ՔԿՀ-ներում հոգեբանի ծառայություն մատուցում է սանիտարը. Նաիրա Զոհրաբյան

Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր պատգամավորներին իր միջանկյալ զեկույցը ներկայացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նիստի օրակարգում էր միայն «ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովության վերաբերյալ» ՀՀ ՄԻՊ-ի արտահերթ հրապարակային զեկույցի քննարկումը:

Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե քրեակատարողական հիմնարկներ իրենց այցերի շրջանակներում արձանագրել են, որ կա ծայրահեղ ծանր վիճակ: Պատգամավորը նշեց, որ այստեղ օրենսդրական կարգավորումների խնդիր կա և իրենց առաջարկն է, որ ՔԿՀ վարչության ենթակայությունից բժիշկները հանվեն: «Մարդիկ չունեն տարրական դեղորայք: Եվ «Հրազդան» ՔԿՀ-ում, և մյուս ՔԿՀ-ներում մենք հանդիպել ենք կազուս դեպքերի, երբ բժիշկն ինքը լաբորատոր պայմաններում պատրաստում դեղորայք՝ տնայնագործական դեղաբույսերով»,- ասաց նա: Պատգամավորն առաջարկում է, որ ՔԿՀ-ներում պետք է սահմանվի պարտադիր դեղորայքների ցանկ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը էլ կարծում է, որ բուժանձնակազմի սակավության եւ պրոֆեսիոնալիզմի խնդիր կա: «Բժիշկները չեն ցանկանում աշխատել ՔԿՀ-ներում»,- նկատեց պատգամավորը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մինչ կարձագանքեր հնչեցված մտահոգությանը, Նաիրա Զոհրաբյանը զարգացրեց մտահոգությունը: «Հոգեբանի ծառայություն մատուցում է սանիտարը, օրինակներ չբերեմ, եղել են դեպքեր, երբ հոգեբանը չի եղել: Ասում են՝ դե ով կգա ստեղ հոգեբան աշխատի, աշխատավարձը ցածր է: Դուք տեսե՞լ եք բժշկական սարքավորումները, 50-ական թվականների ֆիլմերում եմ ես տեսել ինչ-որ ինկուբատորներ: Մտածել եմ, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի արխիվից բերված սարքավորումներ են ֆիլմ նկարելու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ դատապարտյալների հիվանդանոցում չկա վերակենդանացման բաժանմունք, որը հանգեցնում է լուրջ խնդիրների:

ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ լուծումները տարբեր են: «Լուծում համար առաջինը՝ բուժանձնակազմը պետք է լինի եւ առողջապահության նախարարության կազմում, եւ արդարադատության նախարարության կազմում, բայց ոչ քրեակատարողական համակարգի ներսում: Անձամբ իմ կարծիքով՝ դրանք պետք է լինեն արդարադատության նախարարությունից դուրս»,- ասաց Արման Թաթոյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների և Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամների կողմից  քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են խնամքի կարիք ունեցող՝ ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության, նրանց պատշաճ խնամքի կազմակերպման, դրա ոչ բավարար լինելու հետ կապված խնդիրներ: Դրանից հետո ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել:

Տպել
16250 դիտում

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել