Զուգահեռներ եւ ոչ միայն... չինովնիկների ահ ու սարսափը

06/07/2017 schedule16:00

Անցած ամիս հայրենի Ազգային Ժողովը համարյա միաձայն ընդունեց այսպես կոչված հակակոռուպցիոն փոփոխությունների փաթեթը: Մենք արդեն մեկ անգամ գրել ենք այն մասին, որ այդ փաթեթում կան լուրջ խնդիրներ:

Մասնավորապես, նշել էինք, որ ապօրինի հարստացման մեղադրանքից խուսափելու համար պաշտոնյաները կկարողանան իրենց գույքը գրանցել այլ անձանց (օրինակ՝ զոքանչի կամ հարեւանի) անունով, այնինչ այլ երկրներում պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել նաեւ փաստացի օգտագործվող գույքը... Բերել էինք Եվրոմայդանից հետո Ուկրաինայում կատարված հակակոռուպցիոն բարեփոխումների օրինակը, որոնց ֆոնին շատ լավ երեւում է հայաստանյան փոփոխությունների ձեւականությունը:

Սակայն հակակոռուպցիոն ցանկացած պայքար պահանջում է մի շատ կարեւոր (ըստ էության, ամենակարեւոր) բաղադրիչ՝ անկախ իրավապահ մարմին, որն ունի թե քննչական, եւ թե օպերատիվ-հետախուզական լիազորություններ:

Այդպես, Ուկրաինայում կատարված փոփոխությունների արդյունքում ստեղծվեց Ազգային հակակոռուպցիոն բյուրոն, որը զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործերը քննելով: Բյուրոյի դետեկտիվները ունեն թե՛ քննչական, եւ թե՛ օպերատիվ-հետախուզական լիազորություններ։ Բյուրոն անգամ ունի իր հատուկ նշանակության ջոկատը («սպեցնազը»):

Հակակոռուպցիոն բյուրոյի թե՛ ղեկավարը, եւ թե՛ 200-ից ավելի դետեկտիվները նշանակվել են հինգաստիճան մրցույթի արդյունքում, որի հանձնաժողովի կազմում եղել են նաեւ քաղաքացիական հասարակության ու խարդախության դեմ պայքարի եվրոպական բյուրոյի ներկայացուցիչները: Այսինքն, հասարակական կազմակերպությունները հավանություն են տվել բյուրոյի ղեկավարի եւ դետեկտիվների թեկնածություններին՝ մրցույթից դուրս թողնելով անցանկալի կադրերին:

Արդյունքում, Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՆԱԲՈւ-ն) դարձավ իրապես անկախ երկրի իշխանություններից եւ կարողացավ անկաշկանդ քննել բարձրաստիճան պաշտոնյաներին:

Բյուրոյի դետեկտիվները, օրինակ, վերջերս ձերբակալեցին ամբողջ Ուկրաինայի հարկային ծառայության պետին, որին չօգնեց նախագահ Պորոշենկոյի հետ մտերմությունը (անգամ դատարանում պաշտոնյային պաշտպանում էր Պորոշենկոյի փաստաբանը, իսկ դատարանի դահլիճից նրան սատարում էին իշխող կուսակցության մոտ 20 պատգամավորներ):

Ձերբակալվեց նաեւ Ուկրաինայի արեւելքի գլխավոր ռազմական դատախազը, որը չկարողացավ բացատրել, թե որտեղից է իր քաղաքացիական կինը մի տարում հարստացել մոտ 80 հազար դոլարով: Այս դեպքը հետաքրքիր էր նրանով, որ բարձրաստիճան դատախազը փորձեց հերքել այդ կնոջ՝ իր քաղաքացիական կին լինելու փաստը (ասելով՝ «կինս չէ, ընդամենը հետը մի քանի անգամ քնել եմ, որի արդյունքում ընդհանուր երեխաներ ունենք»): Սակայն ՆԱԲՈւ-ի դետեկտիվները գտան դատախազի ու այդ կնոջ քաղաքացիական ամուսիններ լինելու բազմաթիվ ապացույցներ (օրինակ, որ իրենք քննությունը սկսելուց առաջ միասին արձակուրդ են մեկնել, միասին են ապրել, օրական մի քանի անգամ զանգել են իրար եւ այլն):

Իր գոյության մեկուկես տարվա ընթացքում հակակոռուպցիոն բյուրոն դատարան է ուղարկել բարձրաստիճան պաշտոնյաների 65 գործ, որոնցով կոռուպցիոն գործարքների ընդհանուր գումարը կազմել է մոտ 80 միլիոն դոլար:

Գործերի մեծ մասը հենց ապօրինի հարստացման հոդվածով է: Պաշտոնյաներին ու դատավորներին գաղտնի հետեւելով, գաղտնալսելով եւ օպերատիվ-հետախուզական այլ միջոցներով դետեկտիվները պարբերաբար գտնում են դեպքեր, երբ պաշտոնյաները այլ անձանց վրա գրված թանկ մեքենաներով են երթեւեկում եւ ապրում են թանկ տներում, որոնք կամ չեն հայտարարագրվել, կամ չէին կարող ձեռք բերվել աշխատավարձով:

Բյուրոն քննում է նաեւ պետական միջոցները մսխելու գործեր, որոնց արդյունքում բյուջե են վերադարձվում գումարները: Բյուրոյի առավել հետաքրքիր գործերից մեկն էլ կապված է նրա հետ, թե ինչպես է «Նեֆտեգազ-Ուկրաինա» պետական կորպորացիայի ղեկավարը փորձել ճնշում գործադրել էներգետիկայի նախարարի վրա:

ՆԱԲՈւ-ն դարձել է Ուկրաինայում կաշառք վերցնող, պետական միջոցները մսխող, «ատկատ» վերցնող, տենդերները «ընկերներին» տվող եւ ապօրինի հարստացող պաշտոնյաների, դատավորների ու պատգամավորների ահ ու սարսափը: ՆԱԲՈւ-ից չի փրկի ոչ Պորոշենկոյի հետ մտերմությունը, ոչ էլ իշխող կուսակցության անդամ լինելը:

Իսկ Հայաստանում չկա նման իրավապահ մարմին: Կա Ազգային անվտանգության ծառայությունը, որն ամբողջությամբ կախման մեջ է Բաղրամյան 26-ից (ինչը բնական է) եւ կա Հատուկ քննչական ծառայությունը, որի պետին առանց որեւէ մրցույթի նշանակում է երկրի նախագահը (եւ յուրաքանչյուր օր կարող է ազատել պաշտոնից) եւ որի քննիչները եւս նշանակվում են առանց մրցույթի: Ավելին, Հատուկ քննչական ծառայությունը չունի օպերատիվ-հետախուզական լիազորություններ (ունի միմիայն քննչական լիազորություններ) եւ իր վարույթում գտնվող կոռուպցիոն գործերով օպերատիվ-հետախուզական գործառույթները իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Դանիել Իոաննիսյան

Տպել
24545 դիտում

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կնոջ կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին