«Սասնա ծռերի» նիստն անցավ խախտումներով. նորամուծություններ՝ դատավորի կողմից. լուսանկարներ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր լարված մթնոլորտում սկսվեց «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով արտագնա դատական նիստը: Նիստի ընթացքում խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանի եւ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) նկատմամբ սանկիցա կիրառվեց՝ 6 ժամով հեռացնելով նրանց դահլիճից:

Մինչ նիստի սկսվելը դատական կարգադրիչները փորձեցին կրկին խուզարկել գործով անցնող փաստաբաններին, ինչից, սակայն, փաստաբանները հրաժարվեցին: Մոտ մեկ տասնյակ փաստաբաններ այս պատճառով չկարողացան մտնել նիստերի դահլիճ եւ սպասեցին դատարանի բակում:

Թեեւ նախատեսված էր, որ նիստը պետք է տեղի ունենա ժամը 11:00-ին, սակայն այն սկսվեց մոտ մեկ ժամ ուշացումով. բացականչությունների ու ծափահարությունների ներքո դահլիճ  մտան Արայիկ Խանոդյանը, Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը եւ մյուսները։ Արայիկ Խանդոյանը եւ Պավել Մանուկյանն այսօր նիստերի դահլիճ մտնելով, սկսեցին երգել «Գինի լիցը», ապա «Շուն թուրքերը փախան Բեռլին» երգերը: «Շուն թուրքերը փախան Բեռլին» երգելիս Արայիկ Խանդոյանը մատնացույց արեց իր դիմաց նստած դատախազներին: 

Ապակիներից այս կողմ նրանց ձայնակցում էին դահլիճում ներկա գտնվողները: Հիշեցնենք, որ այս դահլիճը նիստից երկու օր առաջ ապակեպատել էին, եւ լսելի չէր, թե ինչ էր կատարվում ապակիներից այն կողմ:

Լրագրողները փորձում էին կատարվածի մասին տեղեկություն ստանալ կռահումներ անելով դատավորի շրթունքների շարժումից, դատավարության մասնակիցները գոռում էին «ձայն», «չի լսվում», սակայն` ապարդյուն: Նիստը 5 րոպե դեռ չէր տեւել, երբ դատավորը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց:

Նիստերի դահլիճում գտնվում էին միայն գործով ամբաստանյալներ Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը եւ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Ընդմիջման ժամանակ Արմինե Ֆանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կատարվեց նիստերի դահլիճում: Նա ասաց, որ նիստը մեկ ժամով ընդմիջվել է պաշտպանների ներկայությունը ապահովելու համար:

Ընդհանուր առմամբ այս նիստը լի էր դատավոր Արտուշ Գաբրիելյանի կիրառած  բազմաթիվ նորամածություններով: Նա մոտ 6 ժամ նիստ արեց գործով մի քանի ամբաստանյալների պաշտպանների բացակայության պայմաններում: Մասնավորապես չէր ներկայացել ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Այս մասին բարձրաձայնեց անգամ փաստաբան Ինեսա Պետրոսյանը՝ հայտարարելով, որ դատական նիստն ընթանում է ակնհայտ խախատումներով, քանի որ ներկա չէ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Արտուշ Գաբրիելյանը, սակայն, հայտարարեց. «Մենք այժմ գտնվում ենք նախապատրաստական փուլում, հետեւաբար կարող ենք դատական նիստ անցկացնել առանց Հայկ Ալումյանի»։ Եվ չնայած այս հայտարարությանը՝ նա դատական սանկցիա կիրառեց Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի, Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ՝ առանց դատարանի թույլտվության նիստերի դահլիճը լքելու համար: Թե ինչպես է դատավորը մի դեպքում խախտում տեսել, մյուսում՝ ոչ, այդպես էլ հասկանալի չեղավ:

Բացի այս նորամածությունից, Արտուշ Գաբրիելյանը նիստից մի քանի ժամ առաջ կատարվածի վերաբերյալ սանկիցաներ կիրառեց դահլիճում գտնվող մի քանի անձանց նկատմամբ, ովքեր, ըստ կարգադրիչների պետի՝ ժամը 17:20-ի զեկուցագրի, այսօր խախտել են նիստի կարգը եւ անվայել արտահայտություններ հնչեցրել դատարանի հասցեին: Այսինքն՝ դատավորը մի քանի ժամ չի տեսել եւ չի լսել, որ ապակիներից այն կողմ նիստի կարգ է խախտվել եւ միայն կարգադրիչի զեկուցագրով է գնահատել, թե արդյոք իրեն վիրավորել են կամ անհարգալից վերաբերմունքի արժանացրել:

Մեկ ժամ տեւած ընդմիջումից հետո փաստաբանները, որոնք հայտարարել էին, որ թույլ չեն տալու իրենց խուզարկել, դատական նիստերի դահլիճ եկան առանց խուզարկվելու. վերջիններս դատական կարգադրիչների կողմից միայն արտաքին զննության ենթարկվեցին՝ առանց պայուսակը բացելու:

Ընդմիջման ընթացքում դատական նիստի հրապարակայնության խնդիրը մասնակի էր լուծվել. մասնավորապես` դատավոր Արտուշ Գաբրիելյանի ձայնը հստակ լսվում էր, իսկ դատավարության մյուս մասնակիցների հայտարարությունների ժամանակ պարբերական ընդհատումներ էին լինում: Սա զայրացնում էր ապակիներից այն կողմ գտնվող քաղաքացիներին, նրանք պարբերաբար վանկարկում էին. «Մեզ քո ձայնը պետք  չէ, մենք Սանսա ծռերի ձայնն ենք ուզում լսել»:

Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը պարզաբանման կարգով ներկայացրեց դատական նիստի անցկացման կարգը, կողմերի պարտականությունները:

Դատավորը, մասնավորապես, այդ զգուշացումն արեց այն բանի համար, որ ամբաստանյալները դատարանի՝ դահլիճ մուտք գործելու ժամանակ ոտքի չէին կանգնել: Ապա, երբ խոսում էր դատավորին ինքնաբացարկ հայտնելու կարգի մասին, ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանն արձագանքեց. «Պարոն Գաբրիելյան, հայ ժողովուրդը, մասնավորապես, նաեւ Սասնա ծռերը բացարկ հայտնել են ոչ միայն տվյալ դեպքում դատավորին, այլեւ՝ դատարան կոչված, արդարադատություն կոչված կառույցին, հանցավոր ռեժիմին: Էդ բացարկը հայտնել ենք, չի ընդունվել: Եթե ամբողջ համակարգին բացարկը հայտնել ենք, ի՞նչ կարիք կա անհատապես բոլորին բացարկ հայտնել: Ամբողջ համակարգը ծառայում է մի ռեժիմի», - հայտարարեց Եղիազարյանը: Երբ դատավորը զգուշացրեց, որ Եղիազարյանի նկատմամբ սանկցիա կկիրառվի, վերջինն ասաց, թե իր համար միեւնույն է, եւ ինքը իր ասածներին ավելացնելու ոչինչ չունի: Այս հայտարարություններից հետո դատավորը Գագիկ Եղիազարյանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ 6 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից: Սանկցիայի կիրառումից հետո դատավորը հերթական մեկ ժամանոց ընդմիջումը հայտարարեց:

Ընդմիջումից հետո դատավոր Գաբրիելյանը հայտարարեց, որ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանից դատարանը գրություն է ստացել, որտեղ պաշտպանը նշել է, որ իր պաշտպանյալին վեց ժամով հեռացնելը համաչափ չէ, չի բխում արդարադատության շահերից, ինչի պարագայում անհնար եւ անարդյունք կլինի իր մասնակցությունը նիստին:

Այս դիմումն ընթերցելուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ Եգորյանը անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ, առանց դատավորին տեղյակ պահելու լքել է նիստերի դահլիճը, ուստի հեռանում է խորհրդակցական սենյակ` դատական ակտ կայացնելու:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից` Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց Եգորյանի նկատմամբ եւ որոշեց նրան պատասխանատվության ենթարկելու դիմում ներկայացնել փաստաբանների պալատ:

Այս որոշման հրապարակումից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության կոչ արեց ժողովրդին «Զենք վերցրե՛ք, Սերժին ու իր բանդային ֆիզիկապես ոչնչացրե՛ք»,- հայտարարեց Ավետիսյանը: 

Այս հայտարարությունից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստը խախտելու եւ տեղից հայտարարություն անելու համար Ավետիսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց` նրան հեռացնելով նիստերի դահլիճից: Այս սանկցիայից հետո կրկին մեկ ժամով ընդմիջում հայտարարվեց: 

Մեկժամյա ընդմիջումից հետո Վարուժան Ավետիսյանը բերվեց նիստերի դահլիճ: Ինչից հետո Արտուշ Գաբրիելյանն Ավետիսյանին հորդորեց այլեւս անհարգալից վերաբերմունք չդրսեւորել դատարանի հանդեպ: «Ոչ մեկդ անշնորհք բաներ չեք անում»,- ամբաստանյալներին զգուշացրեց դատավորը:

Խմբի անդամ Պավել Մանուկյանը հայտարարություն արեց դատարանում, որը, սակայն, այդքան էլ լսելի չէր ապակիներից այն կողմ գտնվող լրագրողների համար: Սակայն մինչ Պավել Մանուկյանին հայտարարություն անելու թույլտվություն տալը, դատավոր Արտուշ Գաբրիլեյանն ասաց, որ իր ներս մտնելու պահին Պավել Մանուկյանը կարող է ոտքի չկանգնել, քանի որ առողջական խնդիրներ ունի. նշենք, որ Պավել Մանուկյանն այսօր դատարան էր բերվել հենակներով:

«Ես ուզում եմ հասկանալ. այս դատարանը Սասնա ծռերիս լցել եք մեկտեղ, մեր հարազատներին թողել եք դրսում...: Արդյո՞ք այս դատական նիստում հնարավոր է երկրիս, ժողովորդիս, պետությանս անվտանգությունն ու արդարադատությունն ավելի բարձր դասել, քան թե մի հատ թրքաբարո չ.... Սերժ Սարգսյանի»,- ասաց Մանուկյանը: Նրա հայտարարությունը, սակայն, ընդհատեց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը. «Ես ձեզ նախազգուշացնում եմ. եթե կրկին անգամ որեւէ անվայել արտահայտություններ անեք...»,- դատավորը, սակայն, չհասցրեց ավարտել զգուշացումը, երբ Պավել Մանուկյանն արձագանքեց. «Չ...-ը  խորհրդարանում ընդունված բառ ա»: Սրան ի պատասխան՝ Արտուշ Գաբրիլեյանն ասաց բառացիորեն հետեւյալը. «Մենք խորհրդարան չունենք, սա դատական նիստերի դահլիճ է»: Նրա այս հայտարարությունից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամները սկսեցին բարձր ծիծաղել եւ ծափահարել: Այս ընթացքում էլ փորձում էր հայտարարություն անել Արայիկ Խանդոյանը, սակայն դատական նիստի կարգը ըստ դատավորի խախտելու համար, նա 6 ժամով հեռացվեց նիստերի դահլիճից: Ի վերջո դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 28-ին ժամը 11:00-ին:

Տպել
6279 դիտում

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը