Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 0.7մլն.դրամ

23/06/2017 schedule18:37

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 19.06-23.06.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 680.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 759.71 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում 250.0 հազ. դրամի և հաշվարկվել  է 616.71 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝   

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված   ապօրինի հատված 2 ծառի /բոխի/ համար  կայացվել է 50.0հազ.դրամի  որոշում և հաշվարկվել է   30.0 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունների հիման վրա /ապօրինի հատված 5 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում և հաշվարկել է 56.25հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժինը Արծվաբերդի անտառտնտեսությունից ստացված արձանագրության հիման վրա / ապօրինի հատված 2  ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է  345.96հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մ/ճ-ի կողմից կազմված արձանագրության հիման վրա  /ապօրինի հատված 1 ընկուզենի/ 1 ֆիզիկական անձի ենթարկել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի և հաշվարկել է 184.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար`

 Հաշվարկվել է 5.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս (1 կաքավի ապօրինի որսի համար), առգրավվել է 100 հատ /40.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ և 1.2կգ « կարաս » տեսակի ձուկ:

Որից`

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ստուգումների արդյունքում առգրավել  է  100 հատ /40.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, որն օրենքով սահմանված կարգով հանձնել է  «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին: 

Սյունիքի տարածքային բաժինը ոստիկանության Սիսիանի բաժնից ստացված արձանագրության հիման վրա /1 կաքավի ապօրինի որս/ հաշվարկել է 5.0 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել և արձանագրվել է 1.2 կգ   «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնել է «ՍՕՍ Մանկական գյուղ» մանկատանը:

Փայտանյութի  ապօրինի տեղափոխում

 Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 300.0հազ.դրամի և հաշվարկվել է 108.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`

Տավուշի տարածքային բաժինը  ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնից ստացված արձանագրության հիման վրա մեկ իրավախախտի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում:

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված  վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամի մեկ որոշում և հաշվարկվել է 72.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամի մեկ որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամ գումարով, որն է`

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքի հայտնաբերման արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի ակտ:

Հողերի պահպանության  ոլորտ

 Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 80.0հազ.դրամով և հաշվարկվել է 30.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`

Գեղարքունիքի  տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերված  հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման դեպքի համար,  ֆիզիկական անձը ենթարկվել է  50.0հազ.դրամի վարչական տուգանքի և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման համար, ֆիզիկական անձ ենթարկվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի:

Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 1 վարչական տուգանքի որոշում` 100.0հազ.դրամ գումարի չափով և ՀՀ վարչական դատարան` հայցադիմում` 270.0հազ.դրամ պատճառված վնասի գումարը հարկադիր կարգով գանձելու համար:

Ընդհանուր առմամբ նախորդ ժամանակահատվածում բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.7մլն.դրամ:

Տպել
1047 դիտում

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան