ՀՀ-ն հնդկաձավար է արտադրում. ներկրողների եւ արտադրողների համերաշխությունը երաշխավորված չէ

Այսօր՝ հուլիսի 14-ին, Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա գյուղում շահագործման հանձնվեց «Նոր հատիկ» հնդկացորենի վերամշակման գործարանը: Այն թվով արդեն երկրորդն է: Նմանատիպ մեկ գործարան բացվել էր նաեւ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում: Դժգոհություններ կան, որ այն չի գործում, բերքը փչանում է: Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը լրագրողներին վստահեցրեց, որ երբ ինքը այցելում է, այն գործում է, թեեւ խոստացավ ճշտել, թե ինչու են այժմ դադարեցված աշխատանքները:

Բավրայի եւ Ծովագուղի արտադրամասերին մշտապես հնդկացորենով ապահովելու համար 67 համայնքների 551 ֆերմերներ են ընդգրկվել հինգ մարզերի 33 կոոպերատիվներում: Բավրայի գործարանը համախմբում է 28 կոոպերատիվների Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերից: Սրան զուգահեռ տեղեկացնենք, որ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում այժմ առկա է հնդկացորենի կուտակված բերք, արտադրող անհատները ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում բերքը վերամշակման գործարան հասցնել:

Անդրադառնալով հանրապետության տարածքում սպառվող հնդկաձավարի ծավալներին, նշենք, որ ըստ «Նոր հատիկ» հնդկացորենի վերամշակման գործարանի տնօրեն Կորյուն Սումբուլյանի՝ Հայաստանում յուրաքանչյուր տարի սպառվում է 8-9 հազար տոննա հնդկաձավար: Այն հիմնականում ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից:

Սմբուլյանի տեղեկություններով՝ հնդկաձավար ներկրում են «Անուշ լինի» եւ «Գրանդ Քենդի» ընկերությունները: Armtimes.com-ի այն հարցին, թե ներկրողներն արդյո՞ք կխոչընդոտեն տեղական արտադրանքի սպառմանը, գործարանի տնօրենն ասաց.

«Մեզ չեն խոչընդոտելու՝ իրենք իրենց գործ են անում, մենք՝ մերը: Ես չեմ կարծում, որ մենք այնքան ենք արտադրելու, որ իրենց խանգարենք»,-ասաց Սումբուլյանը:

Տեղեկացնենք, որ Բավրայում արտադրված հնդկաձավարը նախատեսվում է 1 կգ-ն վաճառել  500 դրամով, իսկ այժմ շուկայում առկա է 350-400 դրամ արժեցող հնդկաձավար, թեեւ այն ձմռանը կտրուկ թանկանում է: Բավրայի գործարանը կարող է տալ տարեկան 200 տոննա վերամշակված արտադրանք, այն ժամում մշակում է մեկ տոննա հնդկացորեն: Գործարանում աշխատում առայժմ 7 հոգի, առաջիկայում նրանց թիվը 21 է դառնալու:

Գյուղնախարար Իգնատի Առաքելյանի տեղակալ Արմեն Հարությունյանն, անդրադառնալով armtimes.com-ի այն հարցին, թե ներկրող ընկերությունների եւ տեղական արտադրողների միջեւ հնարավո՞ր կլինի առողջ մրցակցություն կազմակերպել,  վստահեցրեց, որ խնդիրներ չեն լինի:

«Ես չգիտեմ՝ մենաշնորհային է, թե ոչ ներկրումը, բայց լրիվ արդարացված է հնդկացորենի ներկրումը: Միաժամանակ տեղեկացնեմ, որ մեզ մոտ արտադրողականությունը բավականին բարձր է, եւ մեր արտադրողները կարող են հանգիստ մրցել ներմուծողների հետ»,-armtimes.com-ին ասաց փոխնախարարը:

Տպել
24490 դիտում

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է