Երևան
6 °C
«Եթե որեւէ խոչընդոտ չառաջանա, Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրությունը կարող է կայանալ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին. օրը նշանակվելու է Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության համար պաշտոնական հրամանի տարածումից հետո»,- ասել է ընտրության կազմակերպչական գործընթացը վարող խմբի մամուլի խոսնակ Սեպուհ Ասլանգիլը: Այս մասին գրում է Ակօսը:
Այժմ կազմակերպչական գործընթացը վարող խումբն աշխատում է ընտրողների ցուցակները վերանայելու եւ թարմացնելու ուղղությամբ: Պոլսահայերն ընտրության իրենց իրավունքն ու ցուցակներում իրենց անունը հաստատելու եւ գրանցվելու համար այս ընթացքում պետք է դիմեն համապատասխան եկեղեցական հիմնադրամներին`կախված նրանից, թե որ եկեղեցում է գրանցվել նրանց մկրտությունը:
Հունիսի 24-ին հայտնի էր դարձել, որ Պոլսո նոր պատրիարքի ընտրության գործընթացում կարեւորագույն զարգացում է տեղի ունեցել՝ պատրիարքական աթոռը, վերջապես դիմել է Թուրքիայի իշխանություններին:
Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքարանը պաշտոնական հայտարարություն էր տարածել եւ հաստատել՝ պատրիարքարանի եկեղեցական խորհուրդն իսկապես Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին զրկել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից:
Պարզվում է, որ պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը եկեղեցական ժողովի ընթացքում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հորդորել է ներկայացնել իր հրաժարականի գրավոր դիմումը՝ պատրիարքական ընտրությունների գործընթացում նոր խնդիրներ չառաջացնելու համար։ Փոխանորդն ամբողջ եկեղեցական խորհրդի ներկայությամբ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Եվ հենց սա էլ պատճառ է դարձել, որ խորհուրդը քվեարկել եւ որոշել է դադարեցնելով նրա բոլոր լիազորությունները:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել էր հրաժարականի մասին, սակայն օրեր անց Երեւանում ընդգծել էր, որ իր հրաժարականը միայն բանավոր էր:
Պոլսո Հայոց պատրիարքարանը դե ֆակտո երկու առաջնորդ ուներ՝ Թուրքիայի իշխանության նշանակած փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Փոխանորդի դեմ Պոլսում արդեն մի քանի տարի դժգոհությունների ալիք էր սկսվել: Պոլսահայերը պահանջում էին նոր պատրիարքի ընտրություն անցկացնել, որպեսզի համայնքի հոգեւոր առաջնորդին իրենք ընտրեն, ոչ թե Թուրքիայի իշխանությունը:
Հարցը կարգավորելու նպատակով Էջմիածնում խորհրդակցություն էր անցկացվել: Ամենայն Հայոց կաթողիկոսի միջնորդությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանի եպիսկոպոսները համաձայնության էին եկել, որ նախ տեղապահ կընտրվի, որից հետո փոխանորդի լիազորությունները կդադարեցվեն: Եվ տեղապահը կսկսի նախապատրաստել նոր պատրիարքի ընտրությունը:
Տեղապահի ընտրության օրը ձայների մեծամասնությունը ստացել է փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մրցակից Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ինչից անմիջապես հետո փոխանորդը ներկաներին բաժանել է Ստամբուլի նահանգապետարանի գրությունը, որով անցկացված ընտրությունն անօրինական է հայտարարվում: Արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը: Թուրքիայի հայերը նրա դեմ ստորագրահավաք են սկսել: Պահանջում են զրկել հոգեւորականի կոչումից:
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը
Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին
200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը
Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի
Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին
Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա
Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից
Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ
© 2024 Հայկական ժամանակ