Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել Վրաստանից առևանգված լրագրողին

Եվրախորհրդարանը հունիսի 15-ին բանաձեւ է ընդունել, որով կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ եւ առանց նախապայմանների ազատել լրագրող Աֆղան Մուխթարլըին եւ ազատել նրան բոլոր մեղադրանքներից, գրում է contact.az-ը: 

Եվրախորհրդարանը նաեւ պահանջել է ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք Ադրբեջանում ձերբակալվել են հիմնարար իրավունքներից ու ազատություններից, ներառյալ խոսքի ազատությունից օգտվելու պատճառով: Կոչին կցված է անունների ցանկ՝ Իլքան Ռուստամզադե, Ռաշադ Ռամազանով, Սեյմուր Խազի, Գիյաս Իբրահիմով եւ այլք: Պահանջվում է նաեւ վերացնել Խադիջա Իսմայիլովայի եւ Ինտիգամ Ալիեւի՝ երկրից բացակայելու արգելքը: 

Բանաձեւով կոչ է արվում նաեւ բազմակողմանի հետաքննել բլոգեր Մեհման Գալանդարովի մահվան հանգամանքները: 

Եվրախորհրդարանն ընդգծում է, որ ԵՄ եւ Ադրբեջանի միջեւ գործակցության մասին նոր համաձայնագրի հիմքը պետք է դառնան ժողովրդավարական բարեփոխումները, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների հարգանքը:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Դեւիդ Մքքալիսթերը հայտարարել էր, որ ԵՄ բոլոր քաղաքական խմբերին հետաքրքրում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել Աֆղան Մուխթարլըի հետ:

Եվրախորհրդարանական Աննա Գոմեշը նշել էր, որ Թբիլիսիից լրագրողի առեւանգումը «լուրջ մտահոգության առիթ» է, քանի որ ենթադրվում է՝ առեւանգմանն առնչություն են ունեցել Վրաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները: Գոմեշը նաեւ համոզված է, որ Թբիլիսին պետք է Բաքվից պահանջի վերադարձնել Մուխթարլըին, որպեսզի երաշխավորի նրա անվտանգությունը:

 

Տպել
2436 դիտում

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)