Գյուղացիներից կարկուտի վնասի չափը գաղտնի է պահվում. պետության բիզնեսը`գյուղոլորտում

Այս գյուղատնտեսական տարում հանրապետության մարզերում մի քանի անգամ առատ կարկուտ տեղաց, որի հետեւանքով, ըստ համայնքապետերի՝ վնասվեց մի քանի հարյուր հեկտար ցանքատարածություններ: Համայնքապետերը կարկուտից հետո armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացնում էին, որ առանձին հողատարածքներ մինչեւ 100 տոկոսի վնաս են կրել:

Մայիսի 26-ին առատ կարկուտ տեղաց Լոռու մարզի Ծաթեր համայնքում: Մոտ 30 րոպե տեղացած կարկուտը մեծ վնասներ էր հասցրել գյուղի ցորենի եւ կարտոֆիլի ցանքատարածություններին: Տեւական ժամանակ անց, թեեւ, հստակ պարզ չէ, թե մասնավորապես, այս համայնքը մայիսի 26-ին տեղացած կարկուտից որքան վնաս է կրել:

Ծաթերի համայնքապետ Միշայիլ Ղալայանն այսօր` հուլիսի 13-ին, armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կարկուտից անմիջապես հետո, գերատեսչություններից եկել են, ուսումնասիրել եւ անվերադարձ հեռացել, այդպես էլ չհստակեցնելով, թե գյուղացիները կարկուտից որքան վնաս են կրել:

«Մեր մոտի կարտոֆիլի ցանքատարածությունները վերականգնվեցին, բայց ցորենինն այդպես էլ մնաց: Ես ինչ իմանամ ինչու չասին, թե ինչքան վնաս ենք կրել: Մենք էլ այդպես չհետաքրքրվեցինք: Փոխհատուցում էլ չի լինելու, որ իմացանք ինչ ենք անելու: Բայց եղել է մի քանի տարի առաջ, որ մի քիչ օգնել են, վերջին մի քանի տարիներին ընդհանրապես օգնություն չի լինում»,- armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Ծաթերի համայնքապետը:

Հունիսի 1-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղացած կարկուտը մինչեւ 100 տոկոսի վնասներ էր հասցրել ցանքատարածություններին եւ պտղատու այգիներին: Armtimes.com-ին համայնքից փոխանցել էին, որ այդ օրը գյուղում երկու անգամ է կարկուտ եկել:

Այսօր armtimes.com-ի հետ զրույցում Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը փոխանցեց, որ 320 հեկտար վնասվել է կարկուտից`մինչեւ 100 տոկոսով: Վերջինս նշեց, որ մինչ այս վնասի փոխհատուցում դեռ չեն ստացել, սակայն հույս ունեն, որ կառավարությունն իրենց աչքաթող չի անելու, բայց նախկինում երբեք փոխհատուցում չեն ստացել: Տեղ համայնքում անտեղյակ են, թե ֆինանսական առումով որքան վնաս են կրել:

Հունիսի 29-ին աղետաբեր կարկուտ էր տեղացել նաեւ Արագածոտնի մարզի Արագածավան եւ Շղարշիկ  համայնքներում: Այստեղ ամբողջությամբ վնասվել էր ծիրանի այգիները`1000 հեկտարի չափով, ինչպես նաեւ կարկուտի մեծ հատիկները 50 գլուխ ոչխարի սատկելու պատճառ էին դարձել: Արագածոտնի մարզպետարանից armtimes.com-ին վստահեցրեցին, որ վնասի չափերի հաշվման գործընթացները դեռ ընթացքի մեջ են: Նշեցին, որ յուրաքանչյուրին առանձին-առանձին են հաշվում, սակայն վնասի փոխհատուցման մասին որեւէ պատասխան չտվեցին:

Ամեն դեպքում, նշենք, որ մինչ այս դեռ որեւէ նախադեպ չի եղել, որ կառավարությունը գյուղացուն փոխհատուցում տրամադրի նմանատիպ աղետներից հետո: Տեղումներից հետո հնչում են միայն հայտարարություններ, որ սառեցվելու է գյուղվարկերի տոկոսները, մեկ-երկու տարի ժամանակ է հատկացվելու գյուղվարկի մայր գումարը վճարելու համար, բայց սրանք միայն լինում են հայտարարությունների տեսքով:

Պետությունը, թերեւս, այս առումով հետաքրքիր բիզնես ծրագիր է մտահղացրել եւ տարիներ շարունակ կյանքի է կոչում: Խոսքը՝ սեմնարտադրության եւ սերմնաբուծության ծրագրի մասին է, որի շրջանակներում յուրաքանչյուր տեղացած կարկուտից հետո, եւ ոչ միայն, պետությունը տրամադրում է սերմնացու, դիզվառելիք, պարարտանյութ, իսկ գյուղատնտեսական տարվա ավարտին`անկախ բերքատվությունից պահանջում իր գումարը:

Փորձը ցույց է տվել, որ այս ծրագիրը միայն վնասում է գյուղացուն: Կարկուտների եւ երաշտների պատճառով`տարիներ շարունակ գյուղացիները չեն կարողանում ետ չվերադարձնել պարտքերը: Դրանց պատճառով մարզպետարաններն արդեն սկսել են անհատ գյուղացիներին դատի տալ:

Տպել
23237 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ