ՍԴ անդամները դուրս են գալիս հանրահավաքի. նոր նախագիծ

04/07/2017 schedule22:50

ՀՀ արդարադատության նախարարությունը կառավարության առաջիկա նիստի քննարկման է առաջարկել փոփոխություններ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում: Այդ փոփոխությունների հիմնական բովանդակությունն այն է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք են ձեռք բերում ՀՀ Սահմանադրական դատարանի անդամները:

Սահմանադրական դատարանի անդամների՝ հավաքներին մասնակցելու սահմանափակումների վերացումը, իհարկե, չափազանց կարեւոր դրույթ է, եւ դա հենց այն էր, ինչը չէր բավականացնում Հայաստանը աշխարհին՝ ամենաժողովրդավարական երկրների շարքում հայտնվելու համար: Օրենսդրական այս փոփոխությունից հետո, թերեւս, մեր ՍԴ անդամներն արդեն «արխային» դուրս կգան փողոց եւ իրենց պահանջներն ու դժգոհությունները կհայտնեն, ինչի իրավունքից նրանք զրկված են եղել մինչեւ հիմա: Սա լրջագույն ձեռքբերում է Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին:

Համենայնդեպս, այսպիսի տպավորություն կարելի է ստանալ փոփոխությունների նախագծին կցված հիմնավորումներից: Նախագիծը մշակած ՀՀ արդարադատության նախարարության պատասխանատուները գրում են. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների գլխում բավականին ծավալուն անդրադարձ կատարվեց հավաքների ազատության իրավունքին: Հավաքների ազատության պաշտպանությունը առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական պետության համար` հանդիսանալով քաղաքացիական հասարակության կայացման, հասարակության անդամի կողմից հանրության շրջանում իր կարծիքն ազատորեն արտահայտելու, հանրային կարծիքի ձևավորման գործընթացին մասնակցելու և ժողովրդաիշխանության իրականացման  անհրաժեշտ նախապայման, հասարակության, նրա առանձին շերտերի ու խավերի և իշխանության միջև երկխոսության գործուն միջոց:

Այս իրավունքի կարեւորությունը ընդգծվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից...»:

Առաջարկվող այս փոփոխությունից կարելի է նաեւ մոտավոր պատկերացում կազմել, թե որքան հեղափոխական ազդեցություն են ունենալու Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, քանի որ օրինագծի մշակումը թելադրված է ՀՀ Սահմանադրության «բարեփոխումներով»: Բերված օրինագծի կարեւորությունը ընդգծվում է նաեւ նրանով, որ այն կառավարության նիստի օրակարգում է հայտնվել Սահմանադրության օրվան ընդառաջ: Մնում է հուսալ, որ հանրահավաքի դուրս եկած ՍԴ անդամների դեմ ջրցաններ չեն կիրառի, քաղաքացիական հագուստներով ու դեղերի տակ գտնվող ոստիկանները նրանց քացու տակ չեն առնի, ու նրանց քաղմասներ չեն տանի մի քանի օրով, ինչպես լինում է հանրահավաքների ու երթերի մասնակցող սովորական մահկանացուների դեպքում մեր՝ այլեւս աշխարհի ամենաժողովրդավարական երկրում:

Տպել
4925 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան