Մաքսային միություն մտնելուց հետո, մեր բերքը չի սպառվում. գյուղապետը՝ նախարարին

Շիրակի մարզի Առափի համայնքի բնակիչներն արդեն երեք տարի է չեն կարողանում իրացնել իրենց բերքը: Այս մասին մարզ այցելած գյուղնախարարին դժգոհելով՝ տեղեկացրեց համայնքի ղեկավար Ալբերտ Այվազյանը:

«Մեր գյուղում մի քանի տնտեսվարողներ ունեն արտադրած կտավատ, չաման, ռեհանի, համեմի, ծիտրոնի, սամիթի, գրեչկայի եւ այլ մշակաբույսերի սերմեր: 6-7 ամիս է, որ բերքը հավաքել ենք, բայց չենք կարողանում իրացնել: Մինչեւ վերջին 2-3 տարին նշված ապարանքների իրացման խնդիր չենք ունեցել»,- ասաց գյուղապետը:

Այվազյանը բերքի իրացման խնդրի առաջացման պատճառը համարում է Հայաստանի մաքսային միության անդամակցումը: Հիմնականում Ռուսաստանից ներկրվում են այս ապրանքատեսակները, որի պատճառով Առափիում առանձին-առանձին չի իրացվում նշված գյուղմթերքներից ավելի քան 40 տոննան:

«Մաքսային միություն մտնելուց հետո, գյուղատնտեսական ապրանքները չեն մաքսազերծվում, հեշտ է ներկրելը: Ներկրողներն ազատ բերում են  այն քանակությունը, որը անհրաժեշտ է մեզ, իսկ մեր ապրանքը մնում է տեղում»,- ասաց Այվազյանը:

Նախարար Իգնատի Առաքելյանը խնդրի լուծման տարբերակ չառաջարկեց, գյուղապետին հրավիրեց գյուղնախարարություն՝ հարցը մանրամասն քննարկելու համար, այնուհետ հետաքրքրվեց.

«Ներկրողին ճանաչու՞մ ես, ամեն ինչ արդա՞ր է»,- ասաց նախարարը, որին գյուղապետը բացասական պատասխան տվեց, թե ներկրողների մասին տեղեկություն չունի:

Տպել
19380 դիտում

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ