Կենտրոնական բանկը 56 միլիոն դրամի ծառայողական ավտոմեքենա է գնել

ՀՀ կենտրոնական բանկի վարչական ծախսերը 2016 թվականի պլանավորված 7.6 միլիարդ դրամի նկատմամբ կատարվել է 97 տոկոսով, որի հետեւանքով օգտագործվել է 6.8 միլիարդ դրամ: Այս մասին ԱԺ-ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

ԿԲ-ի վարչական ծախսերի հիմնական մասը կազմել է վարչական ապարատի պահպանման ծախսերը, որոնց մեջ ներառված են աշխատակիցների աշխատավարձերի, աշխատակիցների սոցիալական ապահովության, ներկայացուցչական գնումների հետ կապված ծախսերը, ինչպես նաեւ ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսերը:

2016 թվականին ապարատի պահպանման ծախսերը կազմել են 6.68 միլիարդ դրամ: Աշխատավարձերի եւ դրան հավասարեցված գումարների մասով նախատեսվածի չափով 100 տոկոս կատարվել է, սոցիալական ապահովման փաթեթի գծով պլանավորված ծախսերի 92 տոկոսը, անձնակազմի գործուղման ծախսերը կատարվել է 81 տոկոսով, ներկայացուցչական ծախսերը կատարվել են 84 տոկոսով՝ 45 միլիոն դրամ, ծառայողական ավտոմեքենաների պահպանման եւ շահագործման ծախսերը կազմել են պլանավորվածի 75 տոկոսով:

«56 միլիոն դրամ ուղղվել է ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման եւ կապիտալ վերանորոգմանը»,- ասաց Արթուր Ջավադյանը՝ չասելով, թե օրինակ՝ ներկայացուցչական ծախսերի համար որքան գումար է եղել նախատեսված: ԿԲ նախագահը միայն տոկոսային թվերով էր ներկայացնում պետական բյուջեից կատարված ծախսերը՝ միայն փոքր թվերը նշելով:

Տպել
4464 դիտում

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը՝ Շեկոն, ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդներից մեկն ազատ կարձակվի

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը բերման ենթարկվեց. Կարեն Սարուխանյան

Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են դատապարտյալներով

Կաշառքի գործով Ռազմիկ Աբրահամյանն ընդունեց մեղադրանքը, իսկ Արսեն Դավթյանը` ոչ

ՊԵԿ նախագահի տեղակալը խաղային ոլորտի միջազգային փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան

«Ես ասել եմ էտել, իրենք սխալ են հասկացել». Գյումրու N20 դպրոցի բակում ծառեր են հատվել, վնասը կփոխհատուցի տնտեսվարը

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր

Փարիզում հանդիպել է «Նորմանդական քառյակը». Ռուսաստանը չունի սպասելիքներ, Ուկրաինան ունի հարցեր

Երևանի շոկոլադի գործարանը ավելացրել է արտահանման ծավալները

Ցանկացած դատավոր ցանկանում է այս գործով չզբաղվել. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորի ինքնաբացարկի մասին

Նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը. Տիգրան Ավինյան

Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի միջեւ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ձևավորված. վարչապետ

Ննջասենյակում հայտնաբերվել է 1946 թ.-ին ծնված տղամարդու դի. ԱԻՆ

Համայնքի բնակիչների հրավերով այսօր Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում էի. Աննա Հակոբյան

«Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն կրթօջախների սննդամթերքը մատակարարել է տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ

Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին

Արթուր Պետրոսյանը շուտով եվրոպական ակումբ կգլխավորի

Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն

«Ռեալի» ճանաչված նախկին մարզչի համար Հայաստանը յուրահատուկ է. նա ասել է, թե ինչու