Կարեւորը մայր ունեմ. մանկատան սանը 25 տարի անց գտել է ծնողներին, հուզիչ երգ կատարել. Վիդեո

Գյումրու «Երեխաների տուն» մանկատան նախկին սան Խորեն Սիմոնյանը քիչ առաջ տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում եւ տեղեկացրել, որ 25 տարի անց՝ երկարատեւ որոնումներից  հետո, գտել է իր ծնողներին, քույրիկին եւ եղբորը: Ընտանիքն այժմ բնակվում է Երեւանում:

«Այս տարին ինձ համար հրաշքներով լի տարի էր: Ես հնարավորություն ստացա Լեհաստանում սովորելու: Հիմա ուզում եմ ձեզ հետ խոսել իմ կյանքում տեղի ունեցած ամենամեծ հրաշքի մասին: Ես բազմիցս ասել եմ, որ ցանկություն ունեմ գտնել, ճանաչել ու սիրել իմ ծնողներին... ու այսօր ես նրանց գտել եմ, նրանց ներել եմ, ոչ մի բանում չեմ մեղադրում: Ինչ եղել է կթողնենք անցյալում, ամեն ինչ կսկսենք նորովի»,-իր հրապարակած տեսանյութում ասում է Խորենը: 

Խորենն armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, որ իրեն համացանցով գտել են, ծնողները, գրել են, իսկ ինքն էլ մեծ սիրով պատասխանել է: 

«Մենք դեռ էտ հարցը չէնք քննարկել, թե ինչու են ինձ մանկատուն տարել, ուստի դեռ պատասխան չեմ կաարող տալ: Շատ եմ ցանկանում, այդ հարցի պատասխանը ստանալ, բայց անկախ պատասխանից, ինձ ոչ մի բան չի կարող նրանցից ետ պահել: Առաջնային այն է, որ գտա ընտանիքիս, ամենակարեւորն այն է, որ ես էլ մայր ունեմ»,- ասում է Խորենը:

Խորենն այժմ բնակվում է Լեհաստանի Կրակով քաղաքում: Ասում է, որ սովորում է Կրակովի Պապական համալսարանի լրագրության բաժնում, բայց իրեն առավել հոգեհարազատ է երգարվեստը: Հաճախակի է երգում, հատկապես մոր մասին:

Խորենը Գյումրու մանկատուն տեղափոխվել է 1992 թվականին՝ նորածին հասակում: Նա ընտանիքի հետ հանդիպելու է սեպտեմբերին:

Տպել
11447 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է