Շիրակի ՀՅԴ-ական մարզպետը նոր բնակարան է գնել. ում հաշվին է նա Գյումրիում վարձով ապրում

Մեկ ամսից ավելի է, ինչ Շիրակի մարզը ղեկավարում է ՀՅԴ-ական նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը: Վերջինս ՀՅԴ-ի կամոք հրաժարվեց տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարարի իր պաշտոնից եւ ժամանեց աղքատ Շիրակի մարզը ղեկավարելու: Պարզվում է,  մինչեւ Երեւանից Գյումրի հասնելը Խաչատրյանին հաջողվել է նախարարությունում աշխատելու ընթացքում եւս մեկ բնակարան ետ գցել:

Արթուր Խաչատրյանը 2016 թվականի հունիսի 22-ին ստանձնելով փոխնախարարի պաշտոնը՝ նույն տարեթվի հուլիսի 4-ին ներկայացրել է հայտարարագիր իր ունեցվածքի վերաբերյալ: Այն ուսումնասիրելուց պարզվում է, որ Խաչատրյանը փոխնախարար ժամանակ ունեցել է երկու բնակարան` բազմահարկ բնակելի շենքում, եւ INFINITI QX 4 մակնիշի մարդատար ավտոմեքենա:

Այդ տարում Խաչատրյանը ունեցել է կանխիկ 5 մլն 200 հազար դրամ եւ 6 հազար 700 ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը 2016-ին հասել է 13,5 մլն-ի:

Արդեն 2017 թվականի հունիսի 22-ին Խաչատրյանը Շիրակի մարզպետի պաշտոնում հայտարարագրել է երեք բնակարան տարբեր բնակելի շենքերում: Նրա ավտոմեքենան փոփոխության չի ենթարկվել: Այս պահին նա ունի 2 մլն դրամ եւ 4,5 հազար ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը կազմում է 12,5 մլն դրամ:

Անդրադառնալով Խաչատրյանի կողմից ձեռք բերված նոր բնակարանին՝ նշենք, որ armtimes.com-ի տեղեկություններով, այդ բնակարանը ձեռք է բերվել մայրաքաղաքում: Խաչատրյանը Գյումրիում բնակվում է վարձակալված բնակարանում: Այն գտնվում է Շիրակի մարզպետարանի դիմաց` Հանսմանի թաղամասում:

Armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան Շիրակի մարզպետարանից պատասխանել էին, որ Խաչատրյանի բնակարանի վարձակալության համար կառույցի բյուջեից գումար չի հատկացվում: Ստացվում է, որ մարզպետը վարձով է ապրում իր հաշվին: Նշենք, որ մարզպետների աշխատավարձը կազմում է մեկ ամսվա համար  660 հազար դրամ, այսինքն՝ բազային աշխատավարձի`66 000 դրամի տասնապատիկը:

Տպել
11219 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին