Մահվան կոնցլագեր է. «Ելք»-ի ավագանին հակադարձում է տուն-ինտերնատի տնօրենին

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Հարություն Բաբայանը հակադարձում է մայրաքաղաքի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնում երեկ վերընտրված Վահան Զուրաբյանի այն հայտարարությանը, թե իրենք տուն ինտերնատի շենքային պայմանները պահպանելու համար ստացած 1 միլիոն 200 հազար դրամով չեն կարող սենյակ վերանորոգել:

«Նրանք 2014 թվականին 320 միլիոն դրամից ավելի գումար են ստացել, նախկին տնօրենի օրոք եւ 1 միլիոն դոլարի չափով Քաթարի կառավարությունն էր դրամաշնորհ տրամադրել: Հիվանդանոցային շենքը կառուցում են, ասում են՝ վերջին չափանիշներով կառուցվող շենք է, բայց այն 320 միլիոնը, թե ոնց է ծախսվել, մենք դրանից տեղեկություն չունենք»,- այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Հարություն Բաբայանը:

Տուն-ինտերնատի տնօրենն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պետությունից ստանում են ընդամենը 1.2 մլն դրամ՝ շենքային պայմանները պահպանելու համար, եւ այդ գումարով սենյակ նորոգել չեն կարող, լավագույնը, որ անում են՝ ծորակներ փոխելն է եւ այլն:

Հիշեցնենք, որ armtimes.com-ը նախօրեին տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացված էր տուն-ինտերնատում ապրող ծերերի ծանր սոցիալական, հիգիենիկ եւ կենցաղային պայմանները:

«Այդ մարդն ինձ ասում է՝ աջակցեք մեզ, օգնեք, նկատեք, դիտողություններ արեք, մենք պատրաստ ենք համագործակցելու, լսելու եւ այլն: Այսինքն՝ ամբողջ խոսակցությունը ինքը վարում է այն մոդելի վրա, որ ինձ ֆորա տվեք, ժամանակ տվեք ու տեսեք: Մի օր էլ անակնկալ ձեւով մենք կայցելենք եւ կպահանջենք այն ճանապարհային քարտեզը, որ ինքը խոստացել է»,- ասաց Հարություն Բաբայանը:

Անդրադառնալով Վահան Զուրաբյանի այն հայտարարությանը, որ հոգեկան առողջություն ունեցող ծերերի վերաբերյալ դիմել է «Նուբարաշենի» հոգեբուժարանին, որպեսզի գան եւ ստուգումներ անցկացնեն, «Ելք» խմբակցության ավագանու անդամն ասաց, որ տուն-ինտերնատի տնօրենն անգործություն է ցույց տվել, հետեւողական չի եղել: «Մարդիկ ակնհայտ ասում են՝ նայեք ծերերից մեկի բարձր բարձրությունը, նա գողացած ապրանքը բերում եւ իր բարձի տակ է դնում, գողություն կատարող կինն ակնհայտ հոգեկան խնդիրներ ուներ»,- ասաց Հարություն Բաբայանը՝ նշելով, որ ինտերնատում նույն սենյակում հոգեկան առողջություն ունեցող մարդը ապրում է այլ անձանց հետ, որոնք առանց այն էլ խոցելի են, նրանց նյարդային համակարգի վրա ազդում են:

«Մահվան կոնցլագեր է, մարդկանց, որոնց այդ տարածք էին տեղափոխում, ճամբարի նման էր: Ես հարցնում եմ՝ այստեղ պատգարակով հիվանդին, թույլ  մարդուն ո՞նց եք բարձրացնում եւ իջեցնում: Ինձ պատասխանում են՝ «ադիալի» մեջ դրած, ասում են՝ այստեղ երկու անգամ են այդ գործն անում: Մի անգամ բարձրացնում են, եւ երկրորդ անգամ որպես դիակ դուրս են բերում: Հետեւողականության խնդիր կա, ես գլոբալ եմ նայում: Կամ նախարարը չի տիրապետում իրավիճակին, կամ իր թերացումն ու բացթողումն է, բոլոր դեպքերում նախարարի մեղքն է սա, կապ չունի, թե ով է այստեղ եկել տնօրեն»,- ընդգծեց Հարություն Բաբայանը՝ հարց բարձրացնելով, թե ծերանոցում մահացած մարդկանց համար ո՞վ է պատասխան տալու:

Տպել
4749 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ