Ոստիկանության ծառայողների ցուցակը ուղարկում են «ՍԱՍ»-ի ախրանայի պետին. Նիկոլ Փաշինյան

Ազգային Ժողովում այսօր սկսվեց «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդման քննարկումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդես եկավ հաշվետու զեկույցով, որին պատգամավորները հարցեր ուղղեցին: Այս ամենից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որի սկզբում նկատեց, որ ՀՀԿ-ական պատգամավորներն անընդհատ հայտարարում են, որ ստացել են ժողովրդի վստահության քվեն:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հասկանալ, թե ինչ են ստացել ՀՀԿ-ականներն ու ինչպես՝ անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրվան, երբ ահազանգեր են ստացվել, որ ՀՀԿ-ի բոլոր շտաբներում համատարած բաժանվում են ընտրակաշառք: «Առաջին անգամ էր, երբ մեզ հաջողվեց ձեռք բերել կոնկրետ ապացույցներ: Կոմիտաս 56 հասցեում գտնվող ՀՀԿ-ի շտաբ մեկնեց մեր արագ արձագանքման խումբը, դրանից հետո փակվեց այդ շտաբը, որից հետո այնտեղ տեղի ունեցավ լրագրողների կուտակումներ, ուշադրությունը մեծացավ: Շտաբի ներսի մարդիկ, ըստ ամենայնի, խուճապի մատնվելով, արագ ինչ-որ բան տանում են, գցում են աղբը: Մեր դիտորդներն արձանագրում են դա, եւ այնտեղից դուրս են բերում  փաստաթղթերի փաթեթ, որը շատ հետաքրքիր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու հերթով ներկայացրեց աղբարկղից հանված թղթերի բովանդակությունը:

Առաջին փաստաթուղթը ընտրակաշառք բաժանողի ուղեցույցն է, որի վերնագիրը ամսաթիվ է՝ 12-13.05.2017թ : Պատգամավորի խոսքով՝ գործողությունները պետք է կատարվեին ընտրություններին նախորդող մեկ կամ երկու օրերի ընթացքում: «Ի՞նչ պետք է անի իրեն հարգող ընտրակաշառք բաժանողը՝ 1. Բարեւ ձեզ: Այսինքն՝ մարդը դուռը ծեծելուց ասում է՝ բարեւ ձեզ, դա շատ կարեւոր է: Կոդ կա երեւի, մի պահ Շարմազանովն այստեղ ելույթ ունենալիս ասում է՝ բարեւ ձեզ, հենց ասում է՝ բարեւ ձեզ, էս թուղթն էի հիշում: 2. Քանի հոգի եք, համեմատում է քանակն իր ցուցակի հետ, եթե ցուցակում նշվածից ավելին են, զանգում է շտաբ: 3-րդ. հարցնում է՝ ով է տան ակտիվիստը եւ նրա հետ առանձնանում, ուշադրություն, ննջարան կամ բաղնիք, փակագծերում՝ զապիսից խուսափելու համար: Նախընտրական շրջանում ՀՀԿ-ի ամենաուժեղ հարթակները՝ մարդկանց ննջարաններն ու բաղնիքները, ծայրահեղ դեպքում կարելի է զուգարան մտնեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ շարունակեց թվարկումը:

4-րդ կետում նկարագրված է ընտրակաշառք տալու ձեւը, 5-րդում՝ թե ինչ պատասխանեն, եթե հարցնեն, թե ում համար են աշխատում՝ կաշառք բաժանողը ոչինչ չի պատասխանում եւ մատնանշում է ակտիվիստին՝ առաջարկելով հարցերը ճշտել նրա հետ:  6-րդ կետով սահմանվում է, որ անձնագիր չեն պահանջում, 7-րդ կետով՝ չեն հարցնում, թե ում են ընտրելու, 8-րդ կետով ոչ մի դեպքում փողի անուն չեն տալիս: 9-րդ կետով՝ մինչեւ տուն մտնելը պետք է համոզվեն, որ տվյալ հասցեն առկա է ցուցակում, եթե հասցեն չկա, կապվում են շտաբի հետ, 10-րդ՝ գաղտնաբառը՝ «բազե»: 11-րդ կետը քաջալերող է. «Դուխով, բոլոր հարցերի դեպքում բոլորիդ մեջքին կանգնած ենք»,- ընթերցեց Նիկոլ Փաշինյանը:

«Ոնց են կանգնած, շատ պարզ: Գլխավոր դատախազն էլ գիտի, ԿԸՀ նախագահն էլ գիտի, բոլորը տեղյակ են, ասված է, հարցերը լուծված է, բայց կարող է սա ուրի՞շ կուսակցության է վերաբերվում, օրինակ՝ էդ վատ ընդդիմադիր կուսակցություններին, օրինակ՝ «Ելք» դաշինքն է ընտրակաշառք բաժանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու նշեց, այդ հարցին պատասխանում է հաջորդ փաստաթուղթը եւ իր ձեռքի տրցակից առանձնացրեց ընտրակաշառքի պայմանագրի ձեւաթուղթը, որտեղ գրած է, որ 700 ձայնից պակաս ապահովելու դեպքում ետ է վերադարձնում գումարը: Նշված է նաեւ «Ա. Ազոյան» ազգանունը, որը պարզվել է, որ ՀՀԿ-ի շտաբի պետերից մեկն է՝ Արմեն Ազոյանը:

Մեկ այլ փաստաթղթից էլ պարզ է դառնում, որ անուն ազգանունների դիմաց գրված է գումարները: «Օրինակ՝ 4/14-ի պատասխանատու Հովհաննես Գալստյանը 6 միլիոն 250 հազար դրամ է ստացել 600 կողմ ձայն ապահովելու համար: 4/15 տեղամասի պատասխանատու Մինաս Շահինյանը 6 միլիոն 250 հազար դրամ է ստացել 600 ձայն ապահովելու համար: Հովհաննես Մարությանը 6 միլիոն 700 դրամ՝ ապահովելու համար: Այստեղ կարող է մի քիչ իր ջեբից է տվել կամ էլ էժան ձայներ ունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը

Պատգամավորը նշեց նաեւ, որ կան նաեւ մարդկանց խմբեր եւ գրված է, թե նրանց ընտրական հովիվներն ովքեր են, որոնք մարդկանց տանում են քվեարկության եւ ապահովում են գունավոր գրիչներով քվեարկությունը:

Անդրադառնալով ՊՊԾ գնդի ցուցակագրման դեպքին, որը նույն փաստաթղթերի հիման վրա է բացահայտվել, Նիկոլ Փաշինյան անուն առ անուն ընթերցեց ձայներ ապահովող ոստիկանների տվյալները՝ նշելով, որ 60 ոստիկանի անուն ազգանուն ՀՀԿ-ի նույն շտաբ է ուղարկվել ոստիկանությունից ֆաքսի միջոցով: Ավելի կոնկրետ ուղարկվել է «ՍԱՍ» սուպերմարկետի թիկնազորի պետին:

«Ու ասում են՝ պետությունը, պետությունը գիտե՞ք ինչ է, մենք պետության շահերով են առաջնորդվում: Ոստիկանության ծառայողների ցուցակը, որ ասում են՝ հանկարծ թուրքը չիմանա, ուրախանա, ուղարկում են «ՍԱՍ» սուպերմարկետի ախրանայի պետին: Էս է իրականությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու անդրադարձավ ԿԸՀ-ի այն հայտարարությանը, որի համաձայն, եթե ընտրախախտումների դեպքերով նույնիսկ իրենց չեն դիմել, հանձնաժողովն իր նախաձեռնությամբ վարույթ է իրականացրել մամուլի հրապարակումների հիման վրա, բայց «զիբիլիքսի» հրապարակումը չի տեսել:

«Սա ընտրության մասին չի կոնկրետ, սա հանցավոր խմբի եւ հանցավոր կազմակերպության գործունեության մասին է եւ այդ հանցավոր կազմակերպության անունը ՀՀԿ է, եւ ես կապացուցեմ դա ցանկացած ատյանի առաջ, եւ այդ կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է, էս հանցավոր խմբի ղեկավարը: Հիմա՝ կնկատեք, չեք նկատի՝ դա ուրիշ պրոբլեմ է: Ամենամեծ պրոբլեմն էն է, որ ՀՀ-ի 100-հազարավոր քաղաքացիներ բազմաթիվ ստահակների թողել են մտնել իրենց ննջարաններ եւ իրենց բաղնիքներ: Այ էս է պրոբլեմը, շնորհակալ եմ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
5802 դիտում

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել