Շրի Լանկայում կարելի է ամուսնանալ մինչեւ 12 տարեկան աղջիկների հետ` հատուկ թույլտվությամբ

20/06/2017 schedule15:29

Շրի Լանկայում օրինական ամուսնության տարիքը 18-ն է, սակայն ամեն տարի հարյուրավոր մուսուլման անչափահաս աղջիկներ ամուսնանում են իրենց կամքին հակառակ: Մուսուլմանները Շրի Լանկայում կրոնական փոքրամասնություն են: Շատ հաճախ մուսուլմանական ընտանիքի ավագները ստիպում են 12-17 տարեկան աղջիկներին ամուսնանալ իրենց կամքին հակառակ մի տղամարդու հետ, ում նրանք կարող են նույնիսկ չճանաչել: Այսօր BBC-ն հրապարակել է 15-ամյա մի աղջկա պատմություն:

Շաֆան՝ Շրի Լանկայում բնակվող 15-ամյա աղջիկը, սիրահարվում է քննությունների համար պարապելու ընթացքում: «Իմ ծնողներին դուր չեկավ այդ փաստը: Նրանք ուղարկեցին ինձ քեռուս մոտ ապրելու»,- ասել է Շաֆան,- «Երբ ես սովորում էի այնտեղ, քեռուս ընկերներից մեկը շատ հաճախակի էր այցելում, և մի օր նա ասաց քեռուս, որ ուզում է ամուսնանալ ինձ հետ»:

Շաֆան հրաժարվում է առաջարկից, նա ուզում է ամուսնանալ այն տղայի հետ, ում արդեն սիրահարված է: Սակայն, չնայած նրա ժխտմանը, նրա քեռին ու կինը որոշում են ամուսնացնել նրան:

Երբ նա փորձում է խոսել քեռու հետ, պնդելով, թե չի ցանկանում ամուսնանալ, քեռին ծեծում է նրան, և նույնիսկ ասում է. «Եթե չանես մեր ուզածը, մենք ինքնասպան կլինենք»:

«Ես ձեռքերս կտրեցի, տեսնելով, որ ուրիշ տարբերակ չունեմ: Ես նաև փորձել եմ սպանել ինձ խմելով քեռուս դեղերը»,- ասում է արդեն 16-ամյա աղջիկը:

Երբ նա բուժվում է հիվանդանոցում, քեռին «կաշառում է բժիշկներին» և տանում աղջկան մասնավոր հիվանդանոց, մի քանի օր հետո էլ ամուսնացնում:

Շաֆան որոշում է մնալ իր երիտասարդ ամուսնու հետ, տեսնելով, որ ուրիշ տարբերակ չունի: Ամուսինը ծեծում է նրան հաճախակի, իսկ երբ Շաֆան տեղեկացնում է, որ հղի է «ամուսինը նրան նետում է գետնին»:

«Հետո նա ասաց ինձ, որ ինձ ցանկացել է միայն մեկ գիշերվա համար, և որ նա այլևս իմ կարիքը չունի»,- պատմել է Շաֆան:

Հիվանդանոց գնալուց հետո նա իմանում է, որ կորցրել է երեխային ամուսնու բռնությունների պատճառով: Ոստիկանությունը Շաֆայի պատմածներին և ասածներին լուրջ չի վերաբերվում և աղջկան հետ է ուղարկում:

Դեպքերից օրեր անց, նա հեռախոսազանգեր է ստանում: «Ինձ հարցնում էին՝ թե ինչքան պետք է վճարեն իմ հետ քնելու համար:»

Հետագայում պարզվում է, որ ամուսինը հրապարակել է նրա նկարը և հեռախոսահամարը համացանցում:

Աղջկա հայրը ցանկություն չունի խառնվել իր դստեր հետ տեղի ունեցող իրադարձություններին: Սակայն Շաֆան բախտավոր է, քանի որ նրա մայրը նրան տանում է հասարակական օգնության կենտրոն, չնայած այն փաստին, որ այդտեղ գնալը դեռ տաբու է համարվում: Կենտրոնի մասնագետները նրան հոգեբանական օգնություն են ապահովում:   

«Ես նրան ուղարկեցի քեռու տուն մի դեպքի պատճառով, և երբեք չէի կարծի, որ այսպիսի բաներ կարող են տեղի ունենալ նրա հետ: Ես վախենում եմ աղջկաս կրթության և անվտանգության համար, իր ամուսնու տարածած լուրերի պատճառով»,- ասում է Շաֆայի մայրը:

Շաֆայի ամուսինը դիմել է տեղի մզկիթին՝ փորձելով վերականգնել ամուսնությունը, սակայն Շաֆան մերժել է:

BBC-ն տեղեկացնում է, որ Շրի Լանկայում իրականում ամուսնությունների տարիքային սահմանափակում չկա, միակ սահմանափակումը այն է, որ մինչև 12 տարեկան աղջիկների հետ ամուսնանալու համար տղամարդիկ պետք է մզկիթից թույլտվություն ստանան:

Տպել
2043 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ