Ի՞նչ որոշվեց` սահմանամերձ գյուղերում պատնեշներ կառուցելու, բնակիչներին զենք տալու մասին

Արդեն իսկ լրացել է կառավարության որոշմամբ սահմանված եռամսյա ժամկետը, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովը պետք է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման վերաբերյալ ներկայացներ առաջարկներ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է սահմանամերձ համայնքներում դպրոցների եւ մանկապարտեզների դիմաց կառուցել պատնեշներ, ինչպես նաեւ թաքստոցներ` հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու համար: Բացի այդ, նպատակ կար սահմանամերձ համայնքներում իրադրությունը սրվելու դեպքում բնակիչներին տրամադրել զենք, որպեսզի նրանք իրականացնեն պահակային ծառայություն:  

Այս մասին նշված էր վարչապետի` փետրվարի 13-ի համապատասխան որոշման մեջ, եւ ըստ այդ որոշման էլ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին:

«Հանձնաժողովը, որի ղեկավարը պաշտպանության նախարարն է, հսկայական աշխատանք է կատարել: Վերջերս Տավուշի մարզում տեղի ունեցավ հանդիպում` գերագույն գլխավոր հրամանատարի մասնակցությամբ: Հսկայական նախագծեր որոշված է այնտեղ իրականացնել, որոնցից ահագին բան արդեն արված է: Դրանք վերաբերում են ե´ւ դպրոցների, ե´ւ մանկապարտեզների անվտանգության հարցերին` պատնեշների կառուցում եւ այլն, ինչպես նաեւ դպրոցներին տարբեր տեսակի աջակցություններ տրամադրելուն` նյութական եւ ուսումնաօժանդակ ձեռնարկների տեսքով: Նախագծեր կան հատկապես ճանապարհաշինարարության վերաբերյալ: Դա ինչպես անվտանգային նշանակություն ունի, այնպես էլ կոմունիկացիոն անվտանգային նշանակություն: Այսինքն` նորմալ ճանապարհները շատ կարեւոր են այդ  հատվածում: Այնպես որ, այստեղ միանշանակ գործ կա կատարած եւ շատ գործ կա կատարվելիք: Հետեւողականորեն առաջ են ընթանում: Առնվազն երկու-երեք նիստ միայն վերջին երկու-երեք ամսում ես եմ հիշում, որ նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անմիջապես տեղում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի հստակ տեղեկություններ` առանձին գյուղերի, կրթական հաստատությունների կամ սահմանված ժամանակացույցի վերաբերյալ, նախարարի խոսնակը չտրամադրեց:

«Չեմ կարող ասել` որ գյուղում ինչ կլինի: Ես կարծում եմ, որ ավելի կոնկրետ ինչ-որ առումով կարող են ասել տեղական ինքնակառավարման մարմինները: Հնարավոր է`ինչ-որ բաներ էլ դիտմամբ չասեն: Ըստ էության` ամեն գերատեսչություն ունի իր պատասխանատվության բաժինը` ծախսային մասով, վերահսկիչ մասով, կոնկրետ աշխատանքներ իրականացնելու մասով»,- նշեց նա, ապա հավելեց. «Իհարկ, կա պլան-ժամանակացույց, որի համաձայն շատ ու շատ աշխատանքներ արդեն ընթանում են, որոշ բաներ արդեն ավարտված են, առաջիկայում էլ շատ բաներ կիմանաք, որ արդեն ավարտվում են»:

Սահմանամերձ համայնքներում բնակիչերին զենք բաժանելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ էլ, եթե դրանք եղել են, Հովհաննիսյանը ոչինչ չասաց:

Տպել
4565 դիտում

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)