Դատարանը որոշեց հանրային պաշտպաններ ներգրավել «Սասնա ծռերի» գործով

20/07/2017 schedule12:43

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով արտագնա դատական նիստը:

Նիստը սկսվելուց առաջ կրկին պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը եւ Նինա Կարապետյանցը չկարողացան մտնել նիստերի դահլիճ։ Կարգադրիչները ցանկանում էին, որպեսզի նրանց պայուսակները զննել, սակայն փաստաբանները թույլ չտվեցին։ 

Դատական կարգադրիչներն արձանագրություններ կազմեցին նրանց հրաժարվելու վերաբերյալ, իսկ պաշտպանները՝ գրեցին իրենց առարկությունները։ 

Խմբի 18 անդամից այսօր նիստերի դահլիճ է ներկայացվել միայն Արամ Մանուկյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Մյուսները նախորդ նիստերից ժամերով հեռացվել են նիստերի դահլիճից:

Այսօր դատական նիստին չէին ներկայացել փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Մոնիկա Մարգարյանը, Մուշեղ Շուշանյանը, Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը եւ Լիպարիտ Սիմոնյանը: Վերջինս դատարանին դիմում էր գրել՝ նշելով, որ այսօր նույն ժամին այլ դատարանում դատական նիստի է հետեւաբար միջնորդություն է իր պաշտպանյալ Թորոս Թորոսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ Լիպարիտ Սիմոնյանն արդեն 4-րդ դատական նիստն է չի ներկայանում: Պաշտպաններն ասացին, որ ըստ էության, դատական նիստ տեղի չի էլ ունեցել:

Գաբրիելյանը որոշեց դատական նիստերի դահլիճ բերել հեռացված Թորոս Թորոսյանին եւ հետաքրքրվել, թե արդյոք վերջինս այլ պաշտպան ցանկանում է կամ հրաժարվում է Լիպարիտ Սիմոնյանի ծառայություններից, թե՝ ոչ: Թորոս Թորոսյանը հայտարարեց, որ այլ պաշտպան չունի եւ ցանկանում է, որպեսզի իր շահերը դատարանում ներկայացնի Լիպարիտ Սիմոնյանը: Եվ չնայած ամբաստանյալի դիրքորոշմանն Արտուշ Գաբրիելյանը որոշեց՝ քանի որ Թորոս Թորոսյանը հեռացված է նիստերի դահլիճից, ուստի պաշտպանի ներկայությունը պարտադիր է. հետեւաբար որոշեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ Թորոսյանին հանրային պաշտպանով ապահովելու համար:

Դատավորի որոշումը հանրային պաշտպան տրամադրելու վերաբերյալ առաջացրեց պաշտպանական կողմի դժգոհությունը։ Հրանտ Գեւորգյանը նշեց, որ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե դատարանը ցանկանում է հանրային պաշտպաններով դատական նիստ անցկացնել: Դատարանի գործողությունների դեմ առարկեց նաեւ Արամ Մանուկյանի մյուս պաշտպան Ինեսսա Պետրոսյանը. «Հանրային պաշտպաններն ինչ-որ մեկի կամակատա՞րն են լինելու, ձեր գործողություններն անօրինական են»,- հայտարարեց Պետրոսյանը: Դատավորն էլ ասաց, թե պաշտպանները պարբերաբար նույնն են կրկնում:

Դատավորն այսօր որոշեց նաեւ ճշտել ամբաստանյալներ Տիգրան Մանուկյանի եւ Թաթուլ Թամրազյանի կարծիքը՝ արդյո՞ք նրանք ցանկանում են հանրային պաշտպան ունենալ։ Նրանց պաշտպան Մոնիկա Մարգարյանը եւս չէր ներկայացել դատարան։ Ամբաստանյալները նշեցին, որ չեն հրաժարվում իրենց պաշտպանից եւ իրենց հանրային պաշտպան պետք չէ։ Երբ Տիգրան Մանուկյանը փորձում էր հայտարարությամբ հանդես գալ, Գաբրիելյանը նրան նկատողություն արեց իրեն ընդհատելու համար, ապա դիմելով ամբաստանյալի կողքին նստած փաստաբան Գրիշա Բալասանյանին ասաց՝ Թորոսյանին ասացեք, որ դատավորին ընդհատել չի կարելի: Ի պատասխան Բալասանյանն ասաց, որ ինքը Թորոսյանի պաշտպանը չէ, Գաբրիելյանն էլ հակադարձեց. «Կապ չունի»: «Դատարանը չի փայլել կարգապահությամբ, որ մեզ սովորեցնի կարգապահություն»,- արձագանքեց Տիգրան Մանուկյանը։

Այնուհետեւ Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց որ միակ խոչընդոտն այն է, որ ամբաստանյալներն այս դահլիճում չեն, եւ միջնորդեց նրանց՝ անհապաղ բերել նիստերի դահլիճ, վերանայել իր որոշումը։ Միջնորդությանը միացավ նաեւ պաշտպան Դավիթ Գյուրջյանը՝ նշելով, որ եթե ամբաստանյալները դահլիճ չբերվեն, ապա նրանք կհեռանան։ Ապա ասաց, որ կիրառված սանկցիայի 6 ժամն արդեն անցել է: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, թե միջնորդությանը դեռ կանդրադառնա, այնինչ Գյուրջյանն ասաց, որ միջնորդությունը պետք է անհապաղ քննվի:

Այս պահին դատավորն ընդմիջում է հայտարարել՝ դատական կարգադրիչների ներկայացրած արձանագրությանը ծանոթանալու համար, որոնք վերաբերում են Մուշեղ Շուշանյանին, Նինա Կարապետյանցին ու Արայիկ Պապիկյանին։

Տպել
3351 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա