Լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս. ՀՀ ՊՆ

«Երբ ես ասում եմ, որ մեր հակառակորդն անկանխատեսելի է, ես իրոք դա նկատի ունեմ, որովհետեւ երկրում, որտեղ չկա քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմ, ռազմական գործողությունների վերսկսումը կարող է բազմաթիվ դրդապատճառներ ունենալ»,- այս մասին ՊՆ-ում հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոսելով Արցախում լայնամասշտաբ պատերազմի հավանականության մասին:

Վիգեն Սարգսյանը համոզված է, որ լայնամասշտաբ պատերազմ չպետք է սկսվի մի պարզ պատճառով, որովհետեւ այդ պատերազմով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել: «Չկա պատերազմական գործողությունների այնպիսի զարգացում, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ադրբեջանի համար օգուտով եւ ընդհակառակը կա մեծ ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս ե՛ւ իր տնտեսությանը, ե՛ւ իր պետության համար»,- հայտարարեց պաշտպանության նախարարը՝ նկատելով, որ դա չի նշանակում, որ ինքը նվազեցնում է լայնամասշտաբ պատերազմի ժամանակ Հայաստանին սպասվող վտանգները:

«Բացարձակ մեկը մյուսին չի բացառում, բայց մտածված գնալ լայնամասշտաբ պատերազմի այս իրավիճակում անմտություն կլիներ Ադրբեջանի ղեկավարության կողմից: Դա չի բացառում տարբեր սադրանքների, էսկալացիաների, թիրախային հարվածներ հասցնելու հնարավոր վտանգներին: Այստեղ եւս նորից եմ ասում՝ ժողովրդավարական վերահսկողություն չունեցող երկրում այդպիսի որոշումները շատ ավելի հեշտ կարող են կայացվել»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես պետք է պատրաստ լինի, պատերազմի վտանգը չի կարող հիասթափեցնել հայկական կողմին երկրի անվտանգությունը պաշտպանելու հեռանկարից: «Մենք պետք է սովորենք ապրել տարածաշրջանային այն իրողության մեջ, որը կա, ամրապնդելով մեր անվտանգությունը եւ դրան զուգահեռ ապահովել մեր երկրի առաջընթացը բոլոր բնագավառներում»,- ընդգծեց Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Վիգեն Սարգսյանը համեմատական տարավ հաջողության հասած երկրների հետ՝ նկատելով, որ այդ երկրները հաջողության են հասել երկար զրկանքներ կրելով, երբեմն վտանգները մոբիլիզացնում եւ պարտադրում են, որպեսզի հետեւողական լինեն: «Ես վստահ եմ, որ մեր դեպքը նույնն է լինելու»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը հայտարարեց նաեւ, որ վերջին սարդրանքներից հետո ադրբեջանական կողմն ունի 8 հաստատված զոհ եւ բազմաթիվ չհաստատված զոհեր: Նախարարի խոսքով՝ մինչ օրս այդ 8 զինծառայողը չի հուղարկավորվել:

Տպել
6973 դիտում

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա