Գյումրու թատրոնը 60 հազար դոլարի տան վարձ է վճարել. ստեղծվեց թատրոնի աջակցման հիմնադրամ

Այսուհետեւ, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին կից գործելու է թատրոնի աջակցման հիմնադրամ: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց թատրոնի ղեկավար կազմը:  

Հիմնադրամը, որի բյուջեն ձեւավորվելու է հանգանակություններից՝ լուծելու է թատրոնի դերասանների սոցիալական խնդիրները, թատրոնի վերանորոգման հարցը, աջակցելու է ներկայացումների ֆինանսավորմանը, ինչպես նաեւ դերասանների եւ այլ աշխատակիցների դրսում վերապատրաստվելու ծախսերին:

Հիմնադրամի կազմում ընդգրկված են տարբեր մշակութային գործիչներ, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը Արմեն Ամիրյանի տեղակալ Արթուր Պողոսյանն է:

«Արդեն կան մարդիկ, ովքեր իրենց աջակցությունն են առաջարկում, հաշվեհամարն են խնդրում: Առաջին ներդրողներից մեկն էլ լինելու է մշակույթի նախարար՝ Արմեն Ամիրյանը: Նա ներդրում է կատարելու իր անձնական միջոցներից»,- ասաց փոխնախարարը:

Այս պահին Գյումրու դրամատիկական թատրոնի յոթ դերասան բնակարանային խնդիր ունի, նրանք ապրում են վարձակալական հիմունքերով: Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը կարծում է, որ թատրոնի աջակցման հիմնադրամի շնորհիվ կարող են այս եւ այլ հարցերի լուծում տալ:

«Մենք հիմա ուզում ենք Կապանի թատրոնից դերասանուհի հրավիրել, բայց մի անգամից հարց է առաջանում, թե որտեղ է նա ապրելու: Այս կերպ նաեւ մենք հնարավորություն ենք ստեղծում, որ դերասանները ավարտելուց հետո աշխատանք գտնեն նաեւ այլ քաղաքներում»,- ասում է Տիգրան Վիրաբյանը:

Գյումրու թատրոնը վերջին 15 տարվա ընթացքում 60 հազար ԱՄՆ դոլարի բնակարանի վարձ է վճարել: Հիմնադրամի նպատակն է ձեռք բերել բնակարաններ, որոնք կհանդիսանան թատրոնի սեփականությունը, բայց անվարձահատույց եւ անժամկետ կտրամադրվի Գյումրի հրավիրված դերասաններին:

Գյումրու թատրոնի տարեկան բյուջեն 210 մլն դրամ է, որից 165-ը պետական դոտացիան է, իսկ մյուս մասը ձեւավորվում է թատրոնի կոմերցիոն ծառայություններից:

Տպել
4285 դիտում

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները