Լավագույն տանկիստ Տիգրան Աբգարյանի լուսանկարը՝ Գյումրու ամենահայտնի շենքի պատին. Ֆոտո

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված, գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի պատկերով գունանկար է պատկերվել իրենց թաղամասի բարձրահարկ շենքից մեկի վրա: Նախաձեռնության հեղինակը Տիգրանի եղբայրն է՝ Ժորա Աբգարյանը: Վերջինս armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացնում է, որ ընտրել է Տիգրանի այն նկարը, որում արտացոլված է նրա ամբողջ ուժը:

Լուսանկարը պատահական վայրում չի պատկերվել, այն գտնվում է Գյումրու հայտնի «10 հարկեր» կոչվող տարածքում գտնվող բնակելի շենքերից մեկի ճակատային հատվածում, որտեղ մինչ 88-ի երկրաշարժ միայն 10 հարկանի բնակելի շենքեր են եղել:

Տիգրանը ծառայության է մեկնել 2014 թվականին: Արժանացել է լավագույն տանկիստ կրծքանշանի:

«Տիգրանի մարտական ընկերները պատմում են, որ պատերազմի ժամանակ Տիգրանս մի բան է ասել ու վազել տանկի հետեւից: Ասել է՝ մենակ չասեն, որ տանկը դանդաղ քշեմ: Ջեբրայիլ գնալուց նրա տանկը փչանում է, հրամանատարի տանկն է վերցնում եւ կարողանում է 40 րոպեում մարտական առաջադրանք կատարել: Նա անցնում է սահմանը, նույնիսկ տանկով հակառակորդի դրոշի վրայով է անցնում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է Ժորա Աբգարյանը:

Տիգրանն ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է ապրիլի 3-ին: Նա ծառայել է Ֆիզուլիում, այդ օրը պատրաստվել են մարտի՝ Ջեբրայիլում, բայց չի ասել այդ մասին: Կարծես հրաժեշտ է տվել ընտանիքի բոլոր անդամներին, հարազատներին, բայց բնավորության համաձայն ուրախ ձայնով:

Ապրիլի 2-ին սահմանային լարվածությանն ակտիվացել է, բայց Տիգրանը հարազատներին հանգստացրել է, ծիծաղել է, թե մեզ մոտ նույնիսկ կրակոցների ձայները չի լսվում:  Նույն օրը Տիգրանը նահատակվել է: Սխրանքի մասին հարազատներն իմացել են օրեր անց, թե ինչպես է հայտնվել շրջափակման մեջ, ինչպես է կարողացել թշնամու երեք տանկ խոցել:

Տպել
18259 դիտում

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ, մերկասառույց

Լուսանկարի երիտասարդներն էին ներկայանում որպես ԱՅՈ՛-ի լոգոյի հեղինակ. Հակոբ Կարապետյան

«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը

Բաքուն ու Անկարան քննարկում են սպառազինության համատեղ արտադրության հարցը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Թասի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տավուշի բնակիչներին առաջարկվում է Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր

Առաջին դեպքը՝ Բրազիլիայում, առաջին մահը՝ Ֆրանսիայում, 106 մահ՝ 1 գիշերում. ԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսի թվերով

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում

Ռուսաստանը եւ մի շարք երկրներ պահանջել են սկսել ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջեւ արբիտրաժային աշխատանքները

Հակոբ Արշակյանը Հայաստան է հրավիրել ԱՄԷ նախարար Բովարդիին

Կարևոր հայտարարություն «Այո» քարոզչական բրենդավորման շուրջ. առաջին տեղի մրցանակ 3 մլն դրամը կբաշխվի 3 անձի միջև (ուղիղ)

Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը

Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վահագն Վերմիշյանը կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից

«Պատվի համարը» մարտի 9-ից կլինի Հանրայինի եթերում. դերասանական կազմում է նաեւ Արամ MP3-ի որդին

«Ճանապարհենք ձմեռը Շիրակի մարզում». հրավեր Շիրակից Հայաստանի մարզերին եւ ոչ միայն

Երեք ռուսաստանցու նոր կորոնավիրուսով վարակման փաստը հաստավել է

Արմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը թափուր է. նախկին տնօրեն Արտակ Պողոսյանը եւս կմասնակցի մրցույթին