Հայկական ուժերը պետք է առաջինը եւ զանգվածային հարվածեն Ադրբեջանին. Վյաչեսլավ Միխայլով

26/06/2017 schedule09:06

ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Վյաչեսլավ Միխայլովի հոդվածն է հրապարակել eadaily.com-ը, որում հեղինակն առաջարկում է բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու ուղղությամբ քայլեր. դրանք պետք է ձեռնարկի հայկական կողմը: Միխայլովի վերլուծականում անդրադարձ կա ԼՂՀ անկախության ճանաչմանը և Հայաստանի ու Արցախի կողմից առաջինը կոշտ ռազմական ուժ կիրառելու որոշման հնարավորությանը: Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով. 

«Ղարաբաղյան հակամարտության գոտում դրությունը լարվածության հերթական փուլում է: Շփման գծում երկու կողմերն ակտիվացրել են արկանանետահրետանային կրակը, ավելի պարբերական են դարձել դիվերսիոն հետախուզական գործողությունները: Որպես հետևանք ավելացել է ռազմական կորուստների քանակը: Ադրբեջանն էսկալացիայի համար մեղադրում է Հայաստանին: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հայտարարում են, որ հակառակորդը փորձում է խախտել առանց այդ էլ փխրուն ստատուս քվոն: Լայնամասշտաբ պատերազմ ոչ ոք չի ուզում, բայց ակտիվ դրան են պատրաստվում: 

Մինչև 2016-ի ապրիլյան էսկալացիան Երևանը հայտարարում էր, որ եթե Ադրբեջանը փորձի ստատուս քվոն փոխել նման ռազմական գործողություններով, Հայաստանն առանց հապաղելու կճանաչի ԼՂՀ անկախությունը: Իսկ ի՞նչ տեսանք իրականում: Հայաստանի իշխանությունը ոչ միայն խոսքից գործի չանցավ՝ չճանաչեց ԼՂ անկախությունը, այլև խուսափեց նույնիսկ պակաս վճռորոշ քայլերից: Դրանցից մեկը կարող էր լինել, օրինակ, պահանջելը, որ բանակցությունները կշարունակեն միայն, եթե դրանց մասնակցի ԼՂՀ-ն: Հակառակ դեպքում Հայաստան-Ադրբեջան ձևաչափով քննարկումները կորցնում են իմաստը:

Հայկական կողմի գործողություններում վճռականություն և քաղաքական կարգավորումը Երևանին շահեկան հունով փոխելու ցանկություն չտեսնելով, համաշխարհային և տարածաշրջանային կենտրոններն այժմ անթաքույց անտարբերությամբ են դիտարկում շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին: Եթե Հայաստանն անկարող է, կամ որ ավելի վատ է, Հայաստանին, օրինակ, ներքաղաքական պատճառներով, ձեռնտու է նման դրությունը, ապա ի՞նչ կարող է անել Ռուսաստանը: 

ԼՂՀ անկախության ճանաչումը, երկու հայկական պետությունների միավորման վերջնական նպատակով, արմատապես կփոխեր ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի շփան գծում իր նախաձեռնած սադրանքների հետևանքները: Միայն համարժեք պատասխաններով հայկական կողմը չի կարող վերահսկել սահմանային դրությունը: Երևանում, սակայն, կարծում են, թե ԼՂՀ անկախության ճանաչումը փաստացի կնշանակի բանակցությունների միակողմանի դադարեցում և ռազմական գործողությունների վերսկսում:

Հայկական կողմը պետք է նկատի, որ հրադադարի ռեժիմը, որը պահպանվում է ամենօրյա խախտումներով, արդեն էֆեկտիվ չէ և ապացույց է, որ Ադրբեջանը, թեկուզ լոկալ մասշտաբով և ռազմական ցածր ինտենսիվությամբ, պատերազմը դե ֆակտո արդեն սկսել է: Կազուս բելլի կարող է դառնալ ոչ թե ԼՂՀ անկախության ճանաչումը, այլ նման որոշում չընդունելը:

Ավելին, զանգվածային պրեվենտիվ հարվածնե՞ր ադրբեջանական զինուժի կենտրոնացման վայրերի ուղղությամբ: Այո, ինչո՞ւ ոչ: «Երկրորդ համարով» խաղը, միայն պաշտպանական, հակահարվածային դիրքորոշումը հայկական երկու հանրապետությունների համար ոչ մի սկզբունքային հարց չի լուծում: Եթե հակառակորդը չի կատարում կրակի դադարեցման պայմանները, ապա 1994-ին ստորագրված այդ համաձայնագրի երեք կողմերից երկուսն իրավունք ունեն պատժել ագրեսորին: 

Իհարկե, նման քայլից առաջ պետք է  նախազգուշացնել կարգավորմանը մասնակից ուժերին: Այդ ժամանակ հետաքրքիր կլիներ հետևել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և առաջատար Եվրոպական երկրների քայլերին, որոնք կփորձեն թույլ չտալ Ղարաբաղյան 2-րդ պատերազմը: Հնարավոր է, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի այդ համատեղ և կոշտ քայլը կստիպի միջնորդներին վերադառնալ բոլոր կողմերի ռազմական ուժ չկիրառելու փաստաթղթային պարտավորությունների հարցին»: 

Տպել
18293 դիտում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը