Երիտասարդները Սերժ Սարգսյանին չեն օգնել բացահայտել երկրում առկա խնդիրները

Վերջերս, երբ Սերժ Սարգսյանը հանդիպել էր «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների եւ «Լույսի» աջակցությամբ սովորած ուսանողների ու շրջանավարտների հետ, մասնավորապես նկատել էր, որ այդպիսի հանդիպումներն իր համար նաեւ կարեւոր են երիտասարդների միջոցով առկա խնդիրներին ծանոթանալու առումով:

«Ես մշտապես հանդիպում եմ երիտասարդների հետ, մշտապես յուրաքանչյուր առիթ, հնարավորություն օգտագործում եմ շփվելու համար, որովհետեւ համոզված եմ, որ դա մեր երկրի, հասարակության զարկերակի վրա ձեռքը պահելու լավագույն միջոցներից մեկն է, որովհետեւ երիտասարդների աչքը սուր է, նրանք հեռուն են տեսնում եւ նրանք շատ լավ կարողանում են կողմնորոշվել այս արագ փոփոխվող աշխարհում: ...Ձեզ բարի երթ եմ մաղթում, եւ ինչպես միշտ՝ այսպիսի հանդիպումների ընթացքում ինձ համար ամենահաճելին ոչ թե ձեզ պատգամ հղելն է, այլ ձեր հարցերին պատասխանելը, որովհետեւ այսպիսի հանդիպումների ամենակարեւոր մասը դա է: Դա հնարավորություն է տալիս տեսնելու, թե ի՞նչ խնդիրներ կան, եւ ո՞ր ուղղությամբ է զարգանում երիտասարդների միտքը: Ես շատ ուրախ եմ, որ հայ երիտասարդները կարողանում են ճիշտ կողմնորոշվել արագ փոփոխվող աշխարհում»,- նշվում էր այդ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ:  

Բայց «Լույս» հիմնադրամի աջակցությամբ արտասահմանյան հեղինակավոր բուհերում սովորող կամ նոր ուսումնական տարվանից սովորել պատրաստվող երիտասարդները Սերժ Սարգսյանին, կարծես թե, չեն օգնել բացահայտել երկրում առկա խոցելի խնդիրները, եթե, իհարկե, նա իսկապես ցանկանում է դրանք իմանալ կամ չի տիրապետում առկա իրավիճակին:

Մեզ հաջողվեց պարզել, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նաեւ մասնակցել է այս տարի Քեմբրիջի համալսարան ընդունված Արա Մամբրեյանը:

Պատասխանելով մեր հարցին` նա ասաց, որ եթե չի սխալվում, երիտասարդները Սերժ Սարգսյանին երեք հարց են ուղղել: Դրանք, սակայն առանձնապես ուշագրավ չեն եղել եւ Արայի մեջ չեն տպավորվել:

Մեր զրուցակցի փոխանցմամբ, հանդիպման մասնակիցները հիմնականում ներկայացրել են իրենց նախագծերը, որոնք իրականացվել կամ դեռեւս իրականացվում են «Լույս»-ի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում:

«Ամեն տարի ամռանը «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողները գալիս են Հայաստան ու տարբեր ծրագրեր իրականացնում, որ Հայաստանին ինչ-որ բանով օգնեն: Մի քանի հոգի իրենց ծրագրերը ներկայացրին նախագահին: Նա ուշադիր լսում էր, փորձում էր հասկանալ` ինչ ծրագրեր են, ինչ են անում: Հետո նախագահին հարցեր էին տալիս: Եթե ճիշտ եմ հիշում, երեք հարց հնչեց: Մի հոգի արվեստից ու թատրոնից հարց տվեց, մյուս երկուսը չեմ հիշում: Արտառոց, սուր հարց չի հնչել: Ամեն մեկն իր թեմայի հետ կապված ինչ-որ հարց էր տալիս»,- նշեց Արա Մամբրեյանը:

Նա Սերժ Սարգսյանին հարց չի ուղղել: «Ես լսում էի: Կարող էի հարց տալ, ուղղակի մտքիս բան չեկավ»,- ասաց նա:  

Տպել
3088 դիտում

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել