Օգոստոսի 8-ին ԱԻՆ-ը խորհուրդ էր տալիս հակահրդեհային հսկիչ կետեր ստեղծել.ում էր ուղղված այն

«Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը (...) շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային և բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին»,-սա մի հատված է ԱԻ նախարարության օգոստոսի 8-ին տարածած հաղորդագրությունից: Հաղորդագրության մեջ նաեւ կետ առ կետ նշված են այն գործողությունները, որ խստիվ արգելվում են հրդեհավտանգ իրավիճակներում`բուսածածկ տարածքներում խարույկ վառել, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ եւ այլն:

Նույն հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով:

Հրշեջները պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց իրենք` քաղաքացիները, ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին»:

Սույն հաղորդագրությունից երկու օր անց՝  օգոստոսի 10-ին հրդեհ բռնկվեց Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարող տարածքում, իսկ օգոստոսի 12-ից այրվում է Խոսրովի անտառը: Եվ ինչպես կանխատեսված է ԱԻՆ հաղորդագրության մեջ, հրշեջները ամբողջ ուժով կատարում են իրենց պարտականությունները, բայց զգալի արդյունք չեն գրացում, իսկ Խոսրովի անտառում հրդեհը ամեն ժամ ավելի ու ավելի է տարածվում:

Արդեն մի քանի օր է բնապահպանները հաշիվ են պահանջում ԱԻ նախարարությունից, քննադատում են կանխարգելիչ միջոցառումները պատշաճ չիրականացնելու եւ արդեն բռնկված հրդեհը մարելու համար համապատասխան տեխնիկական բազա չունենալու համար:

 Նախարարության ներկայացուցիչներն իրենց հակափաստարկներն են ներկայացնում: Օրինակ, որ 14 տարվա մեջ առաջին անգամ է Հայաստանում նման  ծավալի հրդեհ արձանագրվում, Խոսրովի արգելոցի տեղանքն անանցանելի է, քամու ուղղությունը նպաստում է հրդեհի տարածմանը, հրդեհաշիջման համար նախատեսած ինքնաթիռ չկա եւ այլն:

Նախարարության արդարացումնեն ըմբռնելի են, բայցեւայնպես որոշակի հարցեր իսկապես առաջանում են:

Օրինակ՝ ի՞նչ է նշանակում ԱԻՆ հաղորդագրության մեջ նշված հետեւյալ հատվածը. «Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով»:

Ո՞ւմ է ուղղված այս խորհուրդը, ո՞վ պետք է հսկիչ կետեր ստեղծեր: Ստեղծվե՞լ են արդյոք այդ կետերը, թե՞ ոչ: Կամ արդյո՞ք անցած օրերը գնահատվել են որպես առավել հրդեհավտանգ ժամանակահատված: Եվ ո՞վ պետք է գնահատեր:

Նման հաղորդագրություն տարածելու փաստն, իհարկե, դրական է եւ ցույց է տալիս, որ ԱԻՆ-ում համենայնդեպս քնած չեն եւ մոտավորապես կասկածում էին, որ հնարավոր են նման զարգացումներ: Բայց կարծես թե հաղորդագրությունով էլ ամեն ինչ ավարտվել է: Որովհետեւ, վերլուծելով իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը, ակնհայտ է դառնում, որ այն, ինչ գրված է, կյանքի չի կոչվել:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Tert.am-ի հարցին, թե կա՞ նախնական վերլուծություն, թե որն էր այս տարի հանրապետությունում նման հրդեհավտանգ իրավիճակի պատճառը, պատասխանում է. «2017թ. ամառն աչքի ընկավ ոչ միայն բարձր ջերմաստիճանով, այլև՝ տեղումների տևական բացակայությամբ: Հանրապետության տարածքում և, նույնիսկ, տարածաշրջանում, շուրջ մեկ ամիս է՝  ջերմաստիճանն առավոտյան ժամերին անցնում է 30 աստիճանը, իսկ առանձին շրջաններում գերազանցում 40-ը: Սա նպաստավոր գործոն է հրդեհային իրավիճակի կտրուկ վատացման համար»:

 Այսինքն, ամեն դեպքում, սույն ժամանակահատվածը առավել հրդեհավտանգ գնահատելու բոլոր հիմքերը կային:

Մոտ մեկ ամիս առաջ, հուլիսի 19-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության ղեկավարման խորհրդի առաջին նիստը: Այն խորհրդակցական մարմին է, որում ընդգրկված են գրեթե բոլոր նախարարություները առընթեր մարմինները: Խորհուրդը քննարկում էր աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունը, թիրախները: Լուրջ քննարկում, լուրջ դեմքերով:

Դրանից մեկ շաբաթ առաջ աղետների ռիսկի կառավարմանը նվիրած մեկ այլ, ավելի շքեղ միջոցառում կազմակերպվեց: Կապանում մեծ հանդիսավորությամբ ներկայացվեց նախարարության կողմից մշակված «Համայնքի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու օրինակելի պլանը»:      «Համայնքի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանները կնպաստեն համայնքներում սպառնացող վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտմանը, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակչության և գույքի պաշտպանության պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև՝ խոշոր աղետների պայմաններում համայնքի բնակչությանը վարքականոնների և ինքնապաշտպանության ունակությունների պատրաստմանն ու աղետակայուն համայնքի կառուցմանը»,-նշված է համապատասխան հաղորդագրության մեջ:

 Նման բովանդակությամբ միջոցառումների պակաս չի զգացվում: Դրանց մեծ մասի համար լուրջ դրամաշնորհներ են տրամադրվում միջազգային կառույցների եւ կազմակերպությունների կողմից: Հայաստանի նման փոքր երկրում, երբ խոսքը անծայրածիր անտառների մասին չէ՝ ինչպես օրինակ ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում, թվում է, թե այս ամենի արդյունքում պետք է հնարավոր լիներ իրավիճակն իսկապես վերահսկողության տակ պահել: Մինչդեռ Խոսրովի անտառն արդեն երեք օր այրվում է:

Քիչ առաջ ՌԴ-ից Հայաստան ժամանեց հրդեհաշիջման համար նախատեսված «ԻԼ-76»  ինքնաթիռը, որի անձնակազմը անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի: Նման աջակցության համար ԱԻ նախարարը ռուսաստանցի իր գործընկերոջը դիմել էր այսօր առավոտյան: Համենայնդեպս, երեկ այդ մասին խոսք չկար:

Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ նույն օրը չի կազմակերպվել այս թռիչքը: Արդյո՞ք մասնագետները չէին կարող ժամանակին գնահատել քամու ուղղությունը, հրդեհի տարածման արագությունն ու սեփական ռեսուրսները:

Բնապահպանների գնահատմամբ, երկու հրդեհն էլ Հայաստանի բնաշխարհին մեծ վնաս են հասցրել: Կարող ենք կանխատեսել, որ առաջիկա տարիներին վնասը վերակագնելու համար տասնյակ համաժողովներ կկազմակերպվեն, նախագծեր  կկազմվեն, գուցե ռազմավարություններ մշակվեն եւ, բնականաբար, խոշոր դրամաշնորհներ կհոսեն:

Տպել
3482 դիտում

2020 թվականին երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 457 ընտանիքի անհրաժեշտ գումարի չափով վաուչերներ կտրամադրվեն. Միրզոյան

Մոտ ապագայում ՔԿՀ-ներում պահվող անձինք մասնագիտություն կստանան եւ կապահովվեն աշխատանքով. արդարադատության փոխնախարար

Մխիթարյանն ասել է, որ «Արսենալ»-ում մարզչի տակտիկան խանգարել է իրեն գոլեր խփել

Երեւանի քաղաքապետարանի միջոցներով նորոգվում են ստորգետնյա անցումներ

Հայաստանի եւ Թաթարստանի գիտությունների ակադեմիաների միջեւ կնքվել է համագործակցության համաձայնագիր

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից, երկուսը ստացել խիստ նկատողություն (տեսանյութ)

Հայտնի է՝ երբ Ֆինլանդիայում կկայանա այնտեղ ձերբակալված հայ ֆուտբոլասերի դատը

Մարվել է Նոր Գեղի համայնքի կրպակում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Մի հատ նայեք՝ վերջին 10-15 տարին մենք որտեղ ենք եղել, դուք՝ որտեղ․ Բաբկեն Թունյանը՝ ընդդիմախոսներին

Հայտնի է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները. օտարերկրացիները 2 տարում 2 մանկատնից 76 երեխա են որդեգրել

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Վանաձորում անցկացրեց փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ Բիզնես Ֆորում

Տավուշի ոստիկանները պայքարում են անտառահատման դեմ․ տնկվել է 1000 ծառ

Հերթական խեղված շունը, կենդանու վրա քիմիական նյութ են լցրել

Դատարանում սկսվել է պատգամավորի գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ նիստը

Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրվող փաստաբաններն ազատ են արձակվել

Վարչապետին է ներկայացվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը

Հեղափոխական կառավարությունը ներկայացրել է պահպանողական պետական բյուջե․ սա, ըստ էության, նոնսենս է․ Բաբաջանյան

1 միլիոնից ավելի պարտք են մեզ. ընտանիքով աշխատել են «Սանիթեք»-ում, վերջնահաշվարկ ու արձակուրդային չեն ստացել

Աննա Հակոբյանն ու Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին (լուսանկարներ)

Մոսկվայում սպանված բռնցքամարտիկը «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության գործով որեւէ կարգավիճակ չուներ