«Կառավարության ծրագիրը կենաց է հիշեցնում». Կարեն Կարապետյանը չի հանդիպել Ելք խմբակցությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ հանդիպել է, բացի «Ելք» խմբակցությունից: Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ հենց սկզբից առաջարկվել է, որ խմբակցության հետ հանդիպի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, սակայն «Ելք» խմբակցությունում գտել են, որ փոխվարչապետն իրավասու չէ ներկայացնել կառավարության ծրագիրը, լսել պատգամավորների առաջարկները, քանի որ վերջինս պատասխանատու չէ կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրի համար:

Գեւորգ Գորգիսյանի խոսքով՝ չի պատճառաբանվել, թե ինչու Կարեն Կարապետյանը չի ցանկացել հանդիպել «Ելք» խմբակցության պատգամավորների հետ, սակայն առաջարկ է եղել ընդդիմադիր խմբակցություների հետ միասնական հանդիպում կազմակերպել, սակայն դա էլ է «Ելք»-ը մերժել: «Ընդունված պրակտիկա է տարիներ ի վեր, որ վարչապետը հանդիպում է նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ: Երբ ներկայացվում է երկրի զարգացման ծրագիրը, սովորաբար վարչապետը հանդիպում է բոլոր խմբակցությունների հետ: Նախորդ խորհրդարանի դեպքում՝ նաեւ բոլոր անկախ պատգամավորներին են հանդիպել վարչապետները, այս ամենից հետո նման վերաբերմունք… չգիտեմ»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը՝ նշելով, որ Ազգային ժողովի վաղվա նիստում խմբակցության պատգամավորներն իրենց հուզող հարցերը կուղղեն կառավարության ղեկավարին:

«Ծրագիրն ինքնին շատ վերացական բնույթի է, հիմնականում կենաց հիշեցնող ձեւակերպումներ են, որ պետք է արտահանումը բարձրանա 40 տոկոսով, պետք է տուրիզմը զարգանա եւ հասնի տարեկան 3 միլիոնի: Այսինքն՝ չհիմնավորված թվեր են, որն անընդունելի է: Կառավարության ծրագրում եթե կան թվեր, դրանք պետք ունենան հիմքեր»,- ընդգծեց Գեւորգ Գորգիսյանը:

Տպել
18713 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան