Գյումրեցի կինը 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել. Մտածում է 12-րդ մասին. տեսանյութ

Գյումրեցի Լիլիթ Խաչատրյան այսօր` հուլիսի 21-ին, լույս աշխարհ է բերել իր 11-րդ երեխային: 35 տարեկան կինը ծննդաբերել է Գյումրու ծննդատուն ՓԲԸ-ում: Նորածինը տղա է, նրան անվանակոչել են Դավիթ:

Բժիշկներն armtimes.com-ին փոխանցեցին, որ երեխան բացառապես առողջ է: Դավիթը ծնվել է 3 կգ 200 գրամ քաշով եւ 50 սմ հասակով: Ծնունդն ընդունած բժշկուհին armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ Լիլիթը մտածում է նաեւ 12-րդ երեխան ունենալու մասին:

Խաչատրյաններն ունեն արդեն 5 աղջիկ եւ 6 տղա: Նրանց ավագ երեխան 17 տարեկան է: Լիլիթ Խաչատրյանն ամուսնացել է 10-րդ դասարանն ավարտելուց անմիջապես հետո, մասնագիտություն չունի`գործազուրկ է: Ամուսինը կատարում է ներքին հարդարման աշխատանքներ, բայց մշտական աշխատանք չունի: Նրանց միակ եկամուտը 90 հազար դրամ ընտանեկան նպաստն է:

Ընտանիքի անդամներն armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեցին, որ Դավիթը ծնողների, 5 քույրերի եւ 5 եղբայրների հետ բնակվելու է 3 սենյականոց բնակարանում:

Մանրամասները`տեսանյութում:

Տպել
10710 դիտում

Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր (տեսանյութ)

Մեր աղոթքն ենք մատուցում համայնքի հոգևոր հովվի և նրա հոր հոգիների խաղաղության համար. Գարեգին Բ

Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Հայտնաբերվել է Արենիին պատկանող և 2 մլն դրամ արժողությամբ խողովակները գողացած անձը (տեսանյութ)

Նոյեմբերի 14-ին Աջափնյակի մի շարք հասցեներում 12 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Դավադիրներ կարող են լինել, դավադրություն՝ երբեք

Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ

Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին

1983թ.-ին ծնված Վիգեն Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է. ԱԻՆ

ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման (ուղիղ)

Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում մոտ 1 հա բուսածածկույթ է այրվել. ԱԻՆ

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում մոտ 30 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է Դեմիդովի մրցանակի դափնեկիր

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ (տեսանյութ)

Մենք պետք է ունենանք ոչ միայն լավ երաժիշտներ, այլեւ լավ երաժշտությունը պրոպագանդողների ակտիվ շրջանակ. Տիգրան Մանսուրյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ԵՄ-ն իր անվտանգության համար ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ. Հունգարիայի արտգործնախարար

«Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

Լավ կլիներ այդ ժամանակ ոչնչացած լինեի, 3 անգամ տարածվել էր մահվանս լուրը. զինհաշմանդամը ՊՆ-ից ուշադրություն է պահանջում

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ