Արդար դատարանի «հովանու» ներքո. ես ինչ անեմ, որ հոգիս չհեծկլտա...

15/07/2017 schedule16:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 17-ի համարում

Ներքոգրյալ երկու նամակների հեղինակները արտագաղթի ճամփան բռնած երկու մտավորականներ են. մեկը՝ բժիշկ, մյուսը՝ մանկավարժ: Երկուսն էլ, հուսահատված դատական քաշքշուկներից ու անարդարություններից, հանգել են մի տխուր եզրակացության՝ «ճիշտը երթալն է», սակայն երկուսն էլ սրտի կսկիծով են դա ասում՝ միաժամանակ արձանագրելով, որ իրենց փաստորեն վռնդում են հայրենի հողից: Եւ դա անում են երկրի տերը դարձած չինովնիկները, ում համար մարդ-անհատը գոյություն չունի:

Ինձ տուժողից դարձրին հանցագործ

Ձեզ գրում է 40 տարվա ստաժով սրտաբան բժիշկը, ով այժմ 71 տարեկան է, թոշակի է անցել, եւ ում խնամքի տակ երկրորդ կարգի հաշմանդամ կա: Ես անկարող եմ թաքցնել իմ անսահման վիրավորանքն առողջապահության նախարարությունից: Ինձ հետ կատարված դեպքերից հետո ես համոզվեցի, որ այս գերատեսչության խնդիրը ոչ թե հիվանդներին օգնելն է եւ նախարարությանը բնորոշ մյուս պարտականությունները կատարելը, այլ զանազան ինտրիգներ հյուսելը, կեղծ վկայություններ տալը հանուն իրենց աշխատակցի՝ հակահամաճարակային վարչության պետ Ա.Վանյանի՝ ով, եթե զբաղվեր իր անմիջական պարտականություններով, քաղաքի մաքրությունը պատշաճ մակարդակի վրա կլիներ, բնակչությունն էլ պարբերաբար աղտոտված ջուր չէր խմի:

Մինչդեռ նա բոլորովին այլ գործով է զբաղված, իսկ ավելի կոնկրետ՝ խարդախություն կատարած իր աներոջը օգնում է, որ դատարանի վճռով հաստատված գումարները չվճարի: Վանյանն ու իր աները՝ իրենց նպատակին հասնելու համար (պարտքը չվճարելու համար) ոչնչի առաջ չեն կանգնել՝ էլ շանտաժ ու գաղտնի ձայնագրություններ, էլ հալածանք ու քրեական հետապնդում իմ նկատմամբ: Այն աստիճանի, որ ինձ տուժողից դարձրին քրեական հանցագործ՝ վրաս հոդված դնելով: Իբր ես՝ Կլարա Ղարիբյանս, «ապրիլի 14-ին առողջապահության նախարարության շենքում մի շարք աշխատակիցների ներկայությամբ Արտավազդ Վանյանի պատիվն ու բարի համբավը արատավորող ակնհայտ սուտ եւ վարկաբեկող տեղեկություններ եմ տարածել»: Իսկ վարկաբեկող արտահայտություններն, ըստ մեղադրականի, «խարդախ ու խաբեբա, փաստաթղթեր կեղծող, ստախոս» բառերն են:

Եւ այդ փաստը «հաստատվում է» առողջապահության նախարարության աշխատակիցների կեղծ ցուցմունքներով: Անգամ եթե ասած լինեի այդ բառերը, իսկ ո՞ւմ նյարդերը կդիմանային 4 տարվա դատական քաշքշուկին ու անարդարություններին, երբ դատական կարգով հաստատվել է, որ Սուքիաս Հակոբյանը (Վանյանի աները) ինձ 5 հազար 275 դոլար է պարտք, սակայն իբր բռնագանձման ենթակա գումար եւ գույք չունի, ուստի դատարանի վճիռը չի կատարվում: Իրականում գույքը թաքցնում են, եւ կապեր ունեցող փեսայի ջանքերով պարտքս ոչ մի կերպ չեմ կարողանում ստանալ, իսկ հիվանդ տղաս թանկարժեք դեղորայքի կարիք ունի: Նրանք չեն էլ թաքցնում իրենց  նպատակը՝ պարբերաբար ասելով. «Չե՞ս տեսնում, որ ինչ ուզենք՝ կանենք. էնպես ենք անելու, որ տունուտեղդ թողնես՝ փախչես»: Իսկապես՝ սուքիասների ու արտավազդների նպատակը մեզ մեր հայրենի հողից վտարելն ու դռնեդուռ գցելն է:

Կլարա Ղարիբյան

Ինձ հալածողը մարզպետն է

2003-ի հոկտեմբերի 31-ին վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատը վերջնականապես հաստատեց առաջին ատյանի դատարանի վճիռը, որով ինձ՝ Գագիկ Աթաբեկյանիս արդարացրեց եւ անպարտ ճանաչեց նախկին քրօրի 182 (պաշտոնական դիրքի չարաշահում) եւ 187 (պաշտոնական կեղծիք) հոդվածներով առաջադրված մեղադրանքում: Սակայն Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, առաջնորդվելով «իմ դեմ խաղ չկա» վայրագ կարգախոսով, արհամարհում է եռաստիճան դատական վճիռը եւ շարունակում հալածել իր մեղքաշատ պատվերով հանիրավի տուժածիս: Նա համոզված է, որ արդեն լրիվ ունեզրկել ու սնանկացրել է ինձ (խնամքիս ունեմ 2 ուսանող), եւ ես անաշխատանք երկար չեմ դիմանա ու ի վերջո, ընտանիքիս գոյությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով, ստիպված կլինեմ թողնել հարազատ երկիրս ու ծննդավայրս՝ լրացնելով նրա նման վայրի պետական այրերի պատճառով տարագիր դարձած հայրենակիցներիս բանակը:

Իսկ պահանջս մեկն է՝ ուղղել դատարանի արդարացման որոշմամբ ակնհայտ դարձած սխալը եւ ինձ վերականգնել իմ պաշտոնում՝ իմ հիմնադրած դպրոցի (Գարեգին Ա-ի անվան Վանաձորի կրթահամալիր) տնօրենի պաշտոնում: Մարզպետը փաստորեն, չարաշահելով պաշտոնական դիրքը եւ ոտնահարելով Մարդու իրավունքների կոնվենցիայով ամրագրված քաղաքացու իրավունքները, ոչ միայն հրաժարվում է իր սխալն ուղղելուց, այլեւ անմիջական ճնշում է գործադրում դատարանի վրա, որ դատական կարգով էլ դա չշտկվի:

Գագիկ Աթաբեկյան

Հ.Գ. Աշխատանքում վերականգնվելու հայցի քննությունը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում ամիսներ ձգձգվելու պատճառով Գ.Աթաբեկյանը բացարկ է հայտնել դատարանի կազմին, եւ գործը փոխանցվել է Տավուշի մարզի դատարան: Երկու օր առաջ այս դատարանն արդեն առանց վարանելու, Լոռու մարզպետի ճնշմամբ, 15 րոպեում վճռել է Աթաբեկյանի հայցի ճակատագիրը՝ վաղեմության ժամկետն անցնելու պատրվակով հայցը մերժելով:

Տպել
13834 դիտում

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»