Գնում էին ծնունդ, ասեին` շուտով երեխա են ունենալու.Վրաերթից մահացավ նաեւ դեռ չծնված երեխան

Armtimes.com-ը երեկ` հուլիսի 11-ին, տեղեկացրել էր, որ Գյումրիում` Վազգեն Սարգսյանի անվան փողոցում տեղի է ունեցել ողբերգական դեպք: Օպել մակնիշի 15 xx 550 պետհամարանիշերով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ամուսիններ` 23-ամյա Արփինե Մանուկյանին եւ 34-ամյա Մելսիկ Ղազարյանին: Նրանք մահացել էին`Նելսիկը Օպելի հարվածից անմիջապես հետո, կենսաբանական մահը Գյումրու բժշկական կենտրոնում էին հաստատել, իսկ Արփինեն՝ հիվանդանոցում: Բժիշկներ փորձել էին փրկել նրա կյանքը, բայց չէր հաջողվել: Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Արփինեի վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին: Նա մահացել էր գիտակցության չգալով:

«Ամուսնուն մահացած են բերել, իսկ կինը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Հոգեվարքի վիճակում էր, բայց կազմակերպվել է վերակենդանացման միջոցառումներ, հիվանդը միացվել է արհեստական շնչառական ապարատին, հակաշոկային դեղորայք ենք ներարկել: Նրա մոտ առկա էր գանգուղեղային բաց վնասվածք, գանգի կոտրվածք, աջ կողերի կոտրվածք, թոքի սալջարդ, աջ բազկի կոտրվածք, կոնքի ոսկրերի ամբողջականությունն էր խախտվել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի փոխտնօրենը:

Արփինե Մանուկյանն ընդամենը 23 տարեկան էր: Նախորդ տարի էր ավարտել Գյումրու մանկավարժական ինստիտուտի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետը: Ծննդով Շիրակի մարզի Կամո գյուղից էր: Համագյուղացիների փոխանցմամբ՝ աշխատում էր ԱԻՆ-ում: Կամոյի բնակիչները նրան բնութագրեցին՝ համեստ, աշխատասեր, խելացի: Ասում են` կրթված ընտանիքից էր, տան փոքր աղջիկն էր: Նրա ավագ քույրը գյուղի աշխարհագրության ուսուցչուհին է, հայրն աշխատում է գյուղապետարանում:

2017 թվականի փետրվար-մարտ ամիսներին Մելսիկն ու Արփինեն ամուսնացել էին: Ծանոթացել էին Գյումրիում: Մելսիկ Ղազարյանը ծննդով գյումրեցի էր: Միասին բնակվում էին Գյումրիում: Նորաստեղծ ընտանիքում շուտով պետք է ծնվեր նրանց առաջնեկը, զույգը երեխայի ծննդին անհամբերությամբ էր սպասում: Որոշ հարազատների ծննդյան տոնի ժամանակ պետք է նույնպես տեղեկացնեին երեխայի բարի լուրի մասին:

Արփինեն ու Մելսիկը վրաերթի զոհ էին դարձել հուլիսի 11-ի երեկոյան` ժամը 21:30-ի սահմաններում: Օպելի վարորդը ձերբակալվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-դ մասով։

 

Տպել
70066 դիտում

2022 թվականին ակնկալվում է, որ մեր կառավարության արտաքին պարտքը կդառնա 3.1 տրիլիոն դրամ. Մարության

Թմրանյութ պահելու կասկածանքով Սևան քաղաքի հանրային լողափից 60-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 19 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 9.5հա տարածք

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության շնորհիվ անհետ կորած 13-ամյա տղան գտնվել է

Մխիթարյանը՝ «Սասուոլո»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և ևս 7 մարզում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսի հետ

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը եւ Մաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին

Արման Դարչինյանը եւ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեցին. ԱԱ

Թուրքիայից ԵՄ արտահանումը 2019-ի 7 ամսում կազմել է 47.2 մլրդ եվրո

Այսօր առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ

Հրշեջները մարել են Ներքին Չարբախի գերեզմանատանը բռնկված հրդեհը

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել