15 հոգով՝ հերթ կանգնելով, ծեծել են Արայիկ Խանդոյանին. խցում արյան հետքեր են եղել. պաշտպան

29/06/2017 schedule12:46

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն (Միայնակ գայլ) իսկապես բռնության է ենթարկվել եւ խոշտանգվել է ամենադաժան ու անմարդկային ձեւով:

Այս մասին քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հայտարարեց վերջինիս պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Նշենք, որ երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ տեղի ունեցավ խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանի եւ ոստիկանների միջեւ: Ինչից հետո ուղեկցող ոստիկանները բռնի ուժով խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանին, Արեգ Կյուրեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին դուրս հանեցին դահլիճից: Պաշտպանների պնդմամբ՝ ոստիկանների կողմից ծեծն արդեն շարունակվել է դատարանի նկուղում, որտեղ ծեծի է ենթարկվել նաեւ Արայիկ Խանդոյանը:

«Նրան դատարանի շենքի խցում մոտավորապես 15 մարդ դաժանաբար ծեծի է ենթարկել: Ընդ որում, քանի որ խուցը փոքր է եղել, հերթ են կանգնել` հերթով են մտել ծեծելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը:

Պատճառն այն է եղել, որ երբ Արեգ Կյուրեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին տշելով տարել են, Արայիկը հարցրել է, թե որն է պատճառը, այդ մարդիկ սկսել են նրան ծեծել: Արայիկ Խանդոյանն առնվազն ուղեղի ցնցում է ստացել, հարվածներ է ստացել գլխի, երիկամների եւ ոտքերի շրջանում մի շարք վնասվածքներ ուներ, բավականին երկար ժամանակ ծեծել են նրան: Դահլիճից, երբ տղաներին իջեցրել են Արայիկ Խանդոյանը ոչինչ չի ասել, սակայն տղաները նկատել են, նույնիսկ արյան հետքեր են եղել: Ես տեղեկություն ունեմ, որ Սմբատ Բարսեղյանին եւ Գագիկ Եղիազարյանին նույնպես դաժան ձեւով ծեծել են՝ ընդ որում ընդգծված, ագրեսիվ, դաժանաբար, էլ չեմ խոսում հայհոյանքների մասին»,- ասաց պաշտպանը:

Պապիկյանը հայտնեց, որ Արայիկ Խանդոյանն այժմ լուրջ բուժօգնության կարիք ունի, իսկ ՔԿՀ-ում միայն երկու անգամ զարկերակային ճնշումն են չափել: Փաստաբանը հույս ունի, որ դատախազությունը գոնե քաջություն կունենա հայտարարելու, որ նյութերն են նախապատրաստվում:

«Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ իր հերթին պետք է ապահովեր ամբաստանյալների անվտանգությունը, նա պետք է համարձակություն ունենա ինքնաբացարկ հայտնելու, ինքն աչք է փակել անազատության անձանց նկատմամբ բռնություն կիրառելու վրա»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Կատարվածի վերաբերյալ Խանդոյանի պաշտպանները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: Խանդոյանին երեկ այցելել են նաեւ ՄԻՊ աշխատակազմից:

 

Տպել
14327 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին