Ս. Սարգսյանն օրեր առաջ էր հանձնարարել ՌԴ-ից հատուկ ինքնաթիռ խնդրել. ինչու ուշացավ ԻԼ-76-ը

15/08/2017 schedule12:58

Այսօր ԱԻՆ-ը օրը սկսեց լավ լուրերով: Նախ՝ հայտարարվեց, որ Վայոց ձորի անտառապատ տարածքում օգոստոսի 10-ին բռնկված հրդեհը մեկուսացվել է: Ինչ վերաբերում է Խոսրովի արգելոցին, ապա այսօր վաղ առավոտից ռուսական ԻԼ-76 ինքնաթիռն անցել է գործի:

Ինչպես ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը հայտնեց armtimes.com-ին, առավոտյան՝ ժամը 7-ին, նախարար Դավիթ Տոնոյանը ռուսական կողմի հետ ուղղաթիռով օջախների հետազոտություն է անցկացրել, որոշվել է թե, որ օջախների վրա պետք է ջրալցում արվի, եւ ԻԼ-76 ինքնաթիռը առաջին թռիչքն է կատարել:

Պարզվեց, որ ըստ նախնական ծրագրի, ինքնաթիռը երկու թռիչք կկատարի, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ այրվող տեղանքի վրա 40 տոննա ջուր կարող է լցնել: ԱԻՆ-ում չեն շտապում գնահատել, արդյոք այդ երկու թռիչքը բավարար է հրդեհը մեկուսացնելու համար, սակայն հայտարարում են, որ անհրաժեշտության դեպքում երրորդ թռիչքը նույնպես չի բացառվում: 

«Այս պարագայում կանխատեսում անելը մի փոքր դժվար է: Երկու թռիչքը կանեն, արդյունքներից կհասկանանք էլի թռիչք կլինի, թե՝ լոկալ, տեղային աշխատանքներով պետք է մարել կրակը: Ջրալցումից հետո, ամենայն հավանականությամբ, մի հատ էլ հետախուզական թռիչք կանեն, որպեսզի հասկանան, թե օջախներն ինչ վիճակում են»-Armtimes-ի հետ զրույցում ասում է Գնդոյանը (երրորդ թռիչքն արդեն կատարվել է):

Մինչ այդ Սերժ Սարգսյանը մեծ խորհրդակցություն է անցկացնում նախարարությունների եւ տարբեր գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, քննարկելու իրավիճակը:

Ի դեպ, երեկ նախագահական նստավայրի տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Ռուսաստանից ԻԼ-76 ինքնաթիռը խնդրելու գաղափարի հեղինակը Սերժ Սարգսյանն է եղել: Մասնավորապես, երեկ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Սարգսյանին զեկուցում էր իրավիճակը, ինչպես նշված է նախագահական կայքում՝  «հրդեհաշիջման աշխատանքներում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու նպատակով ԱԻՆ-ից հատուկ ինքնաթիռ խնդրելու վերաբերյալ»:

Ստացվում է, որ Հայաստանը կողմը դեռ օրեր առաջ է դիմել Ռուսաստանին այդ խնդրանքով, սակայն ինքնաթիռը տեղ հասավ միայն երեկ երեկոյան:

Եթե սույն ինքնաթիռի թռիչքների արդյունքում Խոսրովի արգելոցում բռնկված եւ Հայաստանի բնաշխարհին մեծ վնաս հասցրած հրդեհը մեկուսացվի, կմնա միայն ափսոսալ, որ ՀՀ ռազմավարական դաշնակիցը ԱԻՆ-ի խնդրանքին ավելի օպերատիվ չի արձագանքել եւ հրդեհը բռնկվելու հաջորդ օրն իսկ ինքնաթիռը չի տրամադրել: Այդ դեպքում, իհարկե, վնասի ծավալներն էականորեն փոքր կլինեին:

Իսկ եթե օգնության հասած ինքնաթիռն էլ չկարողանա մարել կրակը, ապա մնում է հուսալ, որ այսօր եւ վաղը կանխատեսվող անձրեւը հորդառատ կլինի եւ առավել ինտենսիվորեն կտեղա հատկապես Խոսրովի արգելոցի այրվող հատվածների վրա:

Տպել
4306 դիտում

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան

Ոստիկանությունը պարզաբանում է ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից «Ռոլեքս» ժամացույցը կորչելու դեպքը

Մարվել են Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի եւ «Տարվա թռչուն» երկնագույն ալկոնի պատկերով նամականիշները

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

Եթե ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների համար, պետք է ջանքեր գործադրենք հասնելու իրական փոփոխությունների

Գյումրեցու՝ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ԱԺ-ն վերահասցեագրել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահին

Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ (տեսանյութ)

Լավրովը Քոչարյանին հանձնեց Հայաստանին, նա նոր քաղաքականության հիմք դրեց. քաղաքագետ

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել, որը եւս կղեկավարի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում. կսահմանափակվի ավտոմեքենաների մուտքը Երեւանի կենտրոն

Իմ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեմատիկ քննարկմանը. վարչապետ (ուղիղ)

Հոլիվուդը սպասում է Թոմի եւ Ջերիի մասին պատմող նոր ֆիլմին. դրանում հայտնի «թշնամիներին» վռնդում են տնից

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ