ՌԴ-ից Նորվեգիայի սահմանը հատած հայերի հարցը ՀՀ ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում է

23/06/2017 schedule17:54

Ռուսաստանի ամենահեռավոր հյուսիսային սահմանը հատած եւ Նորվեգիայում հայտնված հայերի հարցը ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է:

Նորվեգիայում ՀՀ դեսպանությունը դիմել է այդ երկրի ոստիկանություն, որտեղից հաստատել են փաստը եւ նշել, որ գործը փոխանցված է միգրացիոն ծառայություն։ Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Այդ մարմնից փորձում ենք պարզել նրանց ինքնությունը եւ կապ հաստատել նրանց հետ։ Այժմ գրավոր հարցում ենք ուղարկել Նորվեգիայի պատկան մարմիններին եւ սպասում ենք նրանց պատասխանին` պարզելու համար, թե կարող են, արդյո՞ք հաստատել, որ ՀՀ քաղաքացիներ են եղել սահմանը հատողները, ինչպես նաեւ թե ինչ փաստաթղթերի վրա հիմնվելով են սահմանել նրանց` ՀՀ քաղաքացի լինելը»,­- նշեց Բալայանը:

Associated Press-­ի հրապարակման համաձայն՝ Արկտիկայի հեռավոր սահմանային անցակետը վեց հայ փախստականները հատել են հունիսի 20­-ին: Նորվեգիայում նրանց հայտնվելը մեծ իրարանցում է առաջացրել, քանի որ Նորվեգիայի եւ Ռուսաստանի միջեւ սահմանը պաշտպանելու փոխադարձ համաձայնագիր կա, ըստ որի՝ առանց պատշաճ փաստաթղթերի չի թույլատրվում անցնել սահմանը: Հայտնի է, որ հայերի թվում առնվազն մեկ երեխա կա. Նորվեգական կողմից սահմանային Ստորսկոգի անցակետի պետ Էլեն Կատրին Հետտան նշել է, որ Նորվեգիա մտած վեց հայերը 4-­58 տարեկան են: Պարզ չէ՝ արդյո՞ք նրանք մեկ ընտանիք են: Ռուսաստանի իշխանություններին Նորվեգիան հարցում է ուղարկել՝ պարզելու, թե ինչու են նրանք թույլատրել փախստական հայերին անցնել սահմանը առանց համապատասխան վիզաների:

Associated Press-­ը նշում է, որ 2015-­ի հոկտեմբերի 30­-ից հետո սա առաջին անգամ է, որ փախստականներն անցնում են Նորվեգիայի սահմանը: Մինչ այդ Սիրիայից եւ Մերձավոր Արեւելքից հազարավոր փախստականներ Ռուսաստանի տարածքով ճանապարհներ էին գտնում Եվրոպա հասնելու համար: Հեռավոր հյուսիսային անցակետերը նրանք հատում էին հեծանիվներով, քանի որ այնտեղ հետիոտներին արգելվում է անցնել սահմանը:

Տպել
1686 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին