացիները 2 տարում 2 մանկատնից 76 երեխա են որդեգրել

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Վանաձորում անցկացրեց փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ Բիզնես Ֆորում

Տավուշի ոստիկանները պայքարում են անտառահատման դեմ․ տնկվել է 1000 ծառ

Հերթական խեղված շունը, կենդանու վրա քիմիական նյութ են լցրել

Դատարանում սկսվել է պատգամավորի գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ նիստը