Րաֆֆու «Սամվել»-ն աուդիո տարբերակով՝ տեսողական խնդիրներ ունեցողների համար

Րաֆֆու «Սամվել»-ն ու Ղազարոս Աղայանի հեքիաթներն աուդիո տարբերակով արդեն հասանելի են տեսողական խնդիրներ ունեցողներին: Աուդիոգրքերը պատրաստվել են «Հրաշք բոլորի համար» ծրագրի շրջանակներում: Այս մասին հուլիսի 14-ին, կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրին նախաձեռնության հեղինակները: Ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Խաղաղության կորպուսի կամավոր Թոնգ Դոյի նախաձեռնությամբ և «Friends of Armenia» բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

««Հրաշք բոլորի համար» ծրագրի նպատակն է նպաստել ներառականության և հավասար հնարավորությունների ստեղծմանը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ստեղծել մատչելի ձևաչափով աուդիոգրքեր կույր և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար»,- այս մասին armtimes.com-ին տեղեկացրեց «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաԺնի ղեկավար Գայանե Գրիգորյանը:

Մինչ ծրագրի իրականացումը կատարվել է կարիքի գնահատում՝ այցելություն կազմակերպելով «Գյումրու կույրերի միավորում» կազմակերպություն ու ծանոթանալով խնդիրներին: Աուդիոտարբերակով պատմավեպ ունենալու առաջարկը հենց տեսողական խնդիրներ ունեցող անձինք են հայտնել: Ընտրությունն էլ կանգ է առել Րաֆֆու «Սամվել» վեպի վրա: Ապա նաև որոշում է ընդունվել նաև աուդիոգիրք պատրաստել երեխաների համար:

Աուդիոգրքերը բազմացվել են 200 օրինակով՝ Բրայլի գրատիպով: Դրանք բաժանվելու են կույր և տեսողական խնդիրներ ունեցող եւ նրանց խնդիրներով զբաղվող անձանց:

««Հրաշք բոլորի համար» ծրագրի միջոցով ցանկանում ենք անդրադառնալ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ողջ Հայաստանում համապատասխան ձևաչափով գրականության սղությանը: Մեր նպատակն է աուդիո տարբերակով հանրությանը ներկայացնել առավել հայտնի հայկական գրքեր, որոնցից կարող են օգտվել ինչպես տեսողական խնդիրներ ունեցող և կույր անձինք, այնպես էլ հասարակության լայն շերտերի ներկայացուցիչները՝ այդ թվում տարեցներն ու երեխաները»,- նշեց Գայանե Գրիգորյանը:

Տպել
4358 դիտում

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան