Հայաստանը կունենա երկու նոր ավտոճանապարհ դեպի ՌԴ. ռուսներն ու վրացիները պայմանավորվե՞լ են

Երեկ լավատեսական լուրեր ստացվեցին հեռավոր Պրահայից, որտեղ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ճանապարհների գործարկման շուրջ բանակցություններ են ընթանում:

Ինչպես նշում է «Կոմերսանտ» պարբերականը, Մոսկվայի եւ Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են կյանքի կոչել 2011-ին ՌԴ եւ Վրաստանի միջեւ «Առեւտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Վրաստանի նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքով:

Սա չափազանց կարեւոր իրադարձություն է Հայաստանի համար: Խնդիրն այն է, որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը անցնում է Վերին Լարսով, որը տարվա մի զգալի մասը անանցանելի է դառնում ձնաբուքերի, մերկասառույցի, փլուզումների ու այլ տարերային աղետների պատճառով, ինչը զգալի վնասներ է հասցնում մեր գործարարներին:

Եթե ՌԴ եւ Վրաստանի ներկայացուցիչները եկել են վերջնական համաձայնության եւ պայմանավորվածությունն անշրջելի է, ապա Հայաստանը կստանա Ռուսաստանի հետ կապող մի շատ հարմարավետ, կարճ ու հուսալի ցամաքային ճանապարհ: Խոսքը Վրաստանի եւ Աբխազիայի տարածքով անցնող ավտոճանապարհի մասին է, այսպես կոչված՝ Պսոու-Վեսյոլայա անցակետով անցնող ճանապարհն է: Այս ավտոճանապարհի միակ խնդիրն այն է, որ անցնում է Սեւ ծովի ափամերձ տարածքով եւ ամռանն ու վաղ աշնանը ծանրաբեռնվում է զբոսաշրջիկների պատճառով: Այս ճանապարհը շատ ավելի կարճ է Հայաստանից դեպի Ռուսաստանի Հարավ-արեւմտյան շրջաններ ուղեւորվողների համար:

Մյուս ճանապարհը, որը կարող է բացվել, հայտնի Ռոկիի թունելով անցնող ճանապարհն է: Այս ուղին տեխնիկական խնդիրներ է ունենում կլիմայական երեւույթներով պայմանավորված, սակայն անհամեմատելի է Վերին Լարսով անցնող ճանապարհի հետ: Հարավային եւ Հյուսիսային Օսեթիաների տարածքով եւ Ռոկիի թունելով անցնող այս ճանապարհը հարմար է Ռուսաստանի Կենտրոնական եւ Հարավ-արեւելյան շրջաններին կապվելու համար:  

Մի խոսքով, եթե վրաց-ռուսական պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչվեն, ապա մեր քաղաքացիները եւ գործարարները կստանան Ռուսաստանի հետ շատ ավելի հուսալի եւ էժան տրանսպորտային միջանցք, որը դրական ազդեցություն կարող է թողնել մեր տնտեսության վրա:

Նշենք, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ այս ցավոտ հարցի լուծման հեռանկարները տարիներ շարունակ բավականին մութ էին, եւ արդեն մոտ 6 տարի տեւող բանակցություններից հույսեր առանձնապես չկային: Սակայն այս տարվա հունվարի վերջին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ մի անակնկալ հանձնարարական տվեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին՝ վրացական եւ ռուսական կողմերի հետ քննարկել եւ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:

Այդ ժամանակ մամուլում կասկածներ հնչեցին, որ Կարեն Կարապետյանը, որը շատ տպավորիչ կապեր ունի ռուսական իշխանական վերնախավում, ինչ-որ տեղեկությունների է տիրապետում: Այլապես նման հանձնարարական տալը բոլորովին անիմաստ էր դառնում: ՀՀ կառավարությունը որեւէ կերպ չէր կարող ազդեցություն ունենալ ռուս-վրացական կնճռոտ խնդիրների լուծման վրա: Վերին Լարսին եւ սեւծովյան նավահանգիստներին որեւէ այլընտրանք լինել չի կարող, քանի դեռ Ռուսաստանը եւ Վրաստանը չեն եկել քաղաքական համաձայնության՝ ճանապարհները վերաբացելու շուրջ:  Հիմա արդեն ակնհայտ է, որ այն ժամանակ ռուսական իշխանական վերնախավում արդեն իսկ հայտնի է եղել, որ ավխազական եւ օսական ավտոճանապարհների վերագործարկման վերաբերյալ կա քաղաքական որոշում: Եւ Կարեն Կարապետյանին դա հայտնի է եղել: Թերեւս:     

Ինչեւէ, ստացված տեղեկությունը բավականին ոգեւորիչ է: Ցավոք, կոնկրետ ժամկետներ առայժմ չեն նշվում, թե երբ կվերաբացվեն այդ ճանապարհները:

Տպել
12430 դիտում

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը

Հրդեհ՝ Երևանի Բատիկյան փողոցում. տանը հայտնաբերվել է բնակչի դին

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը