Երևան
16 °C
5-րդ գումարման Ազգային ժողովից 6-րդ գումարման ԱԺ չանցած գյումրեցի պատգամավորներն անգործ չեն մնացել: Նրանք ակտիվ բիզնեսով են զբաղվում: Մասնավորապես, նախկին ԲՀԿ-ական, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցող Մարտուն Գրիգորյանը ընդլայնել է Գրիգորյաններին պատկանող ուղեւորափոխադրում իրականացնող «Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ի ծառայությունները: Եթե մինչ այս ընկերությունը իրականացնում էր ուղեւորափոխադրումներ միկրոավտոբուսներով, ապա այժմ Գրիգորյանի TT կոչվող նոր տաքսի ընկերությունն առաջարկում է Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր, Գյումրի-Էջմիածին ուղղություններով երթեւեկություններ:
Իր բիզնեսն ընդլայնելու եւ բիզնես ծրագրեր իրականացնելու մասին Մարտուն Գրիգորյանը armtimes.com-ին տեղեկացրել էր այն ժամանակահատվածում, երբ ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում, թե նա պետական պաշտոն է զբաղեցնելու:
Նախկին գործընկերոջից ետ չի մնում նաեւ նախկին ՕԵԿ-ական, «Հայկական Վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, ով եւս չընտրվեց որպես պատգամավոր: Նա իր նախկին շտաբում տնտեսական ապրանքների խանութ է բացել: Այս խանութը, մեղմ ասած, «կրակ ու պատիժ» է դարձել գյումրեցի փոքր ու միջին խանութատերերի գլխին: Բանն այն է, որ Մարգարյանի շտաբում բացված խանութում ապրանքները վաճառվում են մոտ 30 տոկոս էժան, ինչ մյուս խանութներում: Վերջիներիս տերերն էլ դժգոհում են, որ իրենք մրցակցությանը չեն կարողանում դիմակայել, եթե նույն գնով վաճառեն՝ վնասով կաշխատեն:
«Հայկական Վերածնունդ» կուսակցության անդամներն, ովքեր իրականացնում են այդ ապրանքների վաճառքը՝ փոխանցում են, որ իրենք ապրանքատեսականին ձեռք են բերում արտադրող կազմակերպությունից, ինչն էլ նպաստում է էժան գներով վաճառելուն:
Հետաքրքրականն այն է, որ Հովհաննես Մարգարյանն իր աջակիցների հետ այս խանութը հիմնելուց առաջ արտագաղթել է Գյումրուց: Նա այժմ զբաղեցնում է «Հայասի» գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Գործարանի սեփականատերը Արթուր Բաղդասարյանն է։
Առայժմ որեւէ զբաղմունք չունի կարկառուն ՀՀԿ-ական, կրկին չվերընտրված Սուքիաս Ավետիսյանը:
Հ.Գ. Քիչ առաջ armtimes.com-ի խմբագրություն ներկայացավ Վահրամ Գասպարյան անունով քաղաքացի, ով ներկայացավ ՀՎԿ-ի նախկին շտաբում բացված խանութի վարձակալ եւ տեղեկացրեց.
«Այս խանութը Հովհաննես Մարգարյանի խանութը չէ: Նա այս խանութի հետ կապ չունի: Տարածքը ես վարձակալել եմ Արտյոմ Սարգսյանից, ինչպես մի քանի ամիս առաջ վարձակալել էր Հովհաննես Մարգարյանը: Ինչ վերաբերվում է ապրանքի գներին, ես այն ստանում եմ ակցիայով՝ դրա համար, որոշ ապրանքներ էժան են»,-ասաց նա:
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
© 2024 Հայկական ժամանակ